Մասնակցե՛ք մրցույթին. «Կանանց իրավունքները Հայաստանում. դե-յուրե և դե-ֆակտո»
Մրցույթ մարզային լրագրողների համար
ՕՔՍՖԱՄ միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակը հայտարարում է մարզային լրագրողների աշխատանքների մրցույթ ` «Կանանց իրավունքները Հայաստանում. դե-յուրե և դե-ֆակտո» խորագրով:
Ո՞վքեր կարող են մասնակցել
Մրցույթին իրենց նյութերը կարող են ներկայացնել տպագիր, առցանց և հեռարձակող լրատվամիջոցների աշխատակիցները, անկախ լրագրողները, հասարարակական ակտիվիստները, հանրային թղթակիցները, բլոգերները։
Նյութերը պետք է տպագրված, հեռարձակված կամ առցանց տեղադրված լինեն 2013թ մարտի 1-ից – 2014թ. մարտի 1-ը ժամանակահատվածում, անդրադառնան Հայաստանի մարզային քաղաքներում և գյուղական համայնքներում բնակվող կանանց քաղաքական, հասարակական և տնտեսական գործունեությանը, նրանց ձեռքբերումներին ու նվաճումներին, ինչպես նաև կանանց իրավունքների իրացման հետ կապված ցանկացած խնդիրներին ու խոչընդոտներին: Նյութերը կարող են ներկայացվել լրագրության ցանկացած ժանրում։
Մրցանակները
Լավագույն աշխատանքները կարժանանան մրցանակների, որոնք սահմանվելու են հետևյալ անվանակարգերում.
Հեռուստատեսային նյութ, Ռադիոնյութ, Տպագիր հոդված, Առցանց հոդված, Հանրային թղթակցություն/Բլոգի հոդված, Ֆոտոռեպորտաժ
Նյութերի ներկայացման վերջնաժամկետը
Մրցույթին նյութեր ներկայացնելու վերջնաժամկետը ՝ 2014 թ. մարտի 1–ն է: Արդյունքները կամփոփվեն և կներկայացվեն հանրությանը մարտի ընթացքում:
Ժյուրիի կազմը
Ժյուրիի կազմում ընդգրկվելու են Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցների ներկայացուցիչներ և լրագրողներ: Մրցույթի ժյուրին հաշվի է առնելու նյութերում բարձրացված թեմաների հանրային կարևորությունը, տեղեկատվության հավաստիությունն ու նյութերի մատուցման ստեղծագործական ոճը:
Ինչպես դիմել
Նյութերը պետք է ուղարկել էլեկտրոնային փոստով ՝ oxfamcompetition@gmail.com հասցեով՝ նշելով հեղինակի անուն ազգանունը, հեռախոսահամարը, լրատվամիջոցի կամ կազմակերպության անվանումը: Տպագրված նյութերի դեպքում անհրաժեշտ է նաև կցել նյութի սկանավորած տարբերակը։
Մրցույթին ներկայացվող բոլոր նյութերը անմիջապես կտեղադրվեն հատուկ ստեղծված բլոգ էջում՝ http://oxfamcompetition.blogspot.com/ :
Հաշվի է առնվելու նաև օգտատերերի հետաքրքրվածությունը նյութի նկատմամբ:
Մրցույթի վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք կապվել Պայծառ Հակոբյանի հետ` (+374 91) 42-81- 98 հեռախոսահամարով կամ գրել silvihakobyan@mail.ru հասցեով:
Այսօր միլիոնավոր կանայք, որ ապրում են աղքատության մեջ, ունեն փոփոխություն բերելու կարողություն: Ահա թե ինչու մեր ծրագրերում մենք կարևորում ենք կանանց իրավունքների պաշտպանությունը:
Օքսֆամը Հայաստանում կազմակերպությունը ՝ սկսած 1994 թվականից իրականացնում է հանրապետության շուրջ 165 հեռավոր գյուղական համայնքներում մարդասիրական և զարգացման տարաբնույթ ծրագրեր ` սերտ համագործակցելով կառավարության, տասնյակից ավելի տեղական հասարակական կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների և մարզային իշխանությունների հետ:
Դիտումների քանակը` 4091