Օքսֆամ. «Ունենալով ամեն ինչ, ցանկանում են ավելին»

«Դուք ուզու՞մ եք ապրել մի աշխարհում, որտեղ մեկ տոկոսի հարստությունը գերազանցում է մեր բոլորիս հարստությունը միասին վերցրած…»

Օքսֆամն այսօր, Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին ընդառաջ,  զգուշացնում է, որ  մինչև 2016թ. աշխարհի ամենահարուստ մարդկանց 1%-ի   մեկ տոկոսի ընդհանուր հարստությունը կգերազանցի երկրագնդի բնակչության 99 տոկոսի հարստությունը,  եթե անհավասարության աճի ներկայիս միտումը չզսպվի:

 

Այսօր Օքսֆամը հրապարակել է իր «Ունենալով ամեն ինչ, ցանկանում են ավելին» հետազոտությունը, որը ցույց է տալիս, որ աշխարհի ամենահարուստ մարդկանց 1%-ի  մասնաբաժինը  աշխարհի ընդհանուր հարստության մեջ, որը  2009թ-ի կազմում էր 44%,  2014թ-ին հասել է 48%-ի: Աճի նման տեմպերով այդ մասնաբաժինը 2016թ-ին կկազմի ավելի քան 50 տոկոս: 2014թ-ին համաշխարհային այս վերնախավի յուրաքանչյուր չափահաս անդամի միջին հարստությունը կազմել է 2.7 մլն դոլար:

 

Աշխարհի հարստության մնացած 52 տոկոսը, գրեթե ամբողջությամբ (46 տոկոսը), պատկանում է երկրագնդի բնակչության ամենահարուստ 5 տոկոսին: Մնացած 80 տոկոսին բաժին է ընկնում ընդամենը 5.5 տոկոս՝ յուրաքանչյուր չափահասի հաշվով միջինում կազմելով 3,851 դոլար, որը կազմում է 1 տոկոսի միջին հարստության 1/700- ական մասը:

 

Օքսֆամի հաշվետվությունը վկայում է, որ անհավասարությունը հասել է զարհուրելի չափերի և շարունակում է աճել: Ժամանակն է  փոխել համաշխարհային այս համակարգը՝ այն դարձնելով առավել ներառական, արդար և կայուն:

 

Այս հետազոտությունը, որը կատարվել է Օքսֆամի հոկտեմբեր ամսին մեկնարկած «Պայքար հավասարության համար» միջազգային քարոզարշավից հետո, ցույց է տալիս, թե ինչպես է չափազանց մեծ հարստությունը փոխանցվում սերնդե սերունդ և ինչպես է վերնախավը համախմբում իր հսկայական ռեսուրսները քաղաքական որոշումները իր շահերին ծառայեցնելու համար: Ֆորբսի ցանկում ընդգրկված 1645 միլիարդատերերի մեկ երրորդից ավելին մասամբ կամ ամբողջությամբ ժառանգել է իր հարստությունը:

 

Միլիարդատերերի քսան տոկոսը հետաքրքրություններ ունի ֆինանսական և ապահովագրության ոլորտներում: Սա այն խումբն է, որ  2013թ-ին Վաշինգտոնում և Բրյուսելում  ծախսել են 550մլն դոլար՝ քաղաքականություն մշակողների լոբբինգի համար: Միայն 2012թ-ի ԱՄՆ-ի ընտրական քարոզարշավի համար ֆինանսական ոլորտը ծախսել է 571մլն դոլար:

 

Այն միլիարդատերերը, որոնք հետաքրքրություն ունեն դեղագործության և առողջապահության ոլորտներում,  2013թ-ին ծախսել են ավելի քան $500մլն դոլար Վաշինգտոնի և Բրյուսելի քաղաքականություն մշակողների լոբբինգի համար:

 

Օքսֆամը մտահոգված է, որ մեծահարուստների քաղաքական որոշումների վրա ազդեցություն ունենալու (լոբբինգի) կարողությունը մեծ խոչընդոտ է հատկապես հարկային համակարգի բարեփոխումների համար, որը գործում է ի վնաս աշխարհի ամենաաղքատների, որոնք զրկված են առաջին անհրաժեշտության  դեղորայքային միջոցներից և առողջապահական ծառայություններից:

 

Արժույթի Միջազգային Հիմնադրամը, ի թիվս այլոց, ավելի հաճախ է նշում այն փաստը, որ ծայրահեղ անհավասարությունը խոչընդոտում  է տնտեսության զարգացումը:«Ծայրահեղ աղքատությունը ոչ միայն բարոյական անարդարություն է: Այն բացասական է անդրադառնում տնտեսական աճի վրա և սպառնում մասնավոր հատվածի արդյունավետ գործունեությանը:

 

Օքսֆամը  կոչ է անում կառավարություններին ընդունել յոթ կետից բաղկացած ծրագիր՝ անհավասարության դեմ պայքար մղելու համար.

–       Թույլ չտալ, որպեսզի խոշոր առևտրական կազմակերպություններն ու հարուստ անհատները խուսափեն հարկերից,

–       Ներդրումներ կատարել համընդհանուր, անվճար հանրային ծառայություններում, ինչպիսիք են առողջապահությունը և կրթությունը

–       Արդարացիորեն կիսել հարկային բեռը՝ փոխադրելով այն աշխատուժից և սպառման ոլորտից դեպի կապիտալ և հարստություն,

–       Սահմանել նվազագույն աշխատավարձ և բոլոր աշխատողների համար ապահովել նվազագույն սպառողական զամբյուղից ոչ պակաս աշխատավարձ,

–       Ներդնել հավասար վարձատրություն սահմանող օրենսդրություն և նպաստել կանանց համար արդար պայմաններ ապահովող տնտեսական քաղաքականության վարմանը,

–       Ամենաաղքատների համար ապահովել անվտանգության համապատասխան համակարգեր, ներառյալ նվազագույն եկամուտ ուենալու երաշխիքը,

–       Համաձայնություն ձեռք բերել անհավասարության դեմ պայքարի ընդհանուր նպատակի շուրջ:

 

«Դուք ուզու՞մ եք ապրել մի աշխարհում, որտեղ մեկ տոկոսի հարստությունը գերազանցում է մեր բոլորիս հարստությունը միասին վերցրած: Անվասարությունը ողջ աշխարհում պարզապես զարհուրելի չափերի է հասնում ու թեև այս հարցը հաճախ է դրվում միջազգային օրակարգերում, անդունդն ամենահարուստների և բնակչության մնացած մասի միջև ավելի արագ տեմպերով է խորանում», – բարձրաձայնում է Օքսֆամի Միջազգային Գործադիր տնօրեն Ուինի Բիանիման, ով  համանախագահելու է Դավոսի տնտեսական ֆորումում:

 

Ուինի Բիանիման կօգտվի Դավոսում իր զբաղեցրած պաշտոնից և կոչ կանի անհապաղ միջոցներ ձեռնարկել անհավասարության աճող ալիքը զսպելու համար:

 

Ծանոթագրություն հետազոտության մասին

 

«Ունենալով ամեն ինչ, ցանկանում են ավելին» հետազոտությունն առկա է հետևյալ կայքում՝   http://oxf.am/Zwji

 

 

Կրեդիտ Սուիս (Credit Suisse) հետազոտական ինստիտուտի Աշխարհի բնակչության հարստության 2013 և 2014թթ տեղեկատուից վերցրած տվյալներ՝  1%, 50%, 80% և 99%-ի հարստության վերաբերյալ՝ https://www.credit-suisse.com/uk/en/news-and-expertise/research/credit-suisse-research-institute/publications.html: Մեկ տոկոսի հարստության վերաբերյալ կանխատեսումները հաշվարկված են Օքսֆամի կողմից՝ այդ  տվյալների հիման վրա:

 

Ամենահարուստ 80 տոկոսի հարստությունը հաշվարկված է Ֆորբսի միլիարդատերերի ցուցակի հիման վրա: Կայք՝  http://www.forbes.com/: Այս ցուցակից վերցրած տարեկան տվյալները հրատարակվել են մարտ ամսին:

 

Կրեդիտ Սուիս (Credit Suisse) հետազոտական ինստիտուտը 2013 և 2014թթ-ին փոփոխություններ է կատարել իր մեթոդաբանության մեջ: Այս մեթոդաբանության կիրառումը ցույց է տալիս, որ անցյալ տարվա ‘85’-ը կարող էր լինել ‘90’: Սա նշանակում է, որ միլիարդատերերի քանակը, որոնց հարստությունը նույնքան է, որքան ամենաաղքատ  3.5 միլիարդի հարստությունը, վերջին 12 ամիսների ընթացքում 90-ից նվազել և հասել է 80-ի:

 

Օքսֆամի «Պայքար հավասարության համար» քարոզարշավի մանրամասները ներկայացված են հետևյալ կայքում՝

oxfam.org//en/campaigns/even-it-up

 

 Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Ֆինանսական ճգնաժամից ի վեր միլիարդատերերի քանակն ամբողջ աշխարհում կրկնապատկվել է

 

 

Օքսֆամ.«Միասին կանգնեցնե՛նք խորացող անհավասարությունը»

 

 

Օքսֆամը հրավիրում է մասնակցել հանուն հավասարության քարոզարշավի մեկնարկին

 

 

«Աշխատելով մի քանիսի համար» – Օքսֆամը բացահայտում է անարդարությունը.

 

 

Դիտումների քանակը` 4365

Գլխավոր էջ