«Մենք ուզում ենք ցույց տալ ձեռներեց կանանց ներուժը»
«Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան» հունիսի 8-ից 11-ը հայտարարում է «Կանանց ձեռերեցության շաբաթ», – դրա մասին այսօր կայացած լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը՝ ընդգծելով, որ մեր երկրում կանանց ձեռներեցությունը զարգացման մեծ հնարավորություններ ունի։
«Շաբաթը կազմակերպվում է Կին ձեռներեցների համաշխարհային ասոցացիայի հովանու ներքո, որի անդամ են 120 երկրներից 5 մլն ձեռներեց կանայք եւ որի լիիրավ անդամ է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցացիան: Շաբաթվա շրջանակում կանցկացվեն տարաբնույթ միջոցառումներ, այդ թվում նաև` մշակութային, սակայն առաջնային կարևորություն ունի երկօրյա համաժողովը, որի ընթացքում քննարկվելու է կանանց ձեռներեցության վիճակն ողջ աշխարհում և Հայաստանում. Համաժողովն իր տեսակի մեջ յուրահատուկ է և մեր երկրում առաջին անգամ է իրականացվում»,- ասաց Լիլիթ Ասատրյանը` նշելով, որ աշխարհի տարբեր երկրներում անցկացվող նմանատիպ մջոցառումները սովորաբար անցնում են տվյալ երկրի ամենաբարձր պաշտոնատար մարդկանց հովանավորության մակարդակով: Նա տեղեկացրեց , որ հունիսի 8-ին և 9-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում անցկացվող «Նոր զարգացումների հեռանկարներ» կանանց ձեռներցության միջազգային համաժողովի բացմանը ներկա կգտնվեն ՀՀ վարչապետը, ԱԺ-ի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, պետական այլ մարմինների ներկայացուցիչներ, միջազգային կառույցներ, դեսպանություններ, որոնք կարևորում են կանանց մասնակցությունը տնտեսության մեջ:
“Հայաստանի կին ձեռներեցներն ունեն գործարարությամբ զբաղվելու մեծ ներուժ, սակայն նրանք դժվարությամբ են որոշում կայացնում նույնիսկ փոքր բիզնեսի դաշտ մտնելու մասին: Նրանց մոտ երրբեմն ինքնավստահության ու ռիսկի պակաս կա, քանի որ հաճախ նրանք չունեն բավարար ֆինանսական միջոցներ և անհրաժեշտ չափով իրազեկված չեն բիզնեսը վարելու կանոնների մասին”, – ասաց Լիլիթ Ասատրյանը` խոսելով կանանց ձեռներեցությանը խոչընդոտող խնդիրների վերաբերյալ :
Նա նշեց, որ կանանց համար ամենակարևոր արժեքը ընտանիքն է, այդ իսկ պատճառով ՀԵԿԱ-ն փորձում է առաջնորդվել «և´… և´» սկզբունքով` ապահովելով կնոջ ակտիվ դերակատարումն ինճպես ընտանիքում, այնպես էլ հասարակության մեջ, քանի որ հասարակությունն էլ պարզապես ավելի մեծ ընտանիք է:
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահը վստահ է, որ օրեցօր ավելանում է այն կանանց թիվը, ովքեր փորձում են ձեռներեցությամբ զբաղվել: «Մեր կազմակերպության օրինակով կարող եմ ասել, որ կին գործարարների թիվն ավելանում է: Ներկայումս մեր Կին ձեռներեցների ցանցի անդամ են ավելի քան 300 կանայք, սակայն երկրում կին գործարարների թիվը շատ ավելի մեծ է: Նրանք հիմնականում բոլորը փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներ են, քանի որ մեր երկրում խոշոր բիզնեսը կանանց ձեռքում չէ»,- ընդգծեց Ասատրյանը:
Նրա խոսքով, շաբաթվա շրջանակում անցկացվող բոլոր միջոցառումների գերխնդիրն է ցույց տալ ձեռներեց կանանց ներուժը եւ բացահայտել նոր հնարավորություններ նրանց համար: Դա այն է ինչ անում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցացիան իր գործունեության շրջանակներում` փորձելով հնարավորինս ոգևորել ու խրախուսել կանանց, հաղթահարել նրանց մոտ ինքանվստահության պակասը:
Դարձեք համաժողովի մասնակից՝ օգտագործելով Ձեր՝ նոր կապեր հաստատելու,
նոր գործընկերներ գտնելու և նոր գաղափարներ ստեղծելու հնարավորությունը:
Բոլոր մանրամասներին կարող եք նաեւ ծանոթանալ այստեղ
Համաժողովին մասնակցելու համար գրանցումը կարելի է նաեւ իրականացնել՝ կապվելով ՀԵԿԱ գրասենյակ
Էլ. հասցե. aywaconference@aywa.am, հեռ. (+374) 010/094 58 07 87, դիմել Մարիամ Պողոսյանին):
Օնլայն գրանցումը ` http://businesswoman.am/conference/hy/register
Ուշադրություն
«Կին ձեռներեցների երևանյան շաբաթ»-ի շրջանակներում կազմակերպվող էքսպո ցուցահանդեսին կարող են մասնակցել բոլոր հետաքրքրվող կազմակերպություններն ու անհատները:
Գրանցման և հավելյալ տեղեկությունների համար զանգահարել ՀԵԿԱ գրասենյակ (+374 10/94) 58 07 87 կամ (+37495) 10 92 47 հեռախոսահամարներով. պատասխանատու` Անահիտ Կիրակոսյան:
***
Կին ձեռներեցների երևանյան շաբաթի» շրջանակներում կազմակերպվող մի շարք միջոցառումների թվում տեղի կունենա նաև նկարչուհի Լիլիթ Դանիելյանի աշխատանքների ցուցահանդեսը: Բացումը ՝ «ԿԱՌԼԼԵՎՈՆԻ» ցուցասրահում հունիսի 8-ին ժ. 18:30:
Ցուցահանդեսը կգործի մինչև հունիսի 12-ը ժ. 11:00-19:00:
Ցուցահանդես վաճառքից ստացված հասույթը կուղղվի ՀԵԿԱ-ի կողմից իրականացվող կանանց ձեռներեցության խրախուսման ծրագրերին:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Կին ձեռներեցների շաբաթ» և միջազգային համաժողով Երևանում. հրավիրում է ՀԵԿԱ-ն
Դիտումների քանակը` 5546