«Նրանց փոքրիկ, վիրավոր ոտքերը չդիմացան գաղթի սոսկալի ճամփաներին…»

«Նվիրվում է բոլոր նրանց, ում փոքրիկ, վիրավոր ոտքերը չդիմացան գաղթի սոսկալի ճամփաներին… ու ընկան, այդպես էլ չփարվելով Ամենայն Հայոց Որբերի Հայրիկ Հովհաննես Թումանյանին…»: Այս օրերին Հովհաննես Թումանյանի թանգարանի աստիճաններով փոքրիկների կոշիկներ են բարձրանում վեր, բարձրանում են, որ տեսնեն ու փարվեն Թումանյանին: Ըստ թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի բացօթյա այս  ցուցադրությունը նվիրված  է բոլոր այն փոքրիկներին, ովքեր հրեշտակ դարձան ու լքեցին երկրային կյանքը…

 

Առաջին աստիճաններից սկսած՝ կոշիկներն ավելի շատ են դրված, ու դրանք գնալով պակասում են, որովհետեւ նրանք անշիրիմ ընկան, այդպես էլ չհասնելով Էջմիածին` Ամենայն հայոց որբերի Հայրիկի փրկակար գիրկը :

 

Թանգարանի  աստիճաններին  գրություններ են` դրանք Թումանյանի նոթագրություններն են` արված 1915 թ.: Ամենաերևացող մասում 9 լեզվով Թումանյանի միտքն է ` «Հայ ժողովրդի արդար դատի համար պետք չէ ոչինչ, բացի ճշմարտությունից»: ցուցադրված են նաեւ  Էջմիածնի որբանոց հասած երեխաների լուսանկարները:

 

Դիտումների քանակը` 4449

Գլխավոր էջ