«Կովկասը մեր ընդհանուր տունն է» շարժումը հայտնեց մրցանակակիրների անունները
«Կովկասի երիտասարդ կանայք հանուն խաղաղության» ամենամյա մրցանակն այս տարին շնորհվեց ադրբեջանցի լրագրող Հաջիդե Իսմայլովային: Այս մասին լրագրողներին հայտնեց «Կովկասը մեր ընդհանուր տունն է» շարժման հայաստանյան համակարգող Գյուլնարա Շահինյանը «Հայելի» ակումբում կայացած ասուլիսի ժամանակ: Երկորդ մրցանակը ստացան ակտիվիստներ Զառա Հովհաննիսյանը Հայաստանից և Մալիքադ Ջաբիրովան՝ Դաղըստանից: Հիշեցնենք, որ անցյալ տարվա մրցանակիրներն էին Չեչնիայից Ինա Հայրապետյանը, Սոֆյա Շակիրովան Ռուսաստանից:
Շահինյանի խոսքով` իրենք տալիս ենք մրցանակը ապագայի համար: «Նման մրցանակով մենք խրախուսում ենք, որ ստեղծեն փոխըմբռնման նոր դաշտեր և հնարավորություններ», – ասաց նա՝ հիշեցնելով, որ «Կովկասը մեր ընդհանուր տունն է» շարժումը ստեղծվել է երկու տարի առաջ` ներառելով Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հասարակությունների որոշ ներկայացուցիչներին` նպատակ ունենալով ստեղծել փոխվստահության մթնոլորտ առանց միջնորդների:
«Քանի որ զինադադարից անցել է 20 տարի, մեր առաջին նպատակն էր եղել աշխատել առանց միջնորդների: 20 տարի մենք աշխատեցինք և կարողացանք ստեղծել փոխվստահության մթնոլորտ և միմյանց ասել նույնիսկ ամենադժվար բաները: Միջնորդները թերևս պետք են որպես գործընկերներ և խորհրդականներ: Մենք հռչակեցինք խաղաղության օրը Կովասուոմ և ամեն տարի նշում ենք այն: սահմանեցինք նաև «Կովկասի երիտասարդ կանայք հանուն խաղաղության» ամենամյա մրցանակը», – ասաց բանախոսը, տեղեկացնելով, որ մրցանակային հանձնաժողովի մեջ կան նաև ՌԴ մաս կազմող Ինգուշեթիայից, Չեչնիայից և Ստավրոպոլի երկրամասից ներկայացուցիչներ :
Շահինյանի խոսքով` մշակել են մի շարք ծրագրեր, որոնք իրագործման ճանապարհին են:
«Երկու օրով Երևան էին եկել ամբողջ Կովկասից կանանց կազմակերպությունները, և մենք քննարկել ենք այն խնդիրները, որոնք կան Կովկասում: Եվ իսկապես կարելի է ասել, որ Կովկասը տուն է 50 ազգերի համար», – ասաց նա , նկատելով, որ իրենց նպատակն է տեսնել Կովկասը առանց բաժանարար գծերի: Մրցանակակիր Զառա Հովհաննիսյանն իր հերթին նշեց, որ խնդիրները համընդհանուր են, և Կովկասը պետք է միասնականություն որդեգրի: «Ամենակարևորն այն է, որ կանայք նույնպես անցնեն քաղաքական դաշտ, ինչը տարեցտարի ավելի նկատելի է դառնում»:
Կարդացեք առավել մանրամասն մեր կայքում.
Известны лауреаты премии «Молодые женщины Кавказа за мир»
Կովկասի Խաղաղության Մրցանակ ՝ երիտասարդ կանանց համար
Դիտումների քանակը` 5780