«Կին, ով գյուղի հույսն ու հավատն է»

Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Ծաղկավան համայնքում չկա մեկը, որ աշխատասիրության առումով առաջինը չնշի Սոնա Ղազարյանի անունը: Կին, ով գիշեր-ցերեկ առաջին բուժօգնություն է ցույց տալիս 2 կմ ձգվող համայնքի բնակչությանը՝ երբեք չդժգոհելով ու չտրտնջալով: Նա գյուղի բուժքույրն է, բայց նաև հմուտ գյուղատնտես: Նրա վարած տնտեսությունն առանձնանում է մյուսներից՝ խնամված, ցուցադրական: Համագյուղացիների բնորոշմամբ՝ նա ամբողջ օրը վազքի մեջ է: Ինչպես ժողովուրդն է ասում. «Կրակից բոց հավաքող է»:

 

Սոնան ապրում է զավակների և 82-ամյա մոր հետ: Ամուսնալուծված է, միայնակ է զբաղվել զավակների կրթությամբ և դաստիարակությամբ: Շատ հյուրընկալ ընտանիքի տանտիրուհի է, միշտ շրջապատված հարազատներով ու բարեկամներով:

 

Հաջողակ տնտեսվարության հիմքերը մանկուց են դրվել.

 

– Ես ապրել եմ բազմանդամ ընտանիքում և հասկացել, որ տնտեսություն վարելը, ընտանիք պահելը բավական բարդ գործ են: Ամեն ինչ պետք է ճիշտ հաշվարկել և կայուն ընտանեկան բյուջե ունենալ: Մեր ընտանիքում բոլորն են աշխատել՝ լավ գիտակցելով, որ անգործությունն ամենամեծ չարիքն է: Ես իմ հոգու անդորրը, սթրեսներից ազատվելը գտնում եմ միայն հողի հետ աշխատելու մեջ: Եթե նրան վստահում ես, երբեք ձեռնունայն չես մնում:

 

Բնության հետ կապը նույնպես մանկուց է ձևավորվել.

 

– Բնությունն ամենազորեղ ու ներշնչող ուժն է: Դեռ մանկությունից կապվել եմ հողին, զգացել նրա թարմության բույրը: Շատ եմ սիրել ընտանի կենդանիներ: Բոլորին հատ-հատ անուններով եմ կոչել: Իմ քնքշանքը միշտ էլ փոխանցել եմ նրանց: Այսօր էլ սիրով եմ մշակում ինձ պատկանող 2,5 հա վարելահողը՝ ամբարելով ցորեն, եգիպտացորեն: 2 հա խոտհարքի մշակությամբ էլ լուծում եմ անասնակերի խնդիրը: Իմ տնտեսությունում 12 գլուխ խոշոր եղջերավոր, 10 մանր, 50 թև թռչուն կա:

 

Սոնան մասնակցում է նաև «Ծաղկունք» կոոպերատիվի գործունեությանը: Օքսֆամի կողմից գյուղում հիմնադրված ջերմոցի աշխատանքներին նա վերաբերվում է առանձնակի նվիրումով. հերթապահում և մասնակցում է բոլոր ուսուցողական դասընթացներին՝ ընդլայնելով իր գյուղատնտեսական գիտելիքները.

 

– Շատ լավ ծրագիր է, նորություն է, ջերմոցային տնտեսության շնորհիվ աշխատատեղեր են ստեղծել, մարդիկ օգտվում են, մատչելի գնով լոլիկ են գնում անմիջապես ջերմոցից, միասին բարիք ենք ստեղծում: Կարծում եմ՝ կարելի է ավելի ընդլայնել ջերմոցի ծավալները, ավելի շատ բանջարեղեն աճեցնել: Շատ ուրախ եմ նաև, որ կանանց ներգրավվածությունը ծրագրում ակտիվ է, որ նրանց ձայնը լսվում է, մասնակցում են կոոպերատիվի որոշումների կայացմանը:

 

Կոոպերատիվի հետագա անելիքների մասին էլ իր տեսակետն ունի.

 

– Կարծում եմ՝ որոշ փոփոխություններ կանենք, որպեսզի չկրկնվեն նախորդ տարվա բացթողումները, կուժեղացնենք վերահսկողությունը, պահանջկոտ կլինենք նախագահի աշխատանքի և վերահսկող խմբի հանդեպ:

 

Ծանրաբեռնվածությունը չի խանգարում Սոնիկ Ղազարյանին զբաղվել ակտիվ հասարակական կյանքով: Կազմակերպչական ջիղ ունի, ուշադիր ու նպատակասլաց է, դրա համար էլ միշտ ընդգրկվում է ընտրական գործընթացներում: Իր մասնագիտական գիտելիքներն էլ է կատարելագործում՝ մասնակցելով ընտանեկան բժշկի դասընթացներին, նոր գիտելիքներ ձեռք բերելով: Ստացել է բազմաթիվ պատվոգրեր, դիպլոմներ:

 

– Շատ եմ սիրում գյուղն ու նրա անաղարտ բնությունը, օրնիբուն հողի հետ կռիվ տվող մարդկանց: Դրա համար փորձում եմ հնարավորինս աջակցել, ձեռք մեկնել մարդկանց, հուսադրել բոլոր հարցերում, հավատ արթնացնել նրանց մեջ…

 

Նշենք, որ Օքսֆամի հայաստանյան գրասենյակը Սոնա Ղազարյանի թեկնածությունը ներկայացրել է «Գյուղմթերք արտադրող կին հերոս-2014» մրցանակաբաշխությանը:

Տաթևիկ Նազինյան

Կարդացեք թեմայի շուրջ  մեր կայքում.

 

Գործունյա կնոջ ձեռքում քարն էլ է փափկում…/ տեսանյութ

 

Ամփոփվեց «Գյուղմթերք արտադրող կին հերոս-2014» մրցանակաբաշխությունը

 

Շնորհավորում ենք «Կանանց իրավունքները Հայաստանում. Դե-յուրե և դե-ֆակտո» մրցույթի հաղթողներին

 

«Մեր տան ամեն ինչը «բնական» է»…/ տեսանյութ

 

«Լիիրավ երջանկությունը ընտանիքիս համերաշխությունն է, ինչպես որ խաղաղությունը՝երկրի համար »…/ տեսանյութ

 

«Հասոյի լեգենդար պանիրը»

 

«Կանա՛յք, վստահե՛ք ձեր ուժերին և առա՛ջ շարժվեք»…

 

«Աշխատանքի մեջ պահանջկոտ եմ, ուզում եմ ամեն ինչ իր հունով, շիփ-շիտակ գնա»

 

«Հաջողության բանալին համբերատարությունն է ու սերը աշխատանքի նկատմամբ»

 

«Տարիների ընթացքում զարգացրել եմ սեփական տնտեսությունս»

 

«Նոր ուղիներ եմ փնտրում տնտեսությունս ընդլայնելու և զարգացնելու համար»

 

«Բոլոր դժվարությունները դառնում են հաղթահարելի, եթե գիտես` հանուն ում և ինչի պայքարել»

 

«Յուրաքանչյուր աշխատանքին հարկավոր է ստեղծագործաբար մոտենալ, սեր ու հոգի ներդնել»

 

«Գործս մեծ հաճույքով եմ անում ու երբեք չեմ մտածում քաղաքում ապրելու մասին» / տեսանյութ

 

Մի ձեռքը ծափ չի տալիս…/ տեսանյութ

 

Հարսնությամբ կնքված աշխատասիրություն և արարում

 

«Հողը, ծաղկած դաշտերը, մեր բնությունն ու մարդկանց ջերմությունն են ինձ ուժ տվողը»

 

«Ամեն ինչն էլ սիրով եմ անում, դրա համար էլ հասցնում եմ»…

 

«Մեկը բոլորի, բոլորը՝ մեկի համար»

 

«Գյուղն այն հենարանն է, որին պետք է ամուր հենվել» / տեսանյութ

 

«Իմ երջանկությունը ընտանիքս է, իսկ խնդիրները լուծում կստանան»/ տեսանյութ

 

«Կին, ով գյուղի հույսն ու հավատն է»

 

WomeNet.am-ը անդրադառնում  է  «Գյուղմթերք արտադրող կին հերոս» կոչմանը արժանացած բոլոր  կանանց  պատմություններին

Դիտումների քանակը` 4282

Գլխավոր էջ