«Միշտ երազել եմ զինվորական ծառայություն անցնելու մասին»…
Կուրթան համայնքից 21-ամյա Լիանա Շեկոյանն ու 22-ամյա Վարդ Դանիելյանը մարզից առաջին աղջիկներն են, որ ապրիլյան պատերազմի լուրն առնելուն պես այցելել են Երկրապահ կամավորականների միության Լոռու մարզային բաժանմունք ու գրանցվել՝ Արցախ մեկնելու համար:
«Միշտ երազել եմ զինվորական ծառայություն անցնելու մասին, բայց քանի որ աղջիկների բանակ չկա, մինչ այժմ տղաների կողքին կանգնելու հնարավորություն չէր եղել: Պատերազմի մասին իմանալով ուղղակի իմ պարտքը համարեցի գնամ, հերթագրվեմ»,- ասում է Վանաձորի պետական համալսարանի Ֆիզկուլտուրա եւ սպորտ բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Լիանան:
Երկրապահ կամավորականների միության Լոռու մարզային բաժանմունքում գրանցվելն աղջիկներին հեշտությամբ չի տրվել: Այնտեղ նախ հրաժարվել են գրանցել, ապա աղջիկների փաստարկները հաշվի առնելով, գնացել են զիջումների:
«Սկզբից չէին ուզում գրանցեն, ասում էին, որ աղջիկների կարիքը չկա այնտեղ, բայց համոզեցինք, որ ընկերուհիս Կարմիր խաչում առաջին բուժօգության դասընթացների է մասնակցել: Ես էլ կարատեով եմ զբաղվում ու ինչ-որ կերպ կարող ենք օգտակար լինել»,- պատմում է Լիանան, վստահեցնելով, որ պատրաստ էր ամեն ինչ անել. հաց պատրաստել, ջուր հասցնել, վիրավոր զինվորներին օգնություն ցուցաբերել:
Մինչ ցուցակագրվելը Լիանան ընտանիքի անդամներին տեղյակ չի պահել մտադրության մասին: Ասում է՝ գիտեի, չեն թողնելու: Արդեն ցուցակագրվելուց հետո այդ մասին իմանալով տանը նախ զայրացել են, ապա՝ համակերպվել:
«Իմ ամեն քայլին ընտանիքիս անդամները դեմ են եղել, բայց միշտ կարողացել եմ համոզել: Դեմ էին թե կարատեի գնալուս, թե սպորտի բաժնում սովորելուս: Մտածում էին, որ այդ ամենը աղջկա գործ չի, բայց հաջողությունները նրանց համոզում են, որ կապ չունի, դու աղջիկ ես, թե՝ տղա»,- ասում է Լիանան:
Նախորդ տարի Լիանան դարձել է Հայաստանի կարատեի առաջնության հաղթող: Վստահ է, որ դա դեռ սկիզբն է նոր հաղթանակների:
Օրեր առաջ Լիանան գրանցվել է Կարմիր խաչում՝ որպես կամավոր. «Այս դեպքերից հետո որոշեցի գրանցվեմ որպես կամավոր, որ մասնակցեմ իրենց դասընթացներին ու եթե, Աստված չանի, կրկին կարիք լինի, ավելի պատրաստված լինեմ առաջնագիծ մեկնելու համար»:
Աղբյուրը. News.am
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Ինքնապաշտպանության արվեստին տիրապետելն առավել քան անհրաժեշտ է կնոջը»…
Աղավնի Սահակյան. «Եթե կամավոր մեկնում ես ռազմի դաշտ, ուրեմն պիտի կռվես տղամարդուն հավասար»
«Մելսիդան վերցրել է զենքը և մի քանի րոպեներ անց ոչնչացրել անօդաչու սարքը»
Պատերազմ տեսած կանայք. «Անսովոր ճակատագրով սովորական կին եմ»…
Պատերազմների «ոչ կանացի» դեմքը…
Կանայք զինված ուժերում. ի՞նչ են ցույց տալիս ուսումնասիրությունները
Դիպուկահար կանայք. «ցանկացած ժամի` ցանկացած խնդիր »
Հավսա՛ր, զգա՛ստ. բանակի աղջիկները / տեսանյութ
Մարիեթ Շուրման. «Կանանց դերը խաղաղության հասնելու համար չափազանց որոշիչ է»
«Վաշտի աղջիկները». Ծանոթացեք ռազմական ինստիտուտի կուրսանտների հետ
«Դեռ չեմ հանդիպել մեկին, ում բանակից շատ կսիրեմ»…
Ինչո՞ւ էին կանայք գնում պատերազմ
Ջոն Հեֆերնը հիշեցրեց խաղասիրական եւ անվտանգության գործընթացներում կանանց դերի մասին
Նորվեգացի կանայք պարտադիր զինծառայության կանցնեն
«Կոտրի՛ր կարծրատիպերը, անցի՛ր մեր շարքերը». բանակի կոչը հայ կանանց / տեսանյութ
Այս պահին հայոց բանակում ծառայում են 2000-ից ավելի կանայք
Հայ կանայք բանակում. կողմ եւ դեմ
Պատրա՞ստ է բանակն ընդունել հայ աղջիկներին ու կանանց
«Զենքը կվերցնեմ ու կգնամ տղայիս հետեւից»
«Ինձ համար իսկապես պատիվ է աշխատել հայոց բանակում»
Զորամասի միակ կին ենթասպան ցանկանում է սպա դառնալ
«Ես ինձ զինվորի մայր եմ համարում, քանի որ զինվորների բոլոր հոգսերին տեղյակ եմ»
Աղջիկների մուտքը ռազմական հաստատություններ՝ բանակի բարեփոխումների մի մասն է
«Անժելիկան տղես ա. պիտի ծառայի»…
Դրա մասին կարող են երազել ոչ միայն «իսկական տղամարդիկ»…
Նրանք բանակի մասին մանկուց են երազել…
«Աղջիկներն իրենց օրինակով կարող են ապացուցել, որ խաղաղ պայմաններում բանակում զոհ չի կարող լինել»…
Կանայք աշխարհի բանակներում և մարտի դաշտում
Ղարաբաղյան պատերազմի կանացի դեմքը
Դիտումների քանակը` 3958