Սուսաննա Բարխուդարյան. «Հաջողակ է այն ընտանիքն ու պետությունը, որտեղ պահանջված է կնոջ միտքը, խելքը, շնորհքը»

 

 

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից ,Բարև Երևանե բլոկի ցուցակն ունի 64 անդամ, որից 25%-ն են կանայք: Նրանցից  է 19-րդ տեղը զբաղեցնող  Սուսաննա Բարխուդարյանն, ով սիրով համաձայնվեց  պատասխանել  WomenNet-ի հարցերին:  Տիկին Սուսանան ծնվել է 1951թ-ին, ամուսնացած է, ունի մեկ դուստր, իսկ աշխատանք` ներկայումս չունի: Ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտը, Մոսկվայի Պլանավորման    և մատակարարման բարձրագույն դպրոցը և այլ ուսումնական հաստատություններ:

 

 

 

Մասնագիտական աշխատանքներից բացի, նա ներգրավված է եղել նաև հասարակական աշխատանքներում:  ,Ժառանգությունե կուսակցության անդամ է 2007 թ.-ից: Եղել է  Կանոնադրական հանձնաժողովի նախագահ, վարչության անդամ: Համակարգել է Կենտրոնի և Դավիթաշենի ստորաբաժանումները, իսկ ներկայումս համակարգում է Մալաթիա-Սեբաստիա համայնքի կուսակցական աշխատանքները:

 

 

 

 

 

 

 

-Ինչպե՞ս և ինչո՞ւ հայտնվեցիք «Ժառանգություն» կուսակցությունում:

 

 

 

-Միշտ համակրանք եմ ունեցել Րաֆֆի Հովհաննիսյան քաղաքական գործչի, նրա գործունեության նկատմամբ և մի օր վճռեցի դառնալ ,Ժառանգությունե կուսակցության անդամ: Հիմա շատ ուրախ եմ, որ այդ կուսակցության  անդամ եմ և պայքարում եմ նոր Հայաստանի կայացման համար: Եկել է ժամանակը, որ մեր իշխանավորները հասկանան, որ այսպես շարունակել այլևս հնարավոր չէ…

 

Գիտեք, ես շատ հնարավորություններ են ունեցել արտերկրում անհոգ ապրելու, սակայն երբևիցե մտքովս չեմ անցկացրել դիմել այդ քայլին: Ես սիրում եմ իմ երկիրը և հպարտությամբ եմ կրում հայ լինելու իմ կոչումը: Ուստի պետք է մնալ այստեղ և պայքարել նոր Հայաստանի կայացման համար:

 

 

 

Որքանո՞վ եք կարևորում մայիսին սպասվող Երևանի ավագանու ընտրությունները և ինչպե՞ս եք գնահատում «Ժառանգություն» կուսակցության հնարավորությունները` հաշվի առնելով այն գնահատականները, որ շարժման վարկանիշը վերջին օրերին ընկել է:

 

 

 

-Երևանի ավագանու ընտրությունններով մեր մայրաքաղաքի ապագան է պայմանավորված: Եվ կարծում եմ, որ  մենք  անպայման հաջողության ենք հասնելու: Իսկ վարկանիշի անկմանը վերաբերող  գնահատականները պարզապես  քաղաքական խանդի դրսևորումներ են:

 

 

 

 

 

-Տիկին Սուսաննա , ասում են ,խոսունե կարգախոսը շատ հարցեր է լուծում: Ըստ Ձեզ, ո՞րն է  «Բարև Երևան»-ի հաջողության գրավականը:

 

 

 

-Բարևն Աստծուն է և դրա մեջ մեծ խորհուրդ կա: Բարևի մեջ մեծ իմաստ կա: Այդ ձեռքսեղմումների միջոցով քո զգացումները, հոգու կանչը ու նվիրումը փոխանցում ես դիմացինիդ: Ես այդտեղ մեծ խորհուրդ եմ տեսնում:

 

 

 

 

 

-Երևանը երեկ և այսօր`  Ձեր գնահատականը:

 

 

 

-Շատ է փոխվել Երևանը: Երեկվա Երևանի շատ կանաչ տարածքներ դարձել են ոմանց շահերը սպասարկելու միջոց:  Դավիթաշեն թաղամասն, ու հիմա ես ապրում եմ, (Պուշկինի փողոցից ենք տեղափոխվել այնտեղ) պետք է լիներ բացառիկ կանաչապատ ավան` իր օազիսներով…

 

 

 

Շատ փոփոխություններ եղան ի վնաս Երևանի: Թամանյանական հարմոնիան խեղվեց  և այսօր, ցավոք, ունենք այն, ինչ որ ունենք: Անխնա ոչնչացվում են պատմամշակության արժեքները, օրինակ Փակ շուկան:  Երևանի ապագան պետք է հուսալի ձեռքերում հայտնվի:

 

 

 

 

 

-Ըստ Ձեզ, որոնք են Երևանում առկա առանջնահերթ լուծման կարիք ունեցող խնդիրները:

 

 

 

-Երևանը գիտե՞ք ինչպես եմ դիտարկում: Երևանը, կարծես, իմ տունը լինի, իսկ քաղաքացիներին միշտ մոտենում են այնպես, ինչպես իմ ընտանիքի անդամներին: Ես իսկապես տեսնում եմ շատ մեծ փոփոխությունների անհրաժեշտություն,  հատկապես կանաչապատման առումով: Բուժսպասարկման ոլորտն էլ բարեփոխումների կարիք ունի:

 

Իսկ ընդհանարպես ես ավելի քիչ տեղ եմ տալիս  նախընտրական ծրագրերին:  Մեկ- մեկ, երբ լսում եմ մեր պաշտոնյաներին, նրանք այնպիսի անթերի ծրագրերով են հանդես գալիս, որ ես ամեն անգամ հիանում եմ: Բայց խնդիրն այստեղ այն է, որ այդպես էլ այդ ծրագրերը չեն  իրականացվում.  շատ ծրագրեր կարող են գրվել և չիրականացվել: Իմ կարծիքով, առաջինն անհրաժեշտ է մարդուն գնահատել , դա է ,Ժառանգությունե կուսակցության գործելաոճը:  Ամենամեծ արժեքը մեզ համար դա մարդն է:

 

 

 

-Ինչպես եք տեսնում կանանց մասնակցությունը  Ձեր կողմից նշված հարցերի, խնդիրների լուծման գործում :

 

-Անգնահատելի դեր կարող են կանայք ունենալ այդ հարցերում: Կինը քաղաքականության մեջ կարծես բեկում է մտցնում: Ըստ իս`այն ընտանիքներն են հաջողակ, որտեղ կա տղամարդու և կնոջ  կարծիքների, համատեղ գործելու մեծ համադրություն :  Դա այդպես է, ոչ միայն տանը: Հաջողակ են այն  ընտանիքն ու պետությունը, որտեղ անմնացորդ օգտագործվում են  կնոջ միտքը, խելքը, շնորհքը:

 

 

 

-Իսկ Ձեր գնահատմամբ` երկրի այսօրվա կառավարման համակարգում արդյունավե՞տ է այդ ներուժն օգտագործվում:

 

 

 

-Եթե մեր կուսակցության համար ասեմ, ապա պետք է նշեմ, որ «Ժառանգություն»-ում կանանց իրոք արժևորում են: Իսկ ընդհանրապես, հայ կինը մեր երկրում ակտիվ հասարաքաղաքական գործունեություն ծավալելու համար դեռ շատ դժվարություններ պետք է հաղթահարի:

 

 

 

Ա.Հակոբյան

Դիտումների քանակը` 3748

Գլխավոր էջ