«Տատիկս անապատում ստիպված է եղել թողնել իր ուժասպառ եղած մորը…». Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակ
«Հուսով եմ 100-ամյակը կդառնա մտածելու տարի բոլորի համար», – այսօր Երևանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ընթացքում հայտարարեց Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակ և Ցեղասպանությունը վերապրածների ժառանգորդ, ազգությամբ հայ Իզաբելլա Դինգիզյանը:
Նա իր ելույթում պատմեց իր տատիկի կյանքի ողբերգական պատմությունը: Տատիկի անոնն էլ էր Իզաբելլա, նա 12 տարեկան է եղել 1915 թվականին, ստիպված հազարավոր հայերի հետ անցել է անապատի դժվարին, տառապալի ճանապարհը, ստիպված է եղել թողնել այնտեղ իր ուժասպառ եղած մորը, որին հետո այլևս երբեք չի տեսել:
«Նա կորցրեց իր ամբողջ ընտանիքին: Հասավ Բաղդատ, որտեղ ապրում էր որպես որբ: Այնուհետև հանդիպեց պապիկիս՝ Աբրահամին, ով իր սեփական պատմությունն ուներ: Իրաքում են ապրել, հետո տեղափոխվել են Շվեդիա: 104 տարեկանում է մահացել տատիկս: Մենք պետք է հիշենք և հիշեցնենք, թե մեզանից յուրաքանչյուրն ինչ պատասխանատվություն ունի: Մեր պատասխանատվությունն է գործել բոլոր այն ռեժիմների դեմ, ովքեր այսօր էլ շարունակում են ցեղասպանություններ գործել»,- ասաց Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակը:
Նշենք, որ Իզաբելլա Դինգիզյանը 2006 թվականից Շվեդիայի խորհրդարանի՝ Ռիքսդագի անդամ է: Նա եղել մշակույթի հարցերով հանձնաժողովի անդամ և նաև անդամակցել միշարք այլ ` այդ թվում` աշխատաշուկայի ու կրթության հանձնաժողովներին: Նա Ստոկհոլմի Վարչաշրջանի խորհրդի ընտրատարածքի պատգամավոր է: 2014-ի ընտրությունների արդյունքով Իզաբելլա Դինգիզյանը դարձել է Շվեդիայի խորհրդարանի երրորդ փոխխոսնակ:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Ես եկել եմ Հայաստան որպես քույր, ցավի քույր»…
100 Lives. կարեւորենք մարդկային արժեքները
«Զոհի հոգեբանությունը սարսափելի է», ասել է Ռուբեն Վարդանյանը
Ցեղասպանությունից հայ որբերին փրկած օտարազգի կանայք
Սաբիհա թե՞ Խաթուն. հայ որբերի խեղված ճակատագրերը
Հայոց ցեղասպանությունն ու հայ կանանց կրկնակի ցավը…
Սեռական բռնությունը որպես ցեղասպանության իրականացման միջոց
Դաջված կանայք, դաջված ճակատագրեր…
«Մեծ մամիս հուշերը» գիրքը՝ Հայոց ցեղասպանությունը փաստող ևս մեկ պատմություն
«Դու պետք է քո պատմությունը պատմես»…/ վիդեո
«Ցեղասպանության որբերը» ֆիլմի պրեմիերան` ամերիկյան PBS հեռուստաալիքով/ վիդեո
Անտոնիա Արսլանի «Արտույտների ագարակը» վերահրատարակվել է Երևանում
Հայոց ցեղասպանությունը վերապրածների մեծամասնությունը Հայաստանում կանայք են
Դիտումների քանակը` 4114