«Կանանց աջակցման կենտրոնը» չի դադարի Հասմիկ Խաչատրյանի կողքին լինել/ տեսանյութ

Այսօր ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Հասմիկ Խաչատրյանի՝ ամուսնու կողմից ծեծի և խոշտանգումների ենթարկվելու վերաբերյալ հարուցված քրեական գործի դատական քննությունը: Սարգիս Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով:

 

Գործով հերթական դատական նիստը հետաձգվեց, քանի որ դատախազը ներկա չէր: Ընդ որում դա արդեն երկրորդ դատական նիստն է, որ հետաձգվում է մեղադրող կողմի բացակայության պատՃառով: Հաջորդ նիստը տեղի կունենա Փետրվարի 24-ին:

 

Հասմիկ Խաչատրյանին օգնության ձեռք մեկնած «Կանանց աջակցման կենտրոնի» ակտիվիստները  ներկա են բոլոր դատական նիստերին: «Անկախ ամեն ինչից Կանանց աջակցման կենտրոնը չի դադարի Հասմիկ Խաչատրյանի կողքին լինել և պահանջել արդար դատավարություն», – հայտարարում են նրանք դատական նիստի հերթական հետաձգման առիթով:

 

Ի դեպ երեկ, Կանանց աջակցման կենտրոնի անձնակազմը Հանրային հեռուստաընկերության  «Մեր մեջ ասած» հաղոդման  հյուրն էր : Քննարկման թեման ընտանեկան բռնությունն էր, դրա բացասական հետևանքները հատկապես երեխաների վրա, Հայաստանում համապատասխան օրենքի բացակայությունը և այդ սարսափելի երևույթի զոհ դարձած եւ  արդարություն փնտրող  Հասմիկ Խաչատրյանի հուզիչ պատմությունը:

 

Դիտե՛ք տեսանյութը:

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Խոշտանգումների ենթարկված հարսն արդարություն է փնտրում

 

Հասմիկի վեցամյա որդուն սովորեցրել են հեռախոսով հայհոյել մորը…

 

 

Դիտումների քանակը` 4179

Գլխավոր էջ