«Ինովացիաները աղջիկների կրթության համար»
Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր Ասամբլեայի որոշմամբ հոկտեմբերի 11-ը հայտարարվել է աղջիկների Միջազգային օր՝ ի նշան աղջիկների իրավունքների ճանաչման և այն յուրահատուկ խնդիրների, որոնց հետ բախվում են աղջիկները ամբողջ աշխարհում:
Առաջին անգամ այն նշվել էր անցյալ տարի, իսկ օրվա թեման էր ընտրվել՝ աղջիկների վաղ ամուսնությունները, ինչը հանդիսանում է մարդու հիմնարար իրավունքների խախտում և անդրադառնում է աղջիկների կյանքի բոլոր ասպեկտների վրա:
Այս տարվա Աղջիկների միջազգային օրն անցնում է «Ինովացիաները աղջիկների կրթության համար» խորագրի ներքո: Օրվա հրամայականն է՝ ապահովել ոչ միայն նորարար տեխնոլոգիաների հասանելիությունը աղջիկների կրթության մեջ, այլ նաեւ նորարար մոտեցումներ կիրառել նրանց կրթության համար:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը Հայաստանում. Այսօր Նեի ծննդյան օրն է/ վիդեո
Այսօր առաջին անգամ նշվում է Աղջիկների միջազգային օրը/ վիդեո
ՄԱԲՀ՝ վերջ դնել երեխաների ամուսնությանը
Մեր աղջիկ երեխաները. թվերն են խոսում
14-ամյա աղջկան ուզում էին սպանել` սովորելու մասին երազելու համար
Դիտումների քանակը` 4109