«Կովկասը մեր ընդհանուր տունն է» շարժումը հայտնեց մրցանակակիրների անունները

 

 «Կովկասի երիտասարդ կանայք հանուն խաղաղության» ամենամյա մրցանակն այս տարին շնորհվեց ադրբեջանցի լրագրող Հաջիդե Իսմայլովային: Այս մասին  լրագրողներին հայտնեց «Կովկասը մեր ընդհանուր տունն է» շարժման հայաստանյան համակարգող Գյուլնարա Շահինյանը «Հայելի» ակումբում  կայացած ասուլիսի ժամանակ: Երկորդ մրցանակը ստացան ակտիվիստներ  Զառա Հովհաննիսյանը Հայաստանից  և Մալիքադ Ջաբիրովան՝ Դաղըստանից: Հիշեցնենք, որ անցյալ տարվա մրցանակիրներն էին  Չեչնիայից Ինա Հայրապետյանը, Սոֆյա Շակիրովան Ռուսաստանից:  

 

 

Շահինյանի խոսքով` իրենք տալիս ենք մրցանակը ապագայի համար:   «Նման մրցանակով մենք խրախուսում ենք, որ ստեղծեն փոխըմբռնման նոր դաշտեր և հնարավորություններ», – ասաց նա՝ հիշեցնելով, որ «Կովկասը մեր ընդհանուր տունն է» շարժումը ստեղծվել է երկու տարի առաջ` ներառելով Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հասարակությունների որոշ ներկայացուցիչներին`  նպատակ ունենալով ստեղծել փոխվստահության մթնոլորտ առանց միջնորդների:

 

«Քանի որ զինադադարից անցել է 20 տարի, մեր առաջին նպատակն էր եղել աշխատել առանց միջնորդների:  20 տարի մենք աշխատեցինք և կարողացանք ստեղծել փոխվստահության մթնոլորտ և միմյանց ասել նույնիսկ  ամենադժվար բաները: Միջնորդները թերևս պետք են որպես գործընկերներ և խորհրդականներ: Մենք հռչակեցինք խաղաղության օրը Կովասուոմ և ամեն տարի նշում ենք այն: սահմանեցինք   նաև «Կովկասի երիտասարդ կանայք հանուն խաղաղության» ամենամյա մրցանակը», – ասաց բանախոսը, տեղեկացնելով, որ մրցանակային հանձնաժողովի մեջ կան  նաև ՌԴ մաս կազմող Ինգուշեթիայից, Չեչնիայից և Ստավրոպոլի երկրամասից ներկայացուցիչներ :

 

Շահինյանի խոսքով` մշակել են մի շարք ծրագրեր, որոնք իրագործման ճանապարհին են:

 

«Երկու օրով  Երևան էին եկել ամբողջ Կովկասից կանանց կազմակերպությունները, և մենք  քննարկել ենք այն խնդիրները, որոնք կան Կովկասում: Եվ իսկապես կարելի է ասել, որ Կովկասը տուն է 50 ազգերի համար», – ասաց նա , նկատելով, որ իրենց նպատակն է տեսնել Կովկասը առանց բաժանարար գծերի: Մրցանակակիր Զառա Հովհաննիսյանն իր հերթին նշեց, որ խնդիրները համընդհանուր են, և Կովկասը պետք է միասնականություն որդեգրի: «Ամենակարևորն այն է, որ կանայք նույնպես անցնեն քաղաքական դաշտ, ինչը  տարեցտարի ավելի նկատելի է դառնում»:

 

Կարդացեք  առավել մանրամասն  մեր կայքում.

Известны лауреаты премии «Молодые женщины Кавказа за мир»

Կովկասի Խաղաղության Մրցանակ ՝ երիտասարդ կանանց համար

 

Դիտումների քանակը` 5743

Գլխավոր էջ