Հարցրեց՝ արդյոք գիտի, որ ինքը «լավ տղա է», և ծխախոտը հանգցրեց կնոջ ձեռքին…/ տեսագրություն
Հասմիկ Խաչատրյանի գործով այսօր կայացած դատավարությանը անդրադարձել է նաեւ Epress.am –ը ՝ տեսագրություն ներկայացնելով դատական նիստից…
«Ընտանիք ա, տուն ա, հա, մի անգամ խփել եմ։ Թշին»։ Այսօր Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նման հայտարարություն է արել կնոջը 9 տարի շարունակ ծեծելու, հոգեբանական և ֆիզիկական ցավ պատճառելու մեջ մեղադրվող 33-ամյա Սարգիս Հակոբյանը։ ՝
27-ամյա Հասմիկ Խաչատրյանը, պատմել է, թե ինչպես է ամուսինն իրեն համատեղ կյանքի 9 տարիների ընթացքում ծեծի ենթարկել։
«Մեղադրյալի ներկայացուցիչ, հանրային պաշտպան Տիգրան Աբրահամյանն էլ միջնորդել է դատական նիստերն այսուհետ դռնփակ գումարել, քանի որ, ինչպես նա է ասել, դատավարությունը վերաբերում է մեղադրյալի անձնական կյանքի իրավունքին։ Աբրահամյանը նշել է, որ քրեական գործը չէր հարուցվի, եթե ԶԼՄ-ները և կանանց իրավունքներով զբաղվող ՀԿ-ները չանդրադառնային գործին։
Դատարանն այս միջնորդությունը մերժել է։ Հիշեցնենք, որ նման միջնորդությունը ընդունվել էր ընտանեկան բռնության զոհ Մարիամ Գևորգյանի գործով, ով այսօր դահլիճում էր և կանանց ՀԿ-ների ներկայացուցիչների հետ միասին սատարում էր Հասմիկ Խաչատրյանին», – գրում է Epress.am
Հոդվածը ամբողջությամբ այստեղ.
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Հասմիկ Խաչատրյանը դաժան ամուսնու միակ զոհը չէ…
Հասմիկի վեցամյա որդուն սովորեցրել են հեռախոսով հայհոյել մորը…/ տեսանյութ
Խոշտանգումների ենթարկված հարսն արդարություն է փնտրում
«Կանանց աջակցման կենտրոնը» չի դադարի Հասմիկ Խաչատրյանի կողքին լինել
Դիտումների քանակը` 3426