«Մարդկանց իրավունքները պաշտպանելու համար՝ մեզ նրանց հավատն ու վստահությունն է հարկավոր»


Մեր զրուցակիցն է 
Վորոնեժի Մարդու իրավունքների տան նախագահ, Մարդու իրավունքների երիտասարդական շարժման առաջնորդ Աննա Դոբրովոլսկայան, ում հետ մենք նույնպես ծանոթացանք  վերջերս Երևանում կայացած «Կին  իրավապաշտպանների պաշտպանությունն ազգային, տարածաշրջանային և միջազգային  մակարդակներում»  թեմայով կլոր սեղանին: Աննայի խոսքերով, ինչպես և մարդու իրավունքների  պաշտպանությամբ  զբաղվող  գրեթե  բոլոր  կազմակերպությունների  նկատմամբ, այնպես էլ իրենց նկատմամբ Ճնշումներ  լինում են,  սակայն  դա  իրենց   չի  կանգնեցնում …

 

–  Անձամբ  իմ  նկատմամբ  խոչընդոտ կամ  բռնություն չի  կիրառվել: Տա Աստված, որ  ամեն  ինչ  լավ  ընթանա, պարզապես  իմ  կազմակերպությունը գործում է ոչ թե Մոսկվայում, որտեղ  հարյուրավոր նման  կազմակերպությունների շարքում կարող ես  չնկատվել, այլ Վորոնեժում, իսկ մարզերում ավելի հեշտ է  գտնել ու «պատժել» այդ  կազմակերպությանը: Փոքր  քաղաքում  բոլորն  իրար  ճանաչում են, այդ  իսկ  պատճառով հաշվեհարդար են  տեսնում  հարազատ-բարեկամներին, օրինակ՝ աշխատանքից ազատելով: Իշխանություններին  չի  մտահոգում  կին իրավապաշտպանների անվտանգության ապահովումը, քանի որ  նրանք  դիտարկում են մեր գործունեությունը  որպես  իրենց պաշտոններին ոտնձգություն … Մինչդեռ  մեզ  չի  հետաքրքրում, թե ով է  իշխանության  ղեկին, կարևորն այն է, որ պաշտոնյան հանրության  համար օգտակար  գործ անի, որ  կառավարությունում  և  խորհրդարանում  լինեն  հասարակության սոցիալական, առողջապահական,  կրթական  հարցերով  իրապես մտահոգվող գործիչներ:

 

-Իսկ  հանրությու՞նը, մարդիկ   հավատում  ու  վստահու±մ է երիտասարդ ակտիվիստներին:

 

-Սկզբնական  շրջանում  մեզ «սվիններով» էին  դիմավորում, խուսափում էին մեր առջև դուռ  բացել, պատճառաբանելով, թե  մեր  մասին  հեռուտատեսությամբ  սարսափելի  բաներ են  պատմում: Սակայն երբ սկսեցինք  բացատրել  մեր գործունեության  իրական  նպատակը, որ  մենք քաղաքական  ակտիվիստներ կամ «ագենտներ» չենք, որ իշխանության  չենք  ձգտում, մարդիկ հետզհետե հավատացին ու  համոզվեցին, որ գործում ենք  ի  նպաստ  իրենց: Մարդկանց պաշտպանելու համար՝   մեզ նրանց վստահությունն ու հավատն է   հարկավոր:

 

 

Դուք նաև  զբաղվում եք բռնության ենթարկված կանանց օգնություն ցուցաբերելով: Տարածված կարծիք է, որ  կանանց  հանդեպ  կիրառվող  բռնության  մեղավորը կնոջ  ազատ ու անբռնազբոս պահվածքն է:  Ի±նչպես  բացատրել  մադկանց, որ իրականում  դա այդպես չէ…

 

– Կարծում եմ,  դա ավելի  շուտ  կարծրատիպ է, իր բոլոր բացասական հետևանքներով … Համոզված եմ,  որ  բռնության  դեպքում զոհը,  կինը  մեղավոր չէ, որ կնոջը  կարճ շրջազգեստի  համար  բռնաբարողը նույնը  կանի նաև երկար  շրջազգեստ հագած կնոջ հանդեպ: Այնպես որ զգեստն այստեղ  կապ չունի: Իհարկե կան աղջիկներ, որ ազատ են իրենց  վարքում ու հագուկապի հարցում, սակայն  դա անհատական  վարք է,  բոլորն այդպիսին չեն, բացի այդ  եթե  կինը ազատ է  հարաբերություններում, դեռ  չի  նշանակում, որ նրա  հանդեպ  պետք է  բռնություն  կիրառվի: Ի  տարբերություն  Հյուսիսային  Կովկասի բնակչության, որտեղ աղջիկները  վարում են  չափազանց  զուսպ կենցաղ, մեզ  մոտ  շատ ավելի  ազատ է երիտասարդությունը, աղջիկներն ու տղաներն ավելի վաղ  տարիքում են  մտերմանում  և անգամ  սեռական  հարաբերություններ ունենում, արդյունքում  լինում են  նաև բռնություններ, սակայն  դա  չպետք է  դիտարկել որպես  արդարացում, թե տեսեք, աղջիկներն  իրենք  են  հրահրում  բռնության  դիմել…

 

 

Ընդհանուր առմամբ,  դժվա±ր է  հեղաշրջում կատարել մարդկանց  գիտակցության  մեջ:

 

-Օ~հ, այն էլ  ինչպես: Ընդհանրապես,  մարդու  գիտակցությունն ու միտքը  վերափոխել դժվար է, հատկապես եթե  նա  չի  ցանկանում: Դա,  ի դեպ, խնդիր է ոչ  միայն  տղամարդկանց, այլև կանանց  մոտ: Տեսեք, աղջիկները  մանկուց  դաստիարակվում են հետևյալ չափանիշներով.  կարող ես  ցանկանալ ամեն  ինչ, կարող ես լինել  խելացի, սակայն ամեն  դեպքում  տղամարդը  քեզանից  ուժեղ  և  խելացի է: Ահա սա  է ողջ խնդիրը: Նույնկերպ  կանայք  են  մտածում, որ  իհարկե, ես ուժեղ եմ, սակայն  առանց  տղամարդու, առանց ամուսնու ես  դժբախտ եմ: Արդյունքում կանայք  բռնությունը  գերադասում են  մենակ  մնալուց՝  հանդուրժելով և  հարբեցող, և ծեծող  ամուսու  գոյությունը: Բացի այդ  կինը  տնտեսապես անկախ չէ, որ  կարողանա միայնակ ապահովել  իր երեխային: Այնպես որ, մտքի  հեղափոխության  համար անհրաժեշտ է  նաև  նյութական  անկախություն կամ  դրա  համար  պայքարելու ուժ:

 

 

Առաջիկայում  ի±նչ  պլաններ ունեք:

 

-Աշխատել ու աշխատել, ու նաև ապացուցել  հանրությանը,  որ մենք  ոչ մի վատ  բան  չենք անում, որ ուզում ենք  պաշտպանել  նրանց  խախտված  իրավունքները: Ամենագլխավորը դա է:

 

Անուշ Ներսիսյան

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Ի պաշտպանություն կին իրավապաշտպանների

 

«Օրենքը պետք է կիրառել, այլապես այն սիրում է թաքնվել դարակում»

 

«Որքան շատ են քեզ ճնշում, այնքան ավելի վճռական ես դառնում»

 

Դիտումների քանակը` 3114

Գլխավոր էջ