«Հանդուրժողականությունն այսօր, առավել քան երբեւէ անհրաժեշտ է մարդկությանը»…

1995 թվականի նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունեց Հանդուրժողականության սկզբունքների մասին հռչակագիրը,  իսկ 1996 թվականին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ  առաջարկվեց նշել  նոյեմբերի 16-ը որպես  Հանդուրժողականության օր։ 

 

«Հանդուրժողականությունը դա այն է, ինչն այսօր  առավել քան երբեւէ  անհրաժեշտ է մարդկությանը», – ասված է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունի օրվա առիթով ուղերձում :

 

Այս տարի օրվա նախօրեին Փարիզում  կատարված սարսափելի ահաբեկչությունը , որը հարյուրավոր մարդկանց կյանք խլեց, ողջ աշխարհում հանդուրժողականության պակասի եւս մեկ տխուր ապացույցն էր :  Աշխարհի  տարբեր ծայրերում   առանձին անհատներ  և ամբողջական համայնքներ դառնում են բռնության և դաժանության զոհ միայն իրենց ազգային, կրոնական, էթնիկ պատկանելության պատճառով: Նման սպառնալիքները չեն կարող  տագնապ չառաջացնել  միջազգային հանրության մոտ:  Հանդուրժողականության օրն ընդամենը   հիշեցնում է մարդկանց  նույն մոլորակում  միասին ապրելու սկզբունքները…

 

Դիտումների քանակը` 2249

Գլխավոր էջ