«Ինքնապաշտպանության արվեստին տիրապետելն առավել քան անհրաժեշտ է կնոջը»…

 Նորք-Մարաշ վարչական  շրջանում գտնվող «Նաիրի»  հյուրանոցի հարակից այգում գործող «Ողջ մնալու արվեստ» /ՈՄԱ/ ակումբում վարպետ-հրահանգիչները սովորեցնում են  երիտասարդ տղաներին եւ աղջիկներին  կրակել, պաշտպանվել, առաջին  օգնություն ցուցաբերել,  մարտարվեստի հնարքներին վերաբերող  գիտելիքներ են  հաղորդում նրանց:  Հատուկ նշանակության խմբի հրամանատար, ակումբի ղեկավար Վովա Վարդանովի ստեղծած  ակումբում ապրիլի 4-ից հայտարարվեց  ռազմական  պատրաստության անվճար դասընթացներ բոլորի համար՝ անկախ տարիքային  և սեռային  պատկանելությունից: Դասընթացները թեև տևում են  10 ամիս, սակայն պրիլյան դեպքերից  հետո  անհրաժեշտություն է առաջացել պարապմունքներն անցկացնել  սեղմ ժամկետում՝  1 ամսվա  ընթացքում: Ամենօրյա  պարապմունքերին մասնակցում են  18-50 տարեկան  կամավորներ, ովքեր  ցանկանում են տիրապետել մարտարվեստի  հնարքներին:

 

WomenNet-ի հետ զրույցում հրահանգիչ Արամ Աբաջյանը  տեղեկացրեց, որ իրենց  համար կամավորների առողջական  վիճակը շատ կարևոր է: Սկզբնական  փուլում նրանք  հանձնում են  քննություն՝ վազք , մարզաձողի վրա ձգում վարժություն, հրում գետնից  և այլն:

 

–         Շատերն էին  ցանկանում  մեկնել առաջին  գիծ,  զինվորի կողքին լինելու համար, սակայն  անպատրաստ մեկնել,  կնշանակի ավելի շատ  խանգարել զինվորին: Զենք  բռնել,  զենքին  տիրապետել, դիպուկ  կրակել,  վազել,  խրամատում թաքնվել,  հարձակվել,  պաշտպանվել, ահա ամենատարրական  գիտելիքները, այն  կարևոր քայլերը, որոնց  պարտավոր է  տիրապետել  ցանկանցած կամավոր,- ասում է Արամ Աբաջյանը:

 

Մեր այցի ժամանակ տեսանք, թե ինչպես պարապմունքերի համար  նախատեսված դահլիճում  մի  խումբ երիտասարդ  տղաներ և աղջիկներ ուսանում էին հանկարծակի հարձակումից  պաշտպանվելու, թշնամուն  վնասազերծելու «արծվի մագիլ»  կոչվող հնարքի տարրերին: Ֆիզիկական  պատրաստության  հրահանգիչ Արտավազդ /Արտյոմ/ Օհանյանի փոխանցմամբ զենքից, սառը զենքից, անգամ  ձեռքի հարվածից պաշտպանվելու այդ  հնարքներին տիրապետելը ձեռնամարտում պարտադիր պայման է:

 

–         Ես  գտնում եմ, որ  ձեռնամարտի այս տարրերը տղաներից բացի, անչափ  կարևոր են  նաև աղջիկների համար, կյանքում ամեն  ինչ կարող է  պատահել, մարդը պետք է ինքնապաշտպանության  համար առնվազն  տիրապետի այդ գիտելիքներին: Մեզ մոտ գալիս են  երիտասարդներ, որոնց  ֆիզիկական վիճակն ինձ չի գոհացնում, երևում է, որ «փափուկ» են  մեծացել, սակայն  ցանկության  և համառ  պարապմունքերի արդյունքում բոլոր դժվարությունները հաղթահարելի են: Նկատվում է, որ մանկությունն ակտիվ խաղերով  անցկացրածներն ավելի ընկալունակ են և շուտ են  յուրացնում առաջադրանքը:

Մասնագիտությամբ  իրանագետ, մարտաֆիլմերով ոգևորվող 25-ամյա Շուշան Հակոբյանին Արցախում տիրող պատերազմական  իրավիճակը հարկադրեց լրջորեն  մտածել զինվորին սատար կանգնելու մասին, ուստի անմիջապես արձագանքեց համացանցում ՈՄԱ ակումբի տարածած  հայտարարությանը:

 

–         Պատերազմը դեռ չի ավարտվել, ցանկանում եմ  մեկնել առաջանգիծ, սակայն  ֆիզիկապես պատրաստ չեմ, ես  միայն  հոգս  կդառնամ  այնտեղ: Թեև վարժություններն  ինձ  համար բարդ են, սակայն համառորեն  պետք է  շարունակեմ  պարապել: Ընդհանրապես, կարծում եմ, որ յուրաքանչյուր աղջիկ, թեկուզ  ինքնապաշտպանության  նպատակով,  հարազատին, ընկերոջը պաշտպանելու համար պետք է տիրապետի մարտրվեստի որոշ հնարքների, իհարկե,  ցանկալի է, որ լինի արհեստավարժ, – ասում է Շուշանը:

ՈՄԱ ակումբի մասին  համացանցից  տեղեկացած 19-ամյա Նարինե Դուրգարյանի համոզմամբ չինական  6000-ամյա  մարտարվեստի՝ ուշու-ի իմացության  հետ մեկտեղ վատ չէր լինի  ձեռք  բերել նաև պաշտպանական այլ  մարտարվեստների  վերաբերյալ գիտելիքներ: Թեև ավարտել է  պարարվեստի ուսումնարանը և ունի դիզայների մասնագիտություն, այնուհանդերձ կարևորում է  ֆիզիկական  պատրաստվածությունը:

 

–         Ես  կողմ եմ, որ աղջիկները նույնպես ծառայեն  բանակում,  մեր բնակչությունը քանակապես մեծ չէ, ուստի բանակում աղջիկների ծառայությունը կարող է կրկնապատկել  մեր բանակի թե քանակը, և թե որակը:

 

Նարինեի համոզմամբ աղջիկներին և կանանց  որպես թույլ սեռի ներկայացուցիչ որակելը սխալ է.

 

–         Համամիտ եմ,  թող մեզ   գեղեցիկ սեռի  ներկայացուցիչ ասեն, սակայն թույլ չենք,  շատ դեպքերում տղամարդկանցից ավելի դիմացկուն ենք, ահա թե ինչու բնությունը մեզ  է  վերապահել սերնդի շարունակականությունն ապահովելու   առաքելությունը: Իսկ, այնուամենայնիվ, եթե թույլ ենք, ապա ինքնապաշտպանության արվեստին տիրապետելն առավել քան անհրաժեշտ է  կնոջը, – ասում է Նարինեն:

 

Նախնական  վարժանքներից  հետո խումբը պարապմունքերը կշարունակի  Երևանի Նուբարաշեն  վարչական  տարածքում  գտնվող պոլիգոնում: Հավելենք, որ առ այսօր ՈՄԱ ակումբում ռազմական  պատրաստություն են ստացել շուրջ 100 կամավոր:

Անուշ Ներսիսյան

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Միշտ երազել եմ զինվորական ծառայություն անցնելու մասին»…

Աղավնի Սահակյան. «Եթե կամավոր մեկնում ես ռազմի դաշտ, ուրեմն պիտի կռվես տղամարդուն հավասար»

«Մելսիդան վերցրել է զենքը և մի քանի րոպեներ անց ոչնչացրել անօդաչու սարքը»

Պատերազմ տեսած կանայք. «Անսովոր ճակատագրով սովորական կին եմ»…

Պատերազմների «ոչ կանացի» դեմքը…

Կանայք զինված ուժերում. ի՞նչ են ցույց տալիս ուսումնասիրությունները

Դիպուկահար կանայք. «ցանկացած ժամի` ցանկացած խնդիր »

Հավսա՛ր, զգա՛ստ. բանակի աղջիկները / տեսանյութ

Երբ մարտի են գնում աղջիկները

Մարիեթ Շուրման. «Կանանց դերը խաղաղության հասնելու համար չափազանց որոշիչ է»

«Անհնար է մոռանալ այդ ամենը»

«Վաշտի աղջիկները». Ծանոթացեք ռազմական ինստիտուտի կուրսանտների հետ

«Դեռ չեմ հանդիպել մեկին, ում բանակից շատ կսիրեմ»…

Ինչո՞ւ էին կանայք գնում պատերազմ

Սահմանային զորամասի կանայք

Ջոն Հեֆերնը հիշեցրեց խաղասիրական եւ անվտանգության գործընթացներում կանանց դերի մասին

Նորվեգացի կանայք պարտադիր զինծառայության կանցնեն

«Կոտրի՛ր կարծրատիպերը, անցի՛ր մեր շարքերը». բանակի կոչը հայ կանանց / տեսանյութ

Այս պահին հայոց բանակում ծառայում են 2000-ից ավելի կանայք

Հայ կանայք բանակում. կողմ եւ դեմ

Պատրա՞ստ է բանակն ընդունել հայ աղջիկներին ու կանանց

«Զենքը կվերցնեմ ու կգնամ տղայիս հետեւից»

«Ինձ համար իսկապես պատիվ է աշխատել հայոց բանակում»

Մարիամի մեդալը

Զորամասի միակ կին ենթասպան ցանկանում է սպա դառնալ

«Ես ինձ զինվորի մայր եմ համարում, քանի որ զինվորների բոլոր հոգսերին տեղյակ եմ»

Աղջիկների մուտքը ռազմական հաստատություններ՝ բանակի բարեփոխումների մի մասն է

Նրան Ռեմբո էին ասում…

«Անժելիկան տղես ա. պիտի ծառայի»…

Դրա մասին կարող են երազել ոչ միայն «իսկական տղամարդիկ»…

Նրանք բանակի մասին մանկուց են երազել…

«Աղջիկներն իրենց օրինակով կարող են ապացուցել, որ խաղաղ պայմաններում բանակում զոհ չի կարող լինել»…

Կանայք աշխարհի բանակներում և մարտի դաշտում

Ղարաբաղյան պատերազմի կանացի դեմքը

 

 

Դիտումների քանակը` 4964

Գլխավոր էջ