«Կին ձեռներեցների շաբաթ» և միջազգային համաժողով Երևանում. հրավիրում է ՀԵԿԱ-ն

Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ) և ՀՀ Կին ձեռներեցների ցանցը հունիսի 7-ից 11-ը հայտարարում են Կին ձեռներեցների երևանյան շաբաթ՝ հագեցած տարբեր միջոցառումներով:

 

Կին ձեռներեցների երևանյան շաբաթի շրջանակներում  կազմակերպվող թիվ մեկ միջոցառումը  ՝ «Նոր զարգացումների հեռանկար» թեմայով կանանց ձեռներեցության միջազգային համաժողովը, որը կկայանա 2015թ. հունիսի 8-11-ը, Երևանում:

 

Համաժողովը կազմակերպվում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) կողմից՝ Կին ձեռներեցների համաշխարհային ցանցի (FCEM) հովանու ներքո:

 

Նշենք, որ Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիան (FCEM) աշխարհի ամենամեծ և ազդեցիկ հասարակական կազմակերպություններից է: FCEM-ը միավորում է շուրջ 120 երկրների ավելի քան 5մլն գործարար կանանց, ունի խորհրդատվական կարգավիճակ ՄԱԿ-ում, Եվրոպայի Խորհրդում, Աշխատանքի միջազգային կազմակերպությունում, Եվրախորհրդարանում: FCEM-ի ներկայիս նախագահը Լաուրա Ֆրատի Գուչին է (հայտնի Գուչի ընտանիքից):

 

Հունիսի 7-11-ը կայանալիք միջոցառմանը Հայաստան  կժամանեն  հայտնի կին ձեռներեցներ աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում` Կին ձեռներեցների համաշխարհային ասոցացիայի  FCEM-ի նախագահ նախագահ՝  Լաուրա Գուչին,  Քուվեյթի արքայադուստր , « Արաբ կին ձեռներեցների ասոցացիայի»  նախագահ՝  Շեյխա Հեսսա բինտ Սաադ Աբդալլա Սալեմ Ալ Սաբախը, ով  հայտնի է որպես մեծ բարերար և  աշխարհի 100 ազդեցիկ արաբ կանանցից մեկն է:

 

Համաժողովին հրավիրված են մասնակցելու Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի վարչության և համաշխարհային կոմիտեի անդամներ, հայտնի կին գործարարներ, պետական մարմինների, ֆինանսական կառույցների, միջազգային կազմակերպությունների, հասարակական ոլորտի և ԶԼՄ ներկայացուցիչներ, փորձագետներ: Համաժողովին մասնակցության պատրաստակամություն են հայտնել տարբեր երկրների դեսպաններ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, կանանց ձեռներցության ոլորտում ներգրավված կազմակերպություններ և անհատներ:

 

Կանանց ձեռներեցության միջազգային համաժողովի նպատակներն են՝ նպաստել Հայաստանի և արտերկրի կին ձեռներեցների ու գործարարների միջև կապերի ստեղծմանը և համագործակցության ամրապնդմանը, նպաստել Հայաստանում կանանց ձեռներեցության խթանմանը, փոքր ու միջին ձեռնարկատիրության համար գործարար միջավայրի բարելավմանը, ներդրումների իրականացմանը և համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը:

 

Նախատեսվում են նաև այցելություններ հայաստանյան արտադրողներին, կկազմակերպվեն էքսպո ցուցահանդես՝ երկկողմանի և  բազմակողմանի հանդիպումներ կազմակերպելու հնարավորությամբ , բիզնես հանդիպումներ, որի ընթացքում հնարավոր կլինի գործընկերներ գտնել, ինչպես նաև կին արվեստագետների ցուցահանդես:

 

Դարձեք համաժողովի մասնակից՝ օգտագործելով Ձեր՝ նոր կապեր հաստատելու,

նոր գործընկերներ գտնելու և նոր գաղափարներ ստեղծելու հնարավորությունը:

 

 Բոլոր մանրամասներին կարող եք նաեւ  ծանոթանալ  այստեղ

 

 

 

Համաժողովին մասնակցելու համար  գրանցումը կարելի  է  նաեւ իրականացնել՝ կապվելով ՀԵԿԱ գրասենյակ

Էլ. հասցե.  aywaconference@aywa.am, հեռ. (+374) 010/094 58 07 87, դիմել Մարիամ Պողոսյանին): 

 

 

Օնլայն գրանցումը ` http://businesswoman.am/conference/hy/register

 

Ուշադրություն 

 

«Կին ձեռներեցների երևանյան շաբաթ»-ի շրջանակներում կազմակերպվող էքսպո ցուցահանդեսին  կարող են մասնակցել բոլոր հետաքրքրվող կազմակերպություններն ու անհատները:

Գրանցման և հավելյալ տեղեկությունների համար զանգահարել ՀԵԿԱ գրասենյակ (+374 10/94) 58 07 87 կամ (+37495) 10 92 47 հեռախոսահամարներով. պատասխանատու` Անահիտ Կիրակոսյան:

 

***

Կին ձեռներեցների երևանյան շաբաթի» շրջանակներում կազմակերպվող մի շարք միջոցառումների թվում տեղի կունենա նաև  նկարչուհի Լիլիթ Դանիելյանի աշխատանքների ցուցահանդեսը:  Բացումը ՝  «ԿԱՌԼԼԵՎՈՆԻ» ցուցասրահում  հունիսի 8-ին ժ. 18:30:

Ցուցահանդեսը կգործի մինչև հունիսի 12-ը ժ. 11:00-19:00:

Ցուցահանդես վաճառքից ստացված հասույթը կուղղվի ՀԵԿԱ-ի կողմից իրականացվող կանանց ձեռներեցության խրախուսման ծրագրերին:

 

Դիտումների քանակը` 5538

Գլխավոր էջ