«Հարսնաքար»-ում կատարվածի դեմ բողոքի ակցիաները շարունակվում են…
«Պահանջում ենք պատժել Հարսնաքարի բոլոր մեղարվորներին» նախաձեռնությունը շարունակում է բողոքի ակցիաներ անցկացնել:
Երեկ նախաձեռնությանը միացած քաղաքացիներըը կանայք ու տղամարդիկ հավաքվել էին պաստառներով Ազգային ժողովի մուտքի մոտ, պահանջելով քրեական պատասխանատվության ենթարկել պատգամավոր, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանին:
Թեեւ նախօրեին Ռուբեն Հայրապետյանը հայտարարություն էր տարածել, որի համաձայն հրաժարվում էր իր պատգամավորի մանդատից, հավաքավածները նշում էին, որ այդ հրաժարականն ընդամենը մի փոքր կաթիլ էր, որն անբավարար է: Նրանք պահանջում են, որպեսզի Ռուբեն Հայրապետյանը «Հարսնաքար»-ում կատարված միջադեպի առթիվ հարուցված քրեական գործում ներգրավի որպես կասկածյալ:
Ի դեպ, նրանք նաեւ ստորագրահավաք են նախաձեռնել ՈւԵՖԱ-ին եւ ՖԻՖԱ-ին տեղեկացնելու կատարվածի մասին եւ Ռուբեն Հայրապետյանին ստիպելու , որ նա հրաժարական տա նաեւ ՀՖՖ նախագահի պաշտոնից:
«Ոչ ամենաթողությանը», «Ոչ օլիգարխիկ բարքերին», «Խորհրդարանը չպետք է հանգստանա, երբ մեզ սպանում են» ու այլ կարգախոսներով պաստառները պարզած մտավորականներ, քաղաքական, հասարակական գործիչներ պահանջում էին ԱԺ ղեկավարությունից անցկացնել լսումներ` «Հարսնաքարում» մահվան ելքով տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Այդ պահանջին միացել են խորհրդարանական չորս խմբակցությունները` Հայ ազգային կոնգրեսը, Դաշնակցությունը, «Բարգավաճ Հայաստանը» և «Ժառանգությունը»:
Ակցիան շարունակվեց նաեւ դատախազության շենքի մոտ: Ակցիայի կազմակերպիչները նշեցին, որ իրենց պայքարը շարունակական է լինելու եւ իրենք հասնելու են հաղթանակի:
Լուսանկարները՝ Նարե Սահակյանի
Դիտումների քանակը` 3330