«Հայ օգնության միություն»-ը կպատմի իր մասին ՄԱԿ-ում և մեծ էկրանից՝ Մանհեթենում

«Հայ օգնության միություն» (Armenian Relief Society) կանանց բարեգործական կազմակերպությունը կմասնակցի ՄԱԿ-ի Կանանց իրավիճակի հանձնաժողովի 56-րդ նստաշրջանին , որը կանցկացվի փետրվարի 27-ից մարտի 9-ը` Նյու Յորքում: Նստաշրջանի գլխավոր թեման է  «Գյուղաբնակ կանայք  նրանց դերը աղքատության և սովի դեմ պայքարում»:

 

Հայ օգնության միությունը, որն անցյալ տարի տոնեց իր 100-ամյակը,  նստաշրջանին կմասնակցի տարբեր ծրագրերով, որոնց թվում գյուղաբնակ կանանց միկրոֆինանսավորմանը, նրանց հնարավորությունների ընդլայնմանը և վերարտադրողական  առողջության պահպանմանը  ուղղված նախաձեռնություններն են: Ի դեպ,  Հայ Օգնության Միությունը ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC) անդամ է: Կազմակերպության կողմից պատրաստված զեկույցը  տեղադրված է Կանանց կարգավիճակի հանձնաժողովի կայքում. http://www.un.org/womenwatch/daw/csw/56sess.htm

 

 

Ինչպես հայտնում է ՀՕՄ-ի Կենտրոնական վարչությունը (գրասենյակը ԱՄՆ-ում),  օգտվելով բացառիկ առիթից և  նկատի ունենալով ՄԱԿ-ի Կանանց իրավիճակի հանձնաժողովի 56-րդ  նսրաշրջանի  գումարումը, որոշեցին  Նյու Յորքի Թայմս-սկվերի մեծ էկրաններից  մեկի վրա տեղադրել ՀՈՄ-ի մասին պատմող տեսահոլովակը: 30 վարկյանանոց այս հոլովակը կցուցադրվի փետրվարի  18-ից  մինչև ապրիլի 18-ը  ժամական մեկ անգամ ՝ Մանհեթենի 42-րդ փողոցի վրա, 7-րդ և 8-րդ ավենյուների միջև գտնվող  CBS ընկերության հսկայական  պաստառի վրա:

 

 

 

Նստաշրջանի  շրջանակներում նախատեսվող «Ընդդեմ կանանց և աղջիկների նկատմամբ բռնության» հատուկ պանելային քննարկմանը կմասնակցի նաև Հայաստանի Կանանց իրավունքների կենտրոնի ղեկավար Սուսաննա Վարդանյանը: Արդեն իսկ  հայտարարված է, որ այս թեման առանցքային է լինելու մյուս տարվա 57-րդ նստարջանի աշխատանքների համար:

 

 

Ի թիվս ՄԱԿ-ում տարբեր երկրների ներկայացուցիչների` քննարկումներին նախատեսված է նաև ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանի մասնակցությունը, որը նախորդ երկու տարվա ընթացքում այս Հանձնաժողովի ղեկավարն է եղել :

 

http://ars1910.org/

 

 

 

 

 

 

Դիտումների քանակը` 6899

Գլխավոր էջ