«Կանայք, խաղաղությունը եւ անվտանգությունը». ՄԱԿ-ում ամփոփում են թիվ 1325 բանաձեի իրականացման արդյունքները
Այս շաբաթը ՄԱԿ-ում անցավ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի թիվ 1325 բանաձեւի 15-ամյակին նվիրված քննարկումների ներքո: «Կանայք, խաղաղությունը եւ անվտանգությունը» այս պատմական բանաձեւն կոնֆլիկտների կանխարգելման և կարգավորման գործում կանանց դերը կարևորող առաջին բանաձևն էր: Այն ընդունվեց 2000-ի հոկտեմբերի 31-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից: Հետագայում նույն հիմնախնդրի տարբեր ասպեկտների , այդ թվում փախստականներին, հակամարտությունների ժամանակ կանանց նկատմամբ բռնաբարությունների վերաբերյալ, ՄԱԿ Անվտանգության խորհուրդը եւս վեց բանաձեւ ընդունվեց, դրանք են՝ 1820 (2008), 1888 (2009), 1889 (2009), 1960 (2010), 2106 (2013) բանաձեւերը:
Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրանակայանում, ներկայացվեց եւ այնուհետեւ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի նիստում քննարկվեց խաղաղության և անվտանգության հասնելու հարցում կանանց դերի մասին նոր զեկույցը՝ նվիրված թիվ 1325 բանաձևի 15-ամյակին / Global Study on women, peace and security /:
«ՄԱԿ Կանայք» կառույցի գործադիր տնօրեն Ֆումզիլե Մլամբո-Նգուկան և նոր հետազոտության համահեղինակներից մեկը՝ Ռադհիկա Կումարասվամին ներկայացնելով զեկույցը լրագրողներին նշեցին, որ թեպետ 2000 թ. հետո, երբ ընդունվեց 1325 բանաձևը, ՄԱԿ-ի բոլոր մակարդակներում հաստատվել է, որ կին-առաջնորդների դերի բարձրացումը և գենդերային հավասարության ապահովումը հանդիսանում են միջազգային խաղաղության և անվտանգության բանալին, սակայն գործնականում այս թեզը դեռ անտեսված է:
Գործադիր տնօրենը պատմել է Կոլումբիայում և Ֆիլիպիններում կանանց խաղաղ բանակցությունների մեջ ներգրավելու դրական փորձի մասին: Սակայն հավելել է, որ այս դեպքերը ավելի շատ բացառություն են, քան նորմ:
ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 1325 բանաձևն ընդունվել է 2000 թ. հոկտեմբերի 31-ին: Այն միտված է մեղմելու զինված հակամարտությունների հետևանքների բաcասական ազդեցությունը կանանց դրության վրա և բարելավելու գենդերային հավասարակշռությունը ՄԱԿ-ի դաշտային գործողություններում: Այս բանաձևը ճանապարհ բացեց, որպեսզի գենդերային ասպեկտները հաշվի առնվեն խաղաղության վերականգման, պահպանման և հակամարտությունների կանխագերլման բոլոր գործողություններում:
Ֆումզիլե Մլամբո-Նգուկայի դիտարկմամբ, բանաձևի ընդունումից հետո անցած 15 տարիների ընթացքում եղած ձեռքբերումներն ակնհայտորեն բավարար չեն: ՄԱԿ-ի ռազմական խաղաղապահների թվում կանայք կազմում են 3 տոկոս: Իսկ կանանց նկատմամբ բռնությունը ծաղկում է զինված հակամարտությունների բոլոր գոտիներում:
Ռադհիկա Կումարասվամին նշել է, որ փաստաթղթում ասվում է կանանց՝ զինված հակամարտությունների կանխարգելման և խաղաղ բանակցությունների մեջ ավելի ակտիվորեն ներգրավելու անհրաժեշտության մասին: Նա կոչ է արել անդսամ-պետություններին «կրճատել ռազմական ծախսերը, դադարեցնել պատերազմների Էսկալացիայի շրջափուլը՝ ավելացնելով, որ ուժը պետք է կիրառվի միայն որպես վերջին միջոց, երբ երկխոսությունը հնարավոր չէ»:
Ռադհիկա Կումարասվամիի խոսքով, նոր հետազոտությունն ապացուցում է, որ խաղաղ բանակցային գործընթացները, որոնց մասնակցում են կանայք, «հանգեցնում են ավելի երկարաժամկետ արդյունքների»: Փորձագետն առաջարկել է խաղաղապահ գործողությունների մանդատները մշակելիս տարբերակցված մոտեցումներ ցուցաբերել՝ հաշվի առնելով տվյալ կոնկրետ տեղի պայմանները, այդ թվում՝ գենդերային ասպեկտները:
Նոր հետազոտության հեղինակը ուշադրություն հրավիրեց այն առաջարկությունների վրա, որոնք քննարկման ենթակա են Անվտանգության Խորհրդում, այդ թվում ՝ փորձագիտական խումբ ստեղծելու մասին առաջարկը, որը կօգներ Խորհրդին «գենդերային մոտեցման» հարցերի հետ կապված, ինչպես նաև «ՄԱԿ Կանայք» կառույցի կազմում Գլխավոր քարտուղարի ՝ կանանց, խաղաղության և անվտանգության հարցերով օգնականի հաստիքի ստեղծան վերաբերյալ առաջարկությունը: Այդ առաջարկությունը մտավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկման արդյունքում ընդունված թիվ 2242 (2015) բանաձեւի մեջ: Այս փաստաթուղթը թվով ութերթրդ բանաձեւն է ՝ կանայք, խաղաղությունը եւ անվտանգությունը թեմայով:
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան կի Մունը՝ ելույթ ունենալով «Անվտանգության խորհրդում» տեղի ունեցած բաց քննարկման մասնակիցների առջև, որը նվիրված էր «Կանայք, խաղաղություն, անվտանգություն» 1325 բանաձևի իրագործմանը, նշեց, որ ՄԱԿ-ում պատրաստ են ապահովել կանանց պաշտպանությունը բռնությունից և ավելի ակտիվորեն ներգրավել նրանց խաղաղապահ գործունեության մեջ: Այսօր կանայք գլխավորում են ՄԱԿ-ի խաղաղապահության 5 առաքելություններ: Վերջերս հայտնվեց նաև առաջին կինը զինված ուժերի հրամանատարների շարքում՝ Կիպրոսում ՄԱԿ-ի առաքելությունում: Սակայն կանայք դեռևս շարունակում են ենթարկվել խտրականության, ինչպես նաև դառնալ զինված հակամարտությունների հիմնական զոհեր:
Բան Կի Մունը նշել է, որ այս 1325 բանաձևում հիմնական գաղափարը դա կապն է գենդերային հավասարության և միջազգային խաղաղության և անվտանգության միջև: Նա ընդգծել է, որ այս 15 տարիների ընթացքում Խորհուրդն ընդունել է մի քանի բանաձև կանանց, խաղաղության և անվտանգության մասին:
«Ես անձամբ պարտավորված եմ իրականացնել այդ բանաձևերը: Ես բազմիցս բարձրացրել եմ կանանց առաջնորդության հարցը խաղաղաշինության պայմաններում: Հինգ կին նշանակվել են իմ կողմից հատուկ ներկայացուցիչներ խաղաղապահ առաքելություններում՝ Հաիթիից մինչև Կոդ դ՝ Իվուար, Արևմտյան Սահարայից մինչև Հարավային Սուդան և Կիպրոս: Ես նաև առաջին անգամ զինված ուժերի հրամանատար եմ նշանակել կնոջը՝ գեներալ-մայոր Կրիստինա Լունդը Նորվեգիայից դարձել է ՄԱԿ-ի զինված ուժերի հրամանատար Կիպրոսում», – ասել է Բան կի Մունը:
Նա հիշեցրել է, որ մինչև 2030թ. Կայուն զարգացման նոր օրակարգի նպատակներից մեկը` թիվ 5-րդը վերաբերում է կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնմանը:
ՄԱԿ-ի ղեկավարի խոսքով, այսօր միջազգային հանրությունը բավարար ջանքեր չի գործադրում կանանց ծայրահեղականներից պաշտպանելու համար: Այս առումով, նա հիշեցրել է աղջիկների և կանանց վրա հարձակումներ գործող Իսլամական պետության զինյալներին և «Բոկո Հարամին»:
«Սիստեմատիկ բնույթ կրող սպանությունները, խոշտանգումները, բռնաբարությունը և սեռական ստրկությունը – այն ամենն, ինչ կատարել են Իսլամական պետության զինյալները եզդիների համայնքերի կանանց և աղջիկների հանդեպ – կարող են հավասարեցվել զինվորական հանցագործություններին և մարդկության դեմ ուղղված հանցագործություններին: Մենք պետք է հասնենք նրան, որ մեղավորները միանշանակ պատժվեն», – նշել է Բան կի Մունը, նշելով, որ ինքն անձամբ պետք է հասնի նրան, որ ՄԱԿ-ի Խաղաղաշինության հիմնադրամի միջոցների 15%-ը տրամադրվեն գենդերային հավասարության ապահովմանն ուղղված ծրագրերին:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Կանայք, խաղաղությունը եւ անվտանգությունը ». 1325 բանաձեւի դասերը
Մարիեթ Շուրման. «Կանանց դերը խաղաղության հասնելու համար չափազանց որոշիչ է»
Կանանց, խաղաղության ու անվտանգության մասին ՄԱԿ-ի բանաձևերը
Հայաստանը դեռևս չի մշակել թիվ 1325 բանաձևի կատարումն ապահովող ազգային ծրագիր
«Գենդերային հավասարությունը – կայուն խաղաղություն է»/ վիդեո
Դիտումների քանակը` 5618