«Հոգիների տուն» վեպի հեղինակ` Իսաբել Ալենդեն ստացավ Անդերսենի անվան մրցանակը

Չիլիացի գրող Իսաբել Ալենդեին հատկացրել են Հանս Քրիստիան Անդերսենի անվան գրական մրցանակը: «Հոգիների տուն» վեպի հեղինակը մրցանակը ստացել է սեպտեմբերի 30-ին դանիական արքայազն ֆրեդերիկից:

 

 

Այն մասին, որ Իսաբել Ալենդեն արժանացել է մրցանակին, որը տրվում է հռչակավոր հեքիաթասացի պատվին, հայտնի է դարձել այս տարվա մարտին: Գումարային մրցանակը կազմում է 86 հազար դոլար:

 

 

Անդերսենի գրական մրցանակը հանձնվում է այն հեղինակներին, ում ստեղծագործությունները ժանրով,  ոճով կամ  գաղափարապես  որոշ չափով մոտ են Անդերսենի ստեղծագործություններին:

 

Իսաբել Ալենդեն լատինաամերիկյան նշանավոր գրողներից մեկն է, ում ստեղծագործություները թարգմանվել են 30 լեզուներով: Նա գրել է մոտ 20 վեպ, իսկ համաշխարհային ճանաչում նրան բերել է «Հոգիների տուն» (1982թ.) գործը, որը էկրանավորվել է 1993 թ-ին: Նա նաև պայքարում է կանանց իրավունքների համար:

 

 

Անդերսենի անվան գրական մրցանակը նշանակվել է 2010 թ-ից: Այն ժամանակ մրցանակակիր է դարձել Ջոան Ռոուլինգը` Հարրի Փոթերի մասին գրքերի շարքի հեղինակին:

Դիտումների քանակը` 4003

Գլխավոր էջ