«Պատմե՛ք ձեր ընկերներին». Փախստականների Համաշխարհային օրվան ընդառաջ

« Միլիոնավոր ընտանիքներ ողջ աշխարհում թողել են իրենց տները , որպեսզի փրկվեն  պատերազմներից  կամ մարդու իրավունքների ոտնահարումից:  Միլիոնավոր  մայրեր և հայրեր, որդիներ և դուստրեր, ովքեր  միաժամանակ  ուսանողներ են, երաժիշտներ, գործարարներ, խահարարներ … Մարդիկ, ովքեր պատերազմից առաջ իրենց սովորական կյանքով էին ապրում, ստիպված են եղել փախչել եւ նոր կյանք սկսել այլ տեղում: Իմացե՛ք նրանց ատմությունները եւ պատմե՛ք նրանց մասին ձեր ընկերներին», – այս ուղերձով է ազդարարել    ՄԱԿ ՓԳՀ-ն   Փախստականների Համաշխարհային օրվան նվիրված քարոզարշավի մեկնարկը:  

 

Քարոզարշավի հիմքում  սովորական մարդկանց պատմություններն են:  Սովորական մարդկանց,  ովքեր  հայտնվել են  ոչ սովորական իրավիճակներոում: Նրանք  տարհանվել են  պատերազմների և  զինված հակամարտությունների հետևանքով, սակայն  նոր կյանք սկսելու և  իրենց երազանքներից չհրաժարվելու ուժ գտել իրենց մեջ:  Փախստականների Համաշխարհային օրվան նվիրված քարոզարշավը նպատակ ունի պատմել  նրանց  հույսի և տոկունության մասին վկայող պատմությունները ողջ աշխարհին:

 

Քարոզարշավի կայքը՝ http://www.unhcr.org/refugeeday/  ,

որտեղ ներկայացվում են այդ պատմությունները,

 հասանելի է 11 լեզուներով, այդ թվում  ռուսերեն  և  արաբերեն:

 

ՄԱԿ ՓԳՀ -ն   կոչ է անում պատմել բոլորին կայքում տեղադրված  փախստականների և  տարհանված մարդկանց պատմությունները, ինչպես  նաև  համալրել այն նոր պատմություններով:

 

Նշենք, որ   Փախստականների համաշխարհային օրը նշվում է  հունիսի 20-ին, սակայն քարոզարշավն սկիզբ է առել ավելի վաղ՝ հունիսի 2-ից:  Այս օրերին ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի  գրասենյակը  փորձում է  ողջ աշխարհի ուշադրությունը  գրավել այն ավելի քան 50 միլիոն մարդկանց ճակատագրերին, ովքեր պատերազմների և մարդու իրավուքնների ոտնահարման պատճառով ստիպված եղան թողնել իրենց տները  ու փախչել:

 

ՄԱԿ ՓԳՀ  հայաստանյան գրասենյակը նույնպես  նախատեսում է մի շարք միջոցառումներ՝ նվիրված Փախստականների համաշխարհային օրվան: Գրասենյակը  մշտապես համագործակցում է  ՀՀ կառավարության և քաղաքացիական հասարակության հետ՝ փախստականներին և  տեղահանված անձանց աջակցություն ցուցաբերելու հարցում:

 

P.S.  Հայաստանում փախստականների ամենամեծ  հոսքն, ինչպես հայտնի է,  արձանագրվեց  ղարաբաղյան հակամարտության հետև անքով: Ադրբեջանից գաղթած ու Հայաստան եկած ավելի քան 360 հազար էթնիկ հայերի մի մասը  մեկնեցին երրորդ երկրներ, սակայն մեծ մասը ձեռք բերեց ՀՀ քաղաքացիություն և վերակառուցեց իր կյանքը Հայաստանում:

 

2004 թ. ի վեր Հայաստան են ժամանել նաև հարյուրավոր էթնիկ հայ փախստականներ Իրաքից, ինչպես նաև ապաստան հայցողներ ու  փախստականներ Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի և Ասիայի տարբեր երկրներից: Սիրիական  հակամարտության սկզբից  ի  վեր  17.000  սիրիայի քաղաքացիներ են  ժամանել Հայաստան, ովքեր մեծամասամբ էթնիկ հայեր են: 2015-ի  ապրիլ ամսվա դրությամբ նրանցից մոտավորապես 13.000-ը մնացել և պաշտպանություն են գտել Հայաստանում:

 

Ուկրաինայում հակամարտության հետևանքով 2014թ. դեկտեմբերից մինչև 2015թ. մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում 143 ուկրաինացի ապաստան է գտել Հայաստանում:

 

 

Tell Your Friends! World Refugee Day-2015

 

The Three sisters

 

Statement on the situation in Syria

 

Angelina Jolie’s Powerful Speech On What Women Really Need From Men

 

The war broke down our ground… a story of one family

 

«Where an Armenian lives, he is hardworking and can create his business out of nothing»

 

New life in a new place from a new page… only memories are suffocating

Դիտումների քանակը` 3939

Գլխավոր էջ