«Կանայք, խաղաղություն , անվտանգություն». ներկայացվեց Լեռնային Ղարաբաղի զեկույցը
Այսօր «Կանանց ռեսուրսային կենտրոն Հայաստան» հասարակական կազմակերպությունը Շուշիում գտնվող «Կանանց ռեսուրսային կենտրոն Շուշի» (ԿՌԿՇ) մասնաճյուղի հետ համատեղ ներկայացրեցին Լեռնային Ղարաբաղում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Կանանց, խաղաղության և անվտանգության վերաբերյալ հայտնի N1325 բանաձևի իրագործման մասին զեկույցը:
Այն նվիրված է Լեռնային Ղարաբաղում բնակվող կանանց հիմնախնդիրներին, հետկոնֆլիկտային իրավիճակում նրանց առջև ծառացած մարտահրավերներին և հնարավոր լուծումներին: Հաշվետվությունը ներառվելու է «Կին խաղաղարարների միջազգային ցանց»-ի (Global Network of Women Peacebuilders ) – կողմից պատրաստած 2014 թ-ի տարեկան հաշվետվության մեջ:
Հիշեցնենք, որ 2000 թվականից սկսած ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է յոթ բանաձև, որոնք անդրադառնում են խաղաղության և անվտանգության հարցերում կանանց մասնակցության տարբեր կողմերին:
Առաջինը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2000-ին ընդունված թիվ1325 բանաձևն էր, որն ուղղված է կանանց վրա զինված հակամարտությունների հետևանքների բացասական ներգործությունը մեղմելուն և կանանց դերի բարձրացմանը հակամարտությունների կանխարգելման և կարգավորման, խաղաղության պահպանման գործում:
2008-ին ընդունված թիվ1820 բանաձևը շեշտադրում է այն փաստը, որ հակամարտության պայմաններում սեռական բռնությունը ռազմական հանցագործություն է եւ դիտարկում է սեռական բռնությունը և հատկապես բռնաբարությունը որպես պատերազմական զենք:
Հաջորդ՝ թիվ 1888 (2009) բանաձևում ՄԱԿ-ի ԱԽ-ն հանձնարարում է խաղաղապահ առաքելություններին զինված հակամարտության պայմաններում ապահովել կանանց և երեխաների պաշտպանությունը սեռական բռնությունից:
Մյուս ` թիվ 1889 (2009) բանաձևը պարունակում էր քաղաքական գործընթացներում կանանց մասնակցության հետագա ընդլայնման կոչ, ինչը 1325 բանաձևի իրականացման անհրաժեշտ պայմանն է: Խոսքը« ըստ էության, իշխանության համար պայքարի կանոնների փոփոխության մասին է:
2010-ին ընդունվեց 1960 բանաձևը, որը կանանց հիմնախնդիրների, խաղաղության և անվտանգության համատեքստում զարգացնում և խորացնում է սեռական բռնության դեմ պայքարի թեման:
2013-ին ընդունվեցին ևս 2 բանաձև: Մեկը հակամարտությունների ընթացքում սեռական բռնության համար անպատժելիության դեմ պայքարին ուղղված թիվ 2106 բանաձևն է, որում շեշտադրվում է կանանց քաղաքական, սոցիալական և տնտեսական իրավունքների ու հնարավորությունների ընդլայնման անհրաժեշտությունը: Մյուսը՝ թիվ 2122 բանաձևը, որում ընդգծվում է հիմնական 1325 բանաձևի կատարման համար պատասխանատվությունը, ինչպես նաև խաղաղության, անվտանգության և զարգացման ապահովման ջանքերում կանանց մասնակցության կարևորությունը:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Մարիեթ Շուրման. «Կանանց դերը խաղաղության հասնելու համար չափազանց որոշիչ է»
Կանանց, խաղաղության ու անվտանգության մասին ՄԱԿ-ի բանաձևերը
«Ժամանակն է գործել» և դադարեցնել սեռական բռնությունը հակամարտություններում
Բռնաբարությունը՝ ռազմական հանցագործությունների ցուցակում
«Արյան և մեղրի երկրում». հրավեր ֆիլմի ցուցադրությանը / թրեյլեր
Կանայք կարող են խաղաղություն կերտել
Արցախ. պատերազմը կանանց աչքերով
Հայոց ցեղասպանությունն ու հայ կանանց կրկնակի ցավը…
Սեռական բռնությունը որպես ցեղասպանության իրականացման միջոց
Դաջված կանայք, դաջված ճակատագրեր…
«Մեծ մամիս հուշերը» գիրքը՝ Հայոց ցեղասպանությունը փաստող ևս մեկ պատմություն
«Դու պետք է քո պատմությունը պատմես»…/ վիդեո
Հայ կանայք հակամարտության և խաղաղության խաչմերուկում .կոնֆերանս
ՆԱՏՕ-ի գագաթնաժողով. «Չկան կանայք, չկա խաղաղություն»
«Կովկասի երիտասարդ կանայք հանուն խաղաղության» մրցանակակիրները ստացան իրենց պարգևները
«Արյան և մեղրի երկրում». հրավեր ֆիլմի ցուցադրությանը / թրեյլեր
«Խաղաղությունը քո տնից է սկսվում»…
Հայաստանը դեռևս չի մշակել թիվ 1325 բանաձևի կատարումն ապահովող ազգային ծրագիր
Դիտումների քանակը` 4120