«Կինը փողոցում» . Բրյուսելում կտուգանեն կանանց հասցեին վիրավորանքների համար/ վիդեո

Բրյուսելի քաղաքապետարանը  բոլորովին վերջերս վարչական տուգանքներ է սահմանել մարդկանց հասարակական վայրերում ու քաղաքի փողոցներում վիրավորելու համար:  Այսուհետ օրինախախտներն իրենց գործողությունների համար պարտավոր կլինեն վճարել մինչև €250։

 

Վիրավորանքների համար տուգանքների մասին օրենքն ընդունվել է «Կինը փողոցում» փաստագրական ֆիլմի թողարկումից հետո։ Ֆիլմում, որը մասամբ նկարահանվել է թաքնված տեսախցիկով, ցույց է տրվում, որ միայնակ կինը Բրյուսելի փողոցներում հաճախ դառնում է վիրավորանքների օբյեկտ և ենթարկվում է նվաստացումների։

 

Բրյուսելի իշխանությունները բավականին լուրջ արձագանքեցին փողոցային սեքսիզմի փաստագրված դրսեւթրումներին, առաջարկելով տոգանել վիրավորողներին:

 

«Ցանկացած տիպի վիրավորանք պատժվելու է։ Սա վերաբերում է ռասիստական, սեքսուալ բնույթի, հոմոֆոբիական և նմանատիպ այլ արտահայտություններին»,- հայտարարել է Բրյուսելի քաղաքապետ Ֆրեդի Թիելեմանսը։

 

Նրա խոսքով՝ բրյուսելյան դատարանները չափազանց ծանրաբեռնված են այլ աշխատանքով, այդ իսկ պատճառով էլ կենցաղային վիրավորանքի դեպքերը հաճախ մնում են անպատիժ։ Այժմ օրինախախտներին տուգանելու իրավունք է ստացել ոստիկանությունը։ Ընդ որում՝ պատժամիջոցներ կարող են կիրառվել նաև նրանց նկատմամբ, ովքեր  ակնհայտ կոպիտ պահվածք են դրսևորում մարդկանց ներկայությամբ, օրինակ՝ հրմշտում են շրջապատողներին։

 

 

Առավել  մանրամասն .

«Женщина на улице». парламент Брюсселя оградил женщин от уличного хамства

 

 

 

 

Դիտումների քանակը` 5079

Գլխավոր էջ