«Լավագույն կին գործարար» մրցանակաբաշխությունը մեկնարկել է
Մարտի 1-ին մեկնարկել է «Լավագույն կին գործարար» ՀՀ վարչապետի մրցանակաբաշխությունը: Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն հանրային կապի պատասխանատու Դավիթ Մուրադյանի փոխանցմամբ, ՀՀ տնտեսական զարգացման բնագավառում կանանց ձեռնարկատիրական նախաձեռնողության խրախուսման, տնտեսության տարբեր ճյուղերում կին գործարարների նվաճումներն ըստ արժանվույն գնահատելու, հանրահռչակման և սատարման նպատակով ՀՀ վարչապետը հայտարարել է մրցանակաբաշխություն հետևյալ 6 անվանակարգերում.
1. «Լավագույն կին գործատու»
2. «Լավագույն կին նորարար, նախաձեռնող»
3. «Լավագույն կին բարեգործ»
4. «Կին արտադրողի լավագույն ապրանքանիշ»
5. «Լավագույն երիտասարդ կին գործարար»
6. «Լավագույն սկսնակ կին գործարար»
Մրցանակաբաշխության սկզբունքներն են՝
- յուրաքանչյուր հայտատու կարող է մասնակցել միայն երկու անվանակարգի՝ իր ընտրությամբ,
- յուրաքանչյուր անվանակարգի համար նախատեսվում է երկու մրցանակ՝ Երևան քաղաքի և ՀՀ մարզի լավագույն կին գործարարների համար, հայտատուների ընտրությունը կատարում է մրցութային հանձնաժողովը, որը ստեղծվում է ՀՀ վարչապետի որոշմամբ:
Մրցանակների շնորհման արարողությունը տեղի կունենա ՀՀ վարչապետի մոտ:
Մրցանակաբաշխության մասին հայտարարությունը հրապարակվում է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կայքէջում՝ (http://www.smednc.am ) 2013 թվականի մարտի 1-ին:
Հայտարարությանը կից տեղադրվում է նաև յուրաքանչյուր անվանակարգի համար նախատեսված հայտի ձևը, որը պետք է լրացնի հայտատուն և ներկայացնի առցանց info@smednc.am էլեկտրոնային հասցեով, մինչև 2013 թվականի մարտի 17-ը:
Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար`
– դիմել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կենտրոնական գրասենյակ (ք. Երևան, Մ. Մկրտչյան 5ա) կամ մարզային մասնաճյուղեր ,
– այցելել http://www.smednc.am կայքէջ կամ
– զանգահարել 374 (10) 54-16-48, 56-37-14, 58-32-61:
«Լավագույն կին-գործարար» ՀՀ վարչապետի մրցանակաբաշխության հայեցակարգին կարելի է մանրամասն ծանոթանալ այստեղ:
Դիտումների քանակը` 4907