«Իրականում ոստիկանությունը պետք է պաշտպանի թե կանանց, թե տղամարդկանց»… / լրացված

Համացանցը պայթում է ակտիվիստ աղջկա ու ոստիկանի լուսանկարի ներքո արված մեկնաբանություններից: Կոմիտաս 5-ում արդեն մի քանի օր բազմահարկ շինարարության դեմ պայքարող քաղաքացիներին միացել են ակտիվիստները:

 

 

Նրանց թվում է և լուսանկարի հերոսը` Շողիկ Մելքումյանը: Լուսանկարում ոստիկանը կարծես ցանկանում է համբուրել ակտիվիստ կնոջ պարանոցը:
«Գալա»-ին տված հարցազրույցում Շ. Մելքումյանը ասել է, «Այն ոստիկանը, որը հետևից շատ մոտենում էր ինձ, ես չեմ զգացել՝ ինքը ինձ համբուրե՞լ է, թե ուղղակի իր շրթունքները քսել է իմ պարանոցին, որովհետև ես այդ պահին ինձ լավ չէի զգում…և ինքը երևի օգտվել է իմ այդ վիճակից, որ ես լավ չեմ զգում և շրջված եմ: Միանգամից, երբ որ բախումները սկսվեցին ակտիվիստների ու ոստիկանների միջև, հանկարծակի մի ալիք բարձրացավ…»
Սակայն նա մի բան հստակ ասել է, ոստիկաններն իրեն սեռական բնույթի հայհոյանք են տվել, բռնության են ենթարկել:

 


«Երբ որ Վ. Օսիպյանը հրամայում է, որ «տարեք սրան» և 7 կարմիր բերետավոր հարձակվում են ինձ վրա և տանում ոստիկանական մեքենա, այդ ընթացքում ինձ մոտեցավ Արայիկ Պետրոսյանը, բռնեց աջ ձեռքս և ասաց` ես քեզ հավանել եմ և հայհոյանք տվեց»,-պատմել է ակտիվիստ աղջիկը:
Շ. Մելքումյանի ու այլ ակտիվիստներ, քաղաքացիների նկատմամբ ոստիկանների նման գործողությունները դատապարտելու, նրանց նկատմամբ պատասխանատվություն կիրառելու պահանջով օգոստոսի 27-ին ակցիա էր կազմակերպվել Նալբանդյան փողոցում գտնվող ոստիկանության շենքի դիմաց:

Ակցիային մասնակցող ակտիվիստ Ռուզաննա Գրիգորյանը հայտարարեց, որ եթե նախկինում ոստիկանների կողմից եղել են բռնության դեպքեր, ապա սեռական հայհոյանքներն ու նման վարվելակերպը նորություն են նրանց գործելաոճում ու խսիտ դատապարտելի:
Ակցիային, ապա գլխավոր դատախազություն հեևած երթին միացել էր նաև Կանանց ռեսուրսային կենտրոնի նախագահ Լարա Ահարոնյանը:
«Քաղաքացիները դուրս են եկել փողոց, որպեսզի իրենց իրավունքները պաշտպանեն: Սակայն տեղի ունեցածն ինձ շատ մտահոգեց, որովհետև ոստիկանությունը ընդհակառակ պետք է պաշտպանի թե կանանց, թե տղամարդկանց»,-ասաց Լ. Ահարոնյանը` անդրադառնալով լուսանկարին ու տեղի ունեցածին:

 

Կենտրոնի տնօրենի խոսքով, պետք է ակցիաներին ավելի շատ մարդ մասնակցի, քանի որ «այսօր այդ աղջիկն է, մյուսը կարող է իմ աղջիկը լինել նրա տեղում, կամ իմ տղան, կամ էլ Ձեր եղբայրը, ի՞նչ է դա նշանակում, պետք է սպասենք, որ հենց մեզ կպնե՞ն: Դա անընդունելի է»:

 

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանն անդրադառնալով  Շողիկ Մելքումյանի հայտարարություններին, որ իրեն ոստիկաններից մեկը հայհոյել է, և հետո բարձրացված այն աղմուկին, որ ոստիկանը համբուրել է ակտիվիստի պարանոցը, ասել է, որ Վլադիմիր Գասպարյանի անմիջական հանձնարարությունը կա զբաղվել այդ գործերով:

 

«Ոստիկանապետ Վ. Գասպարյանի ցուցումով միջադեպի հետ կապված բոլոր տեսագրություները, մենք ինքներս՝ ոստիկանության աշխատողներն էլ տեսագրություններ ունենք, նաև համացանցում եղած բոլոր տեսանյութերը ուսումնասիրության առարկա են դարձել»,-հավելել  է նա:

 

Հ. Կարապետյան

 

Կարդացեք նաեւ որոշ մանարամասներ  «Առավոտ»-ում.

 

«Կարմիր բերետավորը օգտվել է աղջկա թուլությունից եւ համբուրել ու հետապնդել. Նոր մանրամասներ» 

Ակտիվիստին համբուրած ոստիկանը բացատրել է. «Դա ձեր մտածածը չէ» (Տեսանյութ) 

Դիտումների քանակը` 6256

Գլխավոր էջ