«Որևէ աշխատող հղի կին չպետք է տուժի». խոստանում է վարչապետը

Այսպիսի հայտարարություն արեց  ՀՀ  վարչապետ Հովիկ Աբրահամյանը` հոկտեմբերի 30-ին  կայացած  կառավարության նիստի ժամանակ` անդրադառնալով «Ժամանակավոր անաշխատունակության մասին» և «Պետական նպաստների մասին» օրենքներում նախատեսվող փոփոխություններին:

 

«Բազմաթիվ քննարկումների արդյունքում պարզ դարձավ, որ հարցի շուրջ, իրոք, կա դժգոհություն։ Կարծում եմ, որ մենք այս օրենքի նախագծում ամեն ինչ պետք է անենք, որ որևէ աշխատող հղի կին չտուժի։ Դա ընդունեք հիմք», – ասաց վարչապետը՝ դիմելով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին:

 

«Բազմաթիվ հարթակներում քննարկվում է այդ հարցը, դա հանրությանը շատ է հետաքրքրում: Հանրությունը պետք է իմանա, որ կառավարությունը չի գնալու որևէ քայլի, որի արդյունքում կտուժեն հղի կանայք: Նախագծի սկզբունքը սա պետք է լինի. որևէ աշխատող հղի կին չպետք է տուժի», – շեշտեցԱբրահամյանը:

 

Նշենք, որ այս հարցին անդրադարձ է եղել  նաեւ այսօր  Ազգային ժողովում անցկացվող  բյուջետային քննարկումների ժամանակ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը,  մասնավորապես ասել է. « Փորձում ենք  քննարկումների միջոցով դուրս գալ էն լուծումների վրա, որոնք որ որևէ կերպ չպիտի ազդի իսկապես աշխատող կանանց իրավունքների վրա»: Այնուհետեւ խոսել  են հղի կանանց փոխհատուցումների հատկացման  հարցում  առկա  կոռուպցիոն ռիսկերի մասին:

 

« Ֆինանսների նախկին նախարարի կինը մայրության արձակուրդի մեկնելիս 20 միլիոն դրամ փոխհատուցում է ստացել », – հայտարարեց   «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը , նկատելով, որ հասկանալի է նաեւ նպաստների կրճատման դեմ  բողոքող կանանց դիրքորորոշումը,  քանի որ  «շատերն իրենց չեն կարող թույլ տալ, ասենք, լինել Ֆինանսների նախկին նախարար և իրենց կանանց դեկրետ ուղարկելուց տասնյակ միլիոնավոր դրամների գումար դուրս գրել»:

 

Նշենք, որ խոսքը  նախկին  Ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Սարգսյանի տիկնոջ՝ Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզա Սարգսյանի մասին է, ով «Հրապարակ» թերթին տված հարցզրույցում հերքել է , որ 20 մլն է ստացել: «Օրենքի սահմաններում եմ ստացել, բարձր եմ ստացել, բայց 20 մլն չափազանցված թիվ է», -ասել է նա, հրաժարվելով հրապարակել իր ստացած իրական գումարը:  Թերթն էլ իր հերթին  հարկատուների, քաղաքացիների գրպանից 20 միլիոն դրամ նախկին նախարարի տիկնոջը տալը թալանին համազոր շռայլություն էր որակել։

 

Մատնանշված  դեպքքը  չհերքեց նաև, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ով առիթը օգռագործելով  ասաց,  որ  իրենց հեղինակած նախաձեռնությամբ իրենք  հենց  կոռուպցիոն ռիսկերն են  փորձում  կրճատել : Նկատենք, այնուամենայնիվ  որ, ոչ հրապարակված  դեպքը, ոչ էլ այլ  հնարավոր կամ առկա չարաշահումներն ու կոռուպցիոն ռիսկերը, հիմք չեն կարող հանդիսանալ , բոլոր  աշխատող կանանց  նպաստը նվազեցնելու համար:  Դա առնվազն անտրամաբանական է , բացի այդ ,   ինչպես  բողոքի ակցիաների մասնակիցներն  էին անընդհատ շեշտում ՝ «հունքը դզելու համար, պետք չէ աչքը հանել» :

 

Այժմ, օրինագիծը, որը սոցապ նախարար Արտեմ Ասատրյանը  որակում է որպես  «առաջարկություն՝ ավելի լավ լուծումներ փնտրելու ճանապարհին», հենց այդ լուծումները գտնելու ճանապարհին է: Նախարարությունը չի պատրաստվում հրաժարվել իր նախաձեռնությունից խոստանալով  ձեւափոխել այն այնպես, որ աշխաըոց կանայք դժգոհ չմնան: Սակայն  «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի ուղիղ հարցադրմանը

 

«Կստանան արդյո՞ք հղի կանանց իրենց աշխատավարձի 100 տոկոսանոց փախհատուցումը» նախարար Արտեմ Սարգսյանը  խուսափեց ուղիղ պատասխան տալ , ասելով.  «Մենք նախագիծը վերջնական տեսքի ենք բերում, որը առաջիկա երկու, երեք օրվա ընթացքում կներկայացվի արդեն Ազգային ժողովի սոցիալական հարցերի հանձնաժողովի քննարկմանը, և այդ շրջանակներում մենք վերջնական բոլոր հարցադրումներին կունենանք պատասխաններ»…

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Փաստաբանների պալատը կիսում է հասարակության մտահոգությունը

 

«Հույս ունենանք, որ դժգոհության այս մեծ ալիքը, որ բարձրացել է, անարձագանք չի մնա»

 

Ի՞նչպիսի դիրքորոշում ունեն կին պատգամավորները աղմկահարույց օրինագծի շուրջ


Միթե՞ արդար է կրկնակի թիրախավորել աշխատող մայրերին / խորհրդարանական լսումների տեսագրություն

 

Կանայք կրկին բողոքի ցույցի են դուրս եկել, այս անգամ Ազգային ժողովի շենքի դիմաց

 

«Աշխարհում չկա մի երկիր, որտեղ անաշխատունակության նպաստը փոխհատուցվի 100%-ով». Արտեմ Ասատրյան

 

Նամակ ՀՀ Վարչապետին. Օրինագիծը հակասում է, խախտում է, ոտնահարում է, վտանգում է…

 

Բողոքի ակցիա` «Ամոթ է հղիների գումարներից պետբյուջե լցնել»

 

Մայրության նպաստ. առաջարկվող փոփոխություններն աբսուրդային են


 
Ո՞վ և ի՞նչ չափով կտուժի մայրության նպաստի մասին օրինագծից

 

 Ուշադրություն` բողոքի ակցիա ընդդեմ աշխատող մայրերի նպաստների կրճատման

 

Լսումներ Ազգային ժողովում՝ հղի կանանց նպաստի կրճատման շուրջ

 

Ինչպե՞ս և ո՞վ է վճարելու չաշխատող հղի կանանց համար…

 

«Աշխատող մայրերի նպաստը կկրճատվի, իսկ 30 հազար չաշխատող կին նպաստ կստանա»:

 

Մայրության նպաստի մասին օրինագիծը բացասական հետևանքներ կունենա

 

Ինչու՞ է կառավարությունը պատժում աշխատող մայրերին

 

«Մայրության նպաստի» մասին օրինագիծը կարող է հանգեցնել ծնելիության կրճատման

 

«Մի անարդարությունը շտկելով մյուս անարդարության հիմք են դնում »

 

Աշխատող մայրերը դժգոհ են կառավարության հավանությանն արժանացած նախագծից

 

Երեխայի խնամքի նպաստի տևողությունը չի կրճատվի . հավաստիացնում է կառավարությունը

 

Նախատեսվում է ներդնել «Մայրության նպաստ» գաղափարն ու նպաստ տրամադրել նաև չաշխատող մայրերին

 

Աշխատող և չաշխատող մայրեր. միթե՞ դա կարևոր է երեխայի նպաստի առումով

 

Որքա՞ն կձգվի երեխայի նպաստի հարցում աշխատող և չաշխատող մայրերի խտրականության վերացումը

 

Չաշխատող ծնողների նպաստին կանդրադառնան մեկ տարի հետո

 

Միթե՞ արդար է կրկնակի թիրախավորել աշխատող մայրերին / խորհրդարանական լսումների տեսագրություն

 

 

 

Դիտումների քանակը` 4910

Գլխավոր էջ