Սկանդալային միջադեպ դատարանի շենքի առջև
«Տղամարդը իրավունք ունի ապտակելու իրա կնոջը», – խայտառակ այս մտքի հեղինակը ` ՀՀ նախագահի նախկին թեկնածու, սոցիալիստ Ռոբերտ Ահարոնյանն է, ով իր վրա է վերցրել բռնարար ամուսիններին պաշտպանելու առաքելությունը: Ավելին, այնքան է դերի մեջ մտել, որ քաղաքական գործչին անվայել արտահայտություններ է թույլ տվել կին իրավապաշտպանների և սփյուրքահայերի նկատմամբ: Միջադեպին անդրադառնում է Panorama.am –ը.
Այսօր Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց արտակարգ միջադեպ է տեղի ունեցել: 9 տարի ամուսնական կյանքի ընթացքում կնոջը` Հասմիկ Խաչատրյանին խոշտանգելու համար մեղադրվող Սարգիս Հակոբյանի գործով դատական նիստից հետո ամբաստանյալին սատարող մի խումբ հարձակում է գործել գործով տուժող Հասմիկ Խաչատրյանին սատարող Կանանց ռեսուրսների կենտրոնի անդամների վրա:
Կանանց վերաբերյալ անվայել խոսքեր է հատկապես հնչեցրել սոցիալիստական կուսակցության կազմկոմիտեի ղեկավար Ռոբերտ Ահարոնյանը, ով հիշեցնենք, 2013-ին կայացած նախագահական ընտրություններում թեկնածու էր առաջադրվել:
Կենտրոնի տնօրեն Լարա Ահարոնյանն իր ֆեյսբուքյան էջում դեպքի վայրում նկարահանած տեսանյութ է տեղադրել, որտեղ պարզ երևում է ` ինչպես է Ահարոնյանը անվայել խոսքեր հնչեցնում իրավապաշտպանների նկատմամբ:
«Դավայծե, դավայծե…ես ախր զարմանում եմ` Քյավառի ժողովուրդն ուր են արա, որ սրանց թողել են հրապարակի մեջտեղը կանգնելու», -դիմելով ամուսնու կողմից խոշտանգված Հասմիկ Խաչատրյանին սատարող իրավապաշտպաններին, հայտարարել է Ահարոնյանը:
Լարա Ահարոնյանը հարցնում է, թե բռնության կոչ է անում ու նկատում. «Թասիբով ժողովուրդ են, թող կանանց չծեծեն»:
Ռոբերտ Ահարոնյանը տեսնելով Լարա Ահարոնյանի սփյուռքահային հատուկ բարբառը, հարցնում է որտեղից է եկել Հայաստան ու հավելում. «Սիկտիր եղեք ձեր երկիրը էլի, խի եք եկել Հայաստան, խանգարում»:
Երբ տիկին Լարան արձագանքում է, թե Հայաստանից է, Ռոբերտ Ահարոնյանը պատասխանում է, թե բարբառից զգում է, որ Հայաստանից չի: Բացի վիրավորելուց, նա հեգնանքով նմանակում էր իրավապաշտպանների խմբի մյուս սփյուռքահայերի խոսքերը:
«Գնացեք ձեր սփյուռքը, ձեր ցավը տանեմ, գնացեք ձեր սփյուռքը: Օրը գալու ա, որ վտարելու ենք», -հայտարարել է Ռոբերտ Ահարոնյանը:
Նրա կողմնակիցներից մեկը նույնիսկ փորձել է խլել կատարվածը նկարահանողներից մեկի տեսախցիկը, սակայն ոստիկանը հեռացրել է նրան:
Ահարոնյանը հայտարարել է, որ «հզոր ընտանիքների» կողմնակիցն է, և երբ կանանցից մեկը նկատել է` «ով դավաճանում է ու ծեծում է իր կնոջը», Ահարոնյանը պատասխանել է. «Այո, տղամարդը իրավունք ունի ապտակելու իրա կնոջը, 100 տոկոս, դավայ, ստեղից գնացեք: Ես սոցիալիստ եմ, պարզ ասում եմ` հայ ընտանիքը մի քանդեք, եվրոպական ձեր մոտեցումներով հայ ընտանիք մի քանդեք»:
Ըստ մեղադրական եզրակացության, Սարգիս Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գտնվելով ամուսնական հարաբերությունների մեջ Հասմիկ Խաչատրյանի հետ, խոշտանգել, պարբերաբար ծեծի է ենթարկել, մարմնական և հոգեկան տառապանք և պատճառել նրան:
Աղբյուրը` Panorama.am
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Բա խի՞ էր ծեծել» – սա միայն հարց չէ, սա մտածելակերպ է…
Հնարավո՞ր է շատ սիրելուց ծեծել, սիգարետ հանգցնել մարմնի վրա
Հարցրեց՝ արդյոք գիտի, որ ինքը «լավ տղա է», և ծխախոտը հանգցրեց կնոջ ձեռքին…/ տեսագրություն
Հասմիկ Խաչատրյանը դաժան ամուսնու միակ զոհը չէ…
Հասմիկի վեցամյա որդուն սովորեցրել են հեռախոսով հայհոյել մորը…/ տեսանյութ
Խոշտանգումների ենթարկված հարսն արդարություն է փնտրում
«Կանանց աջակցման կենտրոնը» չի դադարի Հասմիկ Խաչատրյանի կողքին լինել
«Տղամարդը իրավունք ունի ապտակելու իրա կնոջը». նախագահի նախկին թեկնածուն իրեն խայտառակեց

Դիտումների քանակը` 3883