«Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը գոյատևել է միայն աղջիկների նվիրվածության շնորհիվ»…

 

 

Եթե մի քանի տարի առաջ Հայաստանում կային ֆուտբոլային ակումբներ, որոնք ունեին նաև կանանց թիմեր, հիմա մնացել է միայն հավաքականը:  Այժմ արդեն  այն էլ , ըստ Էության , չկա: Մամուլում հրապարակված վերջին տեղեկություններով՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան «փակել» է Հայաստանի կանանց ֆուտբոլի հավաքականը: 

 

 

Արդյոք մեզ կին ֆուտբոլիստներ պե՞տք չեն, ի՞նչ է լինելու հավաքականի ճակատագիրը. «Ժողովուրդ»-ի   հարցերին ՀՖՖ մամլո խոսնակ Արայիկ Մանուկյանը պատասխանել է. «Մենք այս տարի նպատակահարմար չենք համարել, որ կանանց հավաքականը մասնակցի Եվրոպայի առաջնությանը: Լինում են ֆուտբոլիստներ, որոնք հրավիրվում են հավաքի, այս տարի էլ որոշել ենք հավաքականը չներկայացնել Եվրոպայում խաղալու»:

 

 

Այսպիսով՝ քանի որ հավաքականները կազմավորվում են ՀՖՖ-ի հրավերով, իսկ նրանք էլ որոշել են չհավաքել կանանց կազմը՝ եվրոպական խաղերին մասնակցելու համար, ուստի կանանց հավաքականը կարելի է համարել «փակված», –  նմնա եզրակացության  էր  հանգել  «Ժողովուրդ» օրաթերթը  այս տարվա սկզբին:

 

 

Դեռևս  մեկ տարի առաջ ՝2012-ին  Ազատություն ռադիոկայանը անդրադառնաով թեմային փաստել էր ,որ  Հայաստանի կանանց ֆուտբոլի հավաքականի մասին անուշադրության է մատնված:

 

 

Ըստ այդ հրապարակման,  2011 թվականին Հայաստանի կանանց ֆուտբոլի հավաքականը Մալթայում մասնակցել է Եվրոպայի առաջնության նախընտրական փուլին: Խմբում ընդգրկված 4 հավաքականներից Հայաստանի կանանց հավաքականը հաղթել է և իրավունք ստացել մասնակցելու ընտրական մրցաշարին, որի ժամանակ մեր հավաքականը այնքան էլ հաջող չի հանդես եկել:

 

 

Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագ Գայանե Կոստանյանը «Ազատություն» ռադիոկայանի լրագրղի հետ  զրույցում  նշել էրէ. – «Տարիներ շարունակ մենք շատ հաջողություններ ենք ունեցել, բայց չգիտես ինչու բոլորը սևեռվում են միայն մեր պարտությունների վրա»:

 

 

Հայտնի է, որ ֆուտբոլում ոչ պակաս կարևոր դեր են կատարում երկրպագուները: Գայանեն նշել էր, որ արտասահմանում կանանց ֆուտբոլը մեծ թվով երկրապուներ ունի, ինչը չի կարելի ասել Հայաստանի պարագայում:

 

 

Ֆուտբոլի կանանց հավաքականին տեղի խաղերի ժամանակ քաջալերում են միայն ծնողներն ու հարազատները, իսկ արտասահմանում սփյուռքի ֆանակումբները միշտ ներկա են լինում խաղերին:

 

 

«Կանանց ֆուտբոլը հիմա շատ վատ վիճակում է», – ասել էր  Գայանեն, նշելով,  որ  ամսական 15000 դրամ աշխատավարձ են տալիս, իբրև ճանապարհածախս, իսկ գարնան կեսից առաջ է գալիս տեղի խնդիր. դաշտից դաշտ ենք տեղափոխվում:

 

 

Հրապարակման  մեջ   շեշտվում էր , որ Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի աղջիկները մինչև հիմա հավաքականում են միայն իրենց նվիրվածության շնորհիվ:

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Կանայք հայ ֆուտբոլում անելիքներ չունե՞ն

«Ես ինձ վիրավորված կզգամ, որ հաղթեմ կնոջը»…

Կինը՝ «նիխտ պոլիտիկ». Ռուբեն Հայրապետյանը` սեքսիստ

 

 

Դիտումների քանակը` 8745

Գլխավոր էջ