«Քաջ գիտակցում եմ` որ ոլորտ և համակարգ եմ մուտք գործել». Արփինե Հովհաննիսյանը ժամանակ խնդրեց (վիդեո)

Արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանը լրագրողներից ժամանակ է խնդրում` ծանոթանալու իր նախարարությունում առկա թերություններին, որից հետո ոլորտ առ ոլորտ կխոսի դրանց մասին:  Այս մասին Armlur.am-ի հաղորդմամբ նա  հայտնել է  Կառավարության հերթական նիստից հետո կայացած լրագրողների հետ զրույցի ընթացքում:

 

«Բոլորիցդ ուզում եմ ժամանակ խնդրել: Իսկ իմ նշանակման հիմքերի և դրանց հետ կապված հարցերին ես չէ, որ պետք է անդրադառնամ: Այդպես է կայացվել քաղաքական որոշումը, ես էլ արդեն աշխատում եմ այդ պաշտոնում և կշարունակեմ այն հիմքերն ու բարեփոխումները, որոնք դրված են, իրականացնել»,- ասաց նախարարը: Հովհաննիսյանը նշեց, որ ինքը գիտակցում է` որ ոլորտ, որ համակարգ է մուտք գործում. «Ստանձնելով այս պարտավորությունը և քաջ գիտակցելով որ ոլորտ և համակարգ եմ մուտք գործում` ես կարծում եմ `ավելի ուշ կանդրադառնանք ոլորտի խնդիրներին և դրանք վերացնելու իմ տեսլականին»:

 

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:

 

 

Կարդացեք թեմայի շուրջ  մեր կայքում.

 

Արփինե Հովհաննիսյանը կնշանակվի արդարադատության նախարար

 

Արփինե Հովհաննիսյան. «Ուզում եմ քաղականության մեջ ասել իմ՝ որպես մասնագետի խոսքը»

յ

Դիտումների քանակը` 5415

Գլխավոր էջ