«ՄԱԿ կանայք» կառույցը ազդարարել է Պեկին+20 գործընթացի սկիզբը

Կանանց հնարավորությունների ընդլայնումը ողջ մարդկության հնարավորությունների ընդլայնումն է: Հիշե՛ք այդ մասին

 Գրեթե 20 տարի առաջ՝ 1995-ին, ավելի քան 17 հազար պաշտոնական պատվիրակներ և հասարակական կազմակերպությունների 30 հազար ակտիվիստհներ ողջ աշխարհից, այդ թվում Հայաստանից,  հավաքվեցին Պեկինում՝ Կանանց  հարցերով ՄԱԿ-ի 4-րդ  համաշխարհային գագաթաժողովում: Հայաստանից 26 կին էին մասնակցում գագաթաժողովին՝ պաշտոնական պատվիրակության 8 անդամները և ոչ կառավարական կազմակերպությունների 18 ներկայացուցիչները:  Ի դեպ,   Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Ա -ն այդ օրերին  ուղերձ էր հղել գագաթաժողովի մասնակիցներին՝  նշելով, որ անարդարությունները  պետք է շտկվեն և կանայք հավասար են տղամարդկանց  Աստծո  և Արարչի առջև : 

 

 

Գագաթաժողովին   189 պետությունների պատվիրակները պարտավորություններ ստանձնեցին,  ըստ որոնց  կանայք և աղջիկները պետք է ունենան տղամարդկանց հետ հավասար իրավուքններ և ազատություններ, ինչպես նաև հավասար հնարավորություններ կյանքի բոլոր բնագավառներում: Այս մոտեցումը ամրագրվեց   գագաթաժողովում  ընդունված   Պեկինի հռչակագրի և գործողությունների ծրագրում, որոնք ողջ աշխարհի համար  «ճանապարհային քարտեզ»  դարձան  գենդերային հավասարության ապահովման գործում:

 

 

Այս տարվա մայիսին  «ՄԱԿ կանայք» կառույցը    ազդարարեց   Պեկին+20 գործընթացի  սկիզբը, որի շրջանակում կամփոփվեն   Պեկինի հրչակագրի և Գործողությունների ծրագրի ձեռքբերումներն ու խնդիրներն, ինչպես նաև կնախանշվեն հետագա անելիքները:

 

 

«ՄԱԿ կանայք» կառույցը հայտարարում է մեծամասշտաբ մի քարոզարշավի մեկնարկը, որի նպատակն է կանանց դրության վերաբերյալ Պեկինի  գագաթաժողովում հռչակված սկզբուքնների և արժեքների իրագործման գործընթացին նոր շունչ և խթան հաղորդելը:  Մեր նպատակը շատ պարզ է՝ հաստատել  պարտավորությունները գենդերային հավասարության ապահովման  ուղղությամբ,  ակտիվացնել  գործողությունները  և համախմբել ռեսուրսները  կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնման և ընդհանրապես մարդու իրավունքների ընդլայնման նպատակով:  Այս ամենն իր արտացոլումն է գտել քարոզարշավի կարգախոսում. «Կանանց հնարավորությունների ընդլայնումը ողջ մարդկության հնարավորությունների ընդլայնումն է: Հիշե՛ք այդ մասին», – հայտարաարել  է «ՄԱԿ կանայք» կառույցի  գործադիր տնօրեն Ֆումզիլե Մլամբո-Նգկուկան:

 

 

Նրա դիտարկմամբ չնայած վերջին 20 տարիների ընթացքում գրանցված աննշան առաջընթացին, այսօր ոչ մի երկիր չի կարող հայտարարել այն մասին, որ իրեն հաջողվել է լուծել գենդերային անհավասարության խնդիրը: «Եկել է ժամանակը միավորելու մեր ջանքերը այդ նպատակին հասնելու համար և պաշտպանելու կանանց իրավուքնները և շահերը, – կոչ է արել նա:

 

 

Պեկինի գործողությունների ծրագրում առանձնացված են 12 կարևորագույն խնդրահարույց բնագավառներ, որոնց շրջանակում բոլոր պետությունները պետք է որոշակի  քայլեր ձեռնարկեն՝  կանանց և աղջիկների դրությունը բարելավելու համար:

 

Այդ 12 խնդրահարույց բնագավառներն են.

Աղքատությունը, Կրթությունը , Առողջապահությունը, Բռնությունը, Զինված հակամարտությունները, Տնտեսությունը, Որոշումների ընդունումը, Կանանց դրության ինստիտուցիոնալ մեխանիզմները, Մարդու իրավունքները, ԶԼՄ-ները, Շրջակա միջավայրը, Աղջիկները:

 

 

Պեկինում ընդունված փաստաղթերի առանձնահատկությունն այն է, որ դրանցում հաստատագրված նպատակներն ու գործողությունները վերաբերվում են ոչ միայն կառավարություններին, այլ  քաղացիական հասարակության բոլոր գործընկերներին՝ Հկ-ների,  մասնավոր ոլորտի, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին:  Այդ համագործակցությունը պարտադիր պայման է  Պեկինում նախանշված նպատակները իրագործելու համար: Այդպիսին էր նաև Պեկինի գահաթաժողովի ֆորմատը, որն ընթանում էր երկու զուգահեռ հարթություններում՝ պաշտոնակն պատվիրակությունների և ՀԿ –սեկտորի ներկայացուցիչների նստաշրջաններում: Այդ ֆորմատը պահապանվեց բոլոր հետպեկինյան գործընթացներում. Պեկին+5, Պեկին+10, Պեկին+15 իսկ այժմ արդեն ՝ Պեկին+20 –ում:

 

 

Հայտարարելով «Պեկին+20» քարոզարշավի մեկնարկը, «ՄԱԿ-կանայք» կառույցի ղեկավարը նշում է, որ  ուշադրության կենտրոնում են լինելու՝ գրանցված առաջընթացի ուսումնասիրությունը, առաջնորդների բացահայտումը և գենդերային հավասարության հասնելու արդյունավետ մեխանիզմների մշակումը:

 

 

Նախատեսվում է, որ բոլոր պետությունները պետք է պատրաստեն զեկույցներ կանանց և աղջիկների դրության վերաբերյալ՝ դրանց մեջ արտացոլելով վերջին 20 տարիների ընթացքում կատարված փոփոխությունները:  նշենք, որ Հայաստանի կառավարությունը արդեն իսկ պատրաստել է  ազգային զեկույցը, որին կարելի է ծանոթանալ այստեղ: Իսկ ոչ կառավարական զեկույցը պատրաստվել է Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացյիայի  կողմից և շուտով կներկայացվի  հանրության ուշադրությանը:

 

 

Պեկին+20 քարոզարշավը կոչ է անում առաջնորդներին և հասարակ քաղաքացիներին հաստատել իրենց պարտավորությունները և սկսել կոնկրետ գործողություններ, որպեսզի Պեկինի գործողությունների ծրագրի գաղափարները և մոտեցումները իրականություն դարձնեն:

 

 

«ՄԱԿ կանայք. կառույցը  առաջարկում   է   աշխարհի բոլոր տղամարդկանց միանալ «Նա՝ հանուն նրա» (HeForShe) իր նախաձեռնությանը, որի շրջանակներում  տղամարդիկ և պատանիներն են հայտնում իրենց դիրքորոշումը՝ կանանց և աղջիկներ իրավունքների պաշտպանության վերաբերյալ:

 

 

Պեկին+20 քարոզարշավի առաջին իսկ միջոցառումը կայացավ  բոլորովին վերջերս՝ հունիսի 16-ին Շվեդիայում: Այստեղ հանդիպում տեղի ունեցավ   կանանց և աղջիկների իրավուքնների պաշտպանության հարցերի շուրջ ոչ հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ:

 

 

Այս տարվա  սեպտեմբերին    Նյու Յորքում կայանալիք բարձր մակարդակի  համաժողովի ընթացքում պետությունների կին ղեկավարները և գենդերային հավասարության կողմնակիցները կքննարկեն կանանց դերը շրջակա միջավայրի պաշտպանության գործում: Այնուհետև  նոյեմբերին Հնդկաստանում տղամարդիկ և պատանիները հանդես կգան միասնական ֆրոնտով՝ աջակցելով գենդերային հավասարության հաստատմանը:

 

 

Պեկին+20 գործընթացների ամփոփման պաշտոնական արարողությունը տեղի կունենա  2015թ. Մարտին՝ ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի  59-րդ նստաշրջանի ընթացքում: Նախատեսվում է , որ 2015-ի  մարտի 8-ին՝ կանանց միջազգային տոնին, բոլոր երկրների բնակիչները իրենց ձայները կտան ավելի լավ աշխարհ կառուցելու գաղափարի համար:

 

 

Կանանց հնարավորությունների ընդլայնումը ողջ մարդկության հնարավորությունների ընդլայնումն է: Հիշե՛ք այդ մասին

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

 

«Գենդերային անհավասարության վերացման համար նախատեսված վերջնաժամկետը հայտնի է. դա 2030 թվականն է»…

 

 

 

Դիտումների քանակը` 5621

Գլխավոր էջ