«Կոշիկներ»՝ խանութի ցուցափեղկից մինչեւ Օսվենցիմ/ թրեյլեր
2013-ին նկարահանված «Կոշիկներ» կարճամետրաժ ֆիլմը պատմում է Հոլոքոստի ողբերգության մասին մեկ զույգ կարմիր կոշիկների տեսանկյունից: Ֆիլմը հայտնի է ուշագրավ ռեժիսորական հնարքով՝ կադրում միայն կոշիկներ են…
Դա մի զույգ նորաձեւ կարմիր կոշիկների պատմություն է ՝ խանութի ցուցափեղկից մինչեւ Օսվենցիմ: Ի դեպ, Օսվենցիմում մինչ այսօր ցուցադրվում են այստեղ զոհված մարդկանց հազարավոր կոշիկները…
Ֆիլմի ռեժիսորն է Կոնստանտին Ֆամը: Իրականում դա իր «Վկաներ» ալմանախի առաջին ֆիլմն է, մյուս երկու ֆիլմերը՝ «Բրուտ» -ը եւ «Ջութակ»-ը նույնպես պատմում են Հոլոքոստի մասին: «Բրուտ»-ը – շան մասին է, ում մարդիկ դաժան մարդասպան են դարձնում, իսկ երրորդ նովելը ՝ ջութակի մասին է, որն անցավ պատերազմի բոլոր սարսափների միջով…
Դիտեք «Կոշիկներ» ֆիլմի թրեյլերը.
Դիտումների քանակը` 5020