«Կովկասի երիտասարդ կանայք հանուն խաղաղության» մրցանակակիրները ստացան իրենց պարգևները

Այս տարի «Կովկասի երիտասարդ կանայք հանուն խաղաղության» մրցանակաբաշխության դափնեկիր են դարձել՝  “KarabakhOpen.info”  էլեկտրոնային թերթի խմբագիր Անահիտ Դանիելյանը (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն), «Ընկերության կամուրջ – Քարտլոսի» հասարակական կազմակերպության ղեկավար Մեգի Բիբիլուրին (Վրաստան) և «Զարգացում» հասարակական ֆոնդի տնօրեն Իրինա Կիշուկովան (Կաբարդինո-Բալկարիա):

 

 

Մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ «Կանայք Կովկասում. պատերազմի, խաղաղության և բռնության քաղաքականությունը»    համաժողովի շրջանակում,  որը կայացավ  Երևանում  ապրիլի 14-16-ը:

 

Միջոցառման կազմակերպիչ՝ «Ժողովրդավարությունն այսօր» ՀԿ-ն է: Կազմակերպության խորհրդի անդամ և ստրկության հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Գյուլնարա Շահինյանի խոսքերով, խաղաղության մրցանակը հանձնվում է արդեն երրորդ անգամ, և դրան արժանացել են  արդեն 9 կանայք: Անցյալ տարի մրցանակ ստացան  Հայաստանի, Դաղստանի, Ադրբեջանի, Ստավրոպոլի, Չեչնիայի ներկայացուցիչները:

 

‹‹Երիտասարդ կանանց Կովկասի հանուն խաղաղության» մրցանակը› շնորհվում է խաղաղության կառուցման գործում երիտասարդ կանանց բացառիկ դերի և առաջնորդական կարողությունների,  ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում նրանց ակտիվ գործունեության համար: Մրցանակի գաղափարը ներշնչվել է խաղաղության և մարդու իրավունքների հայտնի ակտիվիստ, Օլաֆ Պալմեյի անվան Խաղաղության մրցանակիակիր, խաղաղարար Անահիտ Բայանդուրի (1931-2011) գործունեությամբ: Համաժողովի մասնակիցներն   իրենց  ելույթներում ջերմությամբ էին հիշատակում  հայտնի իրավապաշտպանի անունը:

 

«Ժամանակը և իրավիճակը ստիպեցին Անահիտ Բայանդուրին զբաղվել այն ամենով, ինչով նա զբաղվում էր վերջին 20 տարիների ընթացքում: Նա դարձավ իսկական հաշտարար, սակայն ի սկզբանե նա մշակույթի, գրականության ոլորտի մարդ էր: Նա շատ նրբանկատորեն հասկանում էր մարդկանց մշակութային արմատները, ազգային յուրահատկությունները: Այսօր Անահիտ Բայանդուրը մեզ հետ չէ, սակայն, կարծում եմ՝ նա շատ ուրախ կլիներ, եթե  իմանար, որ իր գործը շարունակում է ապրել», – իր ելույթում նշեց անցյալ տարվա մրցանակակիր Սոֆյա Շակիրովան Դաղստանից,ավելացնելով, որ այս համաժողովին  հավաքված բոլոր կանայք իրենց խիզախությամբ և  ակտիվությամբ արժանի են Անահիտ Բայանդուրի մրցանակին:

 

 

Սոֆյա Շակիրովան նաև հույս հայտնեց, որ «կգա ժամանակ, երբ բոլոր ջանքերը, որ  ուղղված խաղաղության հաստամանն ու պահպանմանը  հաջողությամբ կպսակվեն , չէ որ Կովկասը միասնական մշակութային տարածք է, մենք բոլորս՝ այս հզոր հնագույն մշակույթի ներկայացուցիչներն ենք:

 

“KarabakhOpen.info”  էլեկտրոնային թերթի խմբագիր Անահիտ Դաբնիելյանին (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) մրցանակ ստացավ՝  իր հոդվածներում հետևողականորեն  բարձրացնում է կանանց խնդիրները:

 

«Երբ աշխատում ես որպես լրագրող, երբեք չես մտածում, որ երբևէ քո աշխատանքը որևէ մեկը կգնահատի: Դու պարզապես աշխատում և ջանք ես թափում՝ հույս ունենալով, որ դա որևէ մեկին օգտակար կլինի», – իր ելույթում նշեց Անահիտ Դանիելյանը:

 

«Ընկերության կամուրջ – Քարտլոսի» հասարակական կազմակերպության ղեկավար Մեգի Բիբիլուրին (Վրաստան) զբաղվում է վրաց-օսական համայնքների միջև երկխոսության զարգացմամբ, ինչպես նաև կանանց իրավունքների պաշտպանությամբ: Իրավապաշտպանն ընդգծեց կանանց ակտիվ գործունեության կարևորությունը, քանի որ հակամարտություններից ամենաշատը տուժում են հենց կանայք: Հակամարտության գոտիներում, որտեղ առավել սուր են ընդգծված սոցիալական և անվտանգության խնդիրները, առկա է ազատ տեղաշարժման իրավունքի ոտնահարումը, հատկապես տուժում են կանայք»,  – ասաց Մեգի Բիբիլուրին:

 

 

Բիբիլուրին կազմակերպում է վրացիների և օսերի հանդիպումը, ովքեր նախկինում միասին են ապրել: «Կանանց տեղեկատվական կենտրոնի» հետ համատեղ Մեգին աշխատում է «Կանանց քաղաքական կոալիցիայի» ստեղծման ուղղությամբ: Մենք աշխատում ենք կին –լիդերների հետ և պատրաստում ենք նրանց ընտրություններին: Կանայք անհապաղ պետք է գան իշխանություն, կարծում է Մեգին: Նրա կարծիքով պատերազմ չի կարող լինել այնտեղ, որտեղ ղեկավարում և որոշումներ է ընդունում կինը, քանի որ իր էությամբ կինը միշտ դեմ է բռնությանը:  Նա նաև ընդգծեց, որ հակամարտության գոտիներում պատերազմից հետո կանայք ավելի են ուժեղանում, քանի որ իրենց վրա ավելի մեծ պարտականություններ  են վերցնում, դժվար իրավիճակներում նրանց մոտ ի հայտ են գալիս լիդերի հատկանիշներ:

 

Վրաստանում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի նախագահ Ալեքսանդր Ռուսեցկին իր ելույթում հետաքրքիր մի դրվագ հիշեց, որ, իր կարծիքով,  լավագույնս է բնութագրում  Մեգիի գործունեությունը: Վրաց-օսական պատերազմի ժամանակ Ցխինվալի շրջանի երեք գյուղերում  եղած նրանց գասենյակները ոչնչացվեցին, միայն ՄեգիԲիբիլուրիի օֆիսը փրկվեց.

 

 

«Մեգին կազմակերպեց մանկական նկարների ցուցահանդես և այդ աշխատանքները կախեց ոչ միայն օֆիսի ներսում, այլև շենքի պատերին: Այդ նկարները տեսնելով  ոչ մի զինվորական ներս չմտավ,  չդիպչեցին որ մի բանին: Եվ դա հենց այն սերն է, որը միավրում է մարդկանց և  որը առաջ է մղում Մեգիին»,-  ասաց Ռուսեցկին:

 

«Զարգացում» բարեգործական ֆոնդի ղեկավար Իրինա Կիշուկովան (Կաբարդինո-Բալկարիա) նույնպես ակտիվորեն զբաղվել է խաղաղարար գործունեությամբ: Ներկայացնելով Իրինային անցյալ տարվա մրցանակակիր Իննա Հայրապետյանը Չեչնիյայից հիշեց, թե ինչպես էր նա օգնում փախստականներին 1995-ին , Չեչնիայում առաջին զինված գործողությունների ժամանակ. «Մեզ ընդունում էին մեծ հոսքերով, աշխատում էին մեր երեխաների հետ, փորձում նրանց խաղաղությամբ , հոգատարությամբ շրջապատել», – ասաց Հայրապետյանը;

 

 

«Կաբարդինո-Բալկարիան միշտ եղել է շատ հանգիստ տարածաշրջան, որը ընդունել է այն մարդկանց, ովքեր դժվարին իրավիճակում են հայտնվել, աջակցել և օգնության ձեռք է մեկնել: Սակայն հիմա մեր տարածաշրջանում շատ դժվար ժամանակներ  են հենց մեզ համար, մենք ապրում ենք մի վայրում, որտեղ երիտասարդներն իրար են սպանում, – ասաց Կիշուկովան իր ելույթում՝ չթաքցնելով իր վրդովմունքը:

 

 

«Ես շատ մեծ  հույսեր ունեմ, որ մոտ ապագայում մենք բոլորս կխոսենք միայն խաղաղ ակցիաների, տոների, միջոցառումների մասին, որոնք կապ չունեն բռնության, զինված գործողությունների հետ», – եզրփակեց  Իրինան, նշելով, որ  պատրաստվում է ստացած մրցանակը ներդնել «Զարգացում» ֆոնդի մեջ:

 

Նշենք, որ Երևան էին ժամանել շուրջ  76 պատվիրակների Հյուսիսային և Հարավային Կովկասի  բոլոր երկրներից: Հայաստան չկարողացան գալ միայն Ադրբեջանի մասնակիցները, ովքեր սակայն  մասնակցեցին առցանց ռեժիմով: Կազմակերպիչների խոսքերով մենք պատրաստ էինք ընդունել ադրբեջանցի մասնակիցներին, որոնք, իրենց հերթին,  կցանկային գալ,  սակայն նրանք, ինչպես և անցյալ տարի, բախվեցին շատ լուրջ խնդիրների Հայաստան գալու հետ կապված՝ հաշվի առնելով  իրենց երկրի պետական քաղաքականությունը, դա նրանց համար վտանգավոր կլիներ…

 

Թ.Հ.

 

Լուսանկարները՝ Արմինե Մարտիրոսյանի 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Խաղաղությունը քո տնից է սկսվում»…

 

«Կովկասը մեր ընդհանուր տունն է» շարժումը հայտնեց մրցանակակիրների անունները

 

 

Կովկասի Խաղաղության Մրցանակ ՝ երիտասարդ կանանց համար

 

Известны лауреаты премии «Молодые женщины Кавказа за мир»

 

Կովկասի Խաղաղության Մրցանակ ՝ երիտասարդ կանանց համար

 

«Կովկասը մեր ընդհանուր տունն է» շարժումը հայտնեց մրցանակակիրների անունները

 

Հայաստանը դեռևս չի մշակել թիվ 1325 բանաձևի կատարումն ապահովող ազգային ծրագիր

 

«Գենդերային հավասարությունը – կայուն խաղաղություն է»/ վիդեո

 

Կանանց, խաղաղության ու անվտանգության մասին ՄԱԿ-ի բանաձևերը

 

Պատերազմների «ոչ կանացի դեմքը»…

 

 

Դիտումների քանակը` 4571

Գլխավոր էջ