«Մենք երբեք չենք իմանա, թե ով է այդ կինը»…

Եմենցի կնոջ այս պատկերը – լավագույն լուսանկարն է ճանաչվել աշխարհի ամենահայտնի 2011-ի World Press Photo վերջերս ՝ փետրվարի 10-ին,  կայացած  մրցանակաբաշխության արդյունքումԼուսանկարը տպագրվել է« The New York Times» պարբերականում, նրա հեղինակն է իսպանացի լուսանկարիչ Սամուել Արանդան:  Լուսանկարում պատկերված եմենցի կինը մուսուլմանական փարաջայով գրկում է իր վիրավոր բարեկամին:

 

 
Հեղինակը « որսացել»  է այս կադրը Եմենում տեղի ունեցած ապստամբության ժամանակ, երբ ընդդիմադիրները նախագահ Ալի Աբդալա Սալեխի դեմ դուրս գալով թաքնվել են Սանե մզկիթում,  որն օգտագործում էին որպես հոսպիտալ` վիրավորներին բուժելու համար:
«Մենք երբեք չենք իմանա, թե ով է այդ կինը, բայց նրանք երկուսով դարձել են հասարակ մարդկանց քաջության մարմնավորում»,- ասել է Reuters գործակալությանը ժյուրիի նախագահ Այդանա Սալիվանը:
Դեռ 1955 թվականից սկսաց World Press Photo կազմակերպությունն անցկացնում «Լավագույն լուսանկարներ» ամենամյա մրցանակաբաշխություն: Այս տարի՝ 2011-ի World Press Photo մրցանակաբաշխությանը պարգևներ են ստացել 24 երկրների 54 լուսանկարներ: Ընտրությունը կատարվել է  100 հազար լուսանկարներից:

 

 

Անցյալ տարի  մրցույթի հաղթող  է ճանաչվել լուսանկարիչ Ջոդի Բիբերի  մեծ աղմուկ հանած աշխատանքը, որում պատկերված է աֆղանցի մի աղջիկ, ով սարսափելի բռնությունների էր ենթարկվել ամուսնու կողմից եւ փախել նրանից:  Լուսանկարը տպագրվել էր  Time ամսագրում:

 

 

Աֆղանստանի 18-ամյա բնակչուհի Բիբի Այշան փախել էր ամուսնուց` հոգնելով դաժան վերաբերմունքից: Թալիբները բռնել էին նրան եւ դատել` կտրելով քիթն ու ականջները: Դատաստանի ժամանակ Այշային բռնել է նրա ամուսինը:

 

 

 

Ողբերգության մասին տեղեկացել էին բժիշկներն ու ամերիկացի զինվորականները, նրան տեղափոխեցին ԱՄՆ:  Այժմ Այշան գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ նրա դեմքը վիրահատել են: Ներկայումս նա ցանկանում է  իրավապաշատպան դառնալ եւ զբաղվել աֆղան կանանց իրավունքների պաշտպանությամբ:

 

 

 

 

 

 

Դիտումների քանակը` 4263

Գլխավոր էջ