«Ինձ միշտ հարցնում էին, չե՞ս վախենում այդքան երեխա բերելուց…, իսկ ինչի՞ պետք է վախենամ»
«Հայաստանում ծնելիության անկումը, արտագաղթն ու սոցիալ-տնտեսական անմխիթար վիճակը կարող են ճակատագրական լինել մեր երկրի համար: Միայն այս իրողությունը պետք է ստիպի մեր կառավարությանը ընդունել բազմազավակությունը խրախուսող օրենք, որպեսզի Հայաստանը ձերբազատվի ժողովրդագրական ճգնաժամի վտանգից», – ասում է 6 երեխաների մայր Նունե Գևորգյանը:
23 տարի առաջ առաջնեկի` Գևորգի ծնունդը երիտասարդ ամուսինների կյանքը լցրերց լույսով ու ջերմությամբ: Հաջորդ տարի ծնվեց Հռիփսիմեն, 2001 թվականին` Էլինան: Դե, ինչ, ընտանիքն արդեն կարելի էր համարել մեծ, կարելի էր բավարարվել երեք երեխայով, հատկապես, որ բնակարանային պայմանները սուղ էին: Սակայն ամուսինները համոզված են, իրենց ընտանիքը չէր կարող լիարժեք համարվել առանց Անիի, Դերենիկի ու հատկապես փոքրիկ Արևիկի, ում ծնունդը հիրավի արեգակի նման ջերմացնում է այսօր էլ բնակարանային լիարժեք պայմանների կարոտ օջախին: Բազմանդամ ընտանիքի հոգսը երիտասարդ ծնողների հետ կիսում են Նունեի սկեսրայրն ու սկեսուրը, ում սերն ու հոգատարությունն ամրապնդում են այս մեծ ընտանիքի հիմնասյուները:
Ընտանեկան բյուջեի հիմնական աղբյուրը ամուսնու, սկեսրայրի ու սկեսրոջ աշխատավարձն է, որի խելամիտ կառավարման շնորհիվ բազմանդամ ընտանիքին հաջողվում է խուսափել շատերի նման պարտքերի մեջ խորասուզվելուց: Զուսպ և համեստ կենցաղով ապրող ընտանիքը գոհանում է եղածով: «Կարևորն այն է, որ ընտանիքի բոլոր անդամները լինեն առողջ, նաեւ փոխադարձ սերն ու հացը կա, դա է կարևորը : Ինձ միշտ ասում էին, չե՞ս վախենում այդքան երեխա բերելուց: Իսկ ինչո՞ւ վախենայի, ամեն երեխան իր հետ հաջողություն է բերում, մի՞թե վատ է: Նեղության դեպքում Աստված միշտ մի դուռ բացում է, և հետո ես երեւի օրինակ եմ բոլոր նրանց համար, ովքեր վախենում ու փորձում են հրաժարվել երեխայից», -ասում է Նունեն:
Եթե ընտանիքում իշխում է միմյանց հանդեպ հարգալից վերաբերմունք, իսկ երեխաների դաստիարակությունը ճիշտ ուղու վրա է, ապա նման ընտանիքում երեխաները պահանջկոտ չեն լինում, ինչպես Նունեի ընտանիքում, նրանք գիտակցում են, որ հարկավոր է ցանկությունների հարցում չափավոր, իսկ միմյանց հանդեպ զիջող ու կամեցող լինել:
Այդուհանդերձ բազմազավակ ընտանիքում խնդիրներն ավելի քան շատ են, սոցիալական, կրթական, առողջապահական, եւ առանց պետության աջակցության դրանք անհնար է լուծել: Նունեն ամուսնու`Արմեն Գևորգյանի հետ դեռ 2003 թվականից պայքարում է, որպեսզի ՀՀ կառավարությունն ընդունի «Բազմազավակ ընտանիքների սոցիալական պաշտպանության մասին» օրենք:
Այս հարցով կառավարությանն ուղղված մեր դիմումին տրվեց բոլորովին այլ`անապահով ընտանիքների կարգավիճակին վերաբերող պատասխան: Իսկ ինչո՞ւ 4 և ավելի երեխաներ ունեցող ծնողը չունենա որոշակի իրավունքեր / կրթական և առողջապահական ոլորտներում զեղչեր սահմանել, կիսով չափ կրճատել կոմունալ վճարները և այլն/: Սոցիալական խնդիրներով զբաղվող պաշտոնյաները կարծես խոսքները մեկ արած, որպես լուծման տարբերակ առաջարկում են դիմել «Փարոս» աղքատության ծրագրին, ինչն , անկեղծ ասած, վիրավորական է: Եղել են դեպքեր, երբ անգամ վիրավորել են կանանց, ասելով`ձեզ ո՞վ էր խնդրել այդքան երեխա ունենալ: Բազմազավակ ընտանիքներն ուզում են ապրել արժանապատիվ կյանքով», – ասում է Նունեն:
Ի դեպ, օրեր առաջ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության և ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների կազմակերպած Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018թթ-ի ազգային ծրագրի քննարկմանը ամուսնու հետ հրավիրված էր նաև Նունեն:
-Ես միշտ ցանկացել եմ ունենալ մեծ ընտանիք, դա նույնպես առաքելություն է: Պետությունն ինչո՞վ է հզոր, բնականաբար իր տնտեսությունն ու անվտանգությունն ապահովող ընտանիքով, իր զինվորով, առողջ ու խելացի երիտասարդությամբ: Եվ, ուրեմն, պետությունն ու քաղաքացին մեկմեկու հանդեպ պարտավորություն ունեն,-համոզված է Նունեն:
Անուշ Ներսիսյան
Հ.Գ. Նշենք, որ այսօրվա դրությամբ երկրում կա 15 000 բազմազավակ ընտանիք, որոնցից 800 նպաստ են ստանում: ՀՀ ԱՎԾ վերջին տվյալներով, այսօր Հայաստանում տնային տնտեսությունների միայն 5,4 տոկոսը ունի 3 երեխա, 0.8 տոկոսը՝ 4 երեխա եւ միայն 0.2 տոկոսը՝ հինգ եւ ավելի երեխա: Ընդ որում, մինչև 6 տարեկան երեք և ավելի երեխաներ ունեցող տնային տնտեսություններն ունեն աղքատության 1.8 անգամ ավելի բարձր ռիսկ (54.9%)` հանրապետական միջին մակարդակի համեմատ (30.0%):
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Կանանց ու տղամարդկանց հավասարությունն և ժողովրդագրությունը
Այսուհետ Ձեր դայակի համար կվճարի պետությունը
Ի՞նչ է ակնկալում հայ ընտանիքը պետությունից
«Ինձ միշտ հարցնում էին, չե՞ս վախենում այդքան երեխա բերելուց…, իսկ ինչի՞ պետք է վախենամ»
Հայաստանում 3500 երեխա ապրում է ընտանիքից առանձնացված
Միգրացիան՝ ամուսնալուծության հիմնական պատճառ
Ընտանիքի միջազգային օր. «Ուժեղ մարդիկ մեծանում են ուժեղ ընտանիքներում»
Հավասար հնարավորությունների քաղաքականություն – ի՞նչ է դա նշանակում
«Այնպիսի պայմաններ ստեղծել, որ մարդիկ ցանկանան ավելի շատ երեխաներ ունենալ»…
Ծնելիությունը խթանելու համար անհրաժեշտ է լուծել նաև մանկապարտեզների հարցը
Զուգահեռներ. Ճապոնիան մշակել է երկրում ծնելիության աճը խթանելու ծրագիր
Երկու և ավելի երեխա ունեցող ուսանողների ուսման վարձը սեպտեմբերից փոխհատուցվելու է
«Ամեն ընտանիքում մեկ նոր զավակ, մեկ նոր մանուկ». Խ.Սուքիասյանի առաջարկը
Չաշխատող կանայք հունվարի 1-ից մայրության նպաստ կստանան. կարգը հաստատվեց / լրացված
Ինչպես խրախուսել բազմազավակությունը
Ժողովրդագրական մարտահրավերներ՝ ինչպե՞ս դիմակայել
Փորձագետ. «Ծնելիությունը պետք է խթանել երկրորդ երեխայից սկսած »
«Կառավարության կողմից սահմանված ծննդյան միանվագ գումարների չափերը տարօրինակ են»
Բազմազավակ ընտանիքները աղքատության ճիրաններում
Երիտասարդ սերնդի խնդիրները Հայաստանում
Նորածինների սեռերի խախտված համամասնությունը սպառնում է Հայաստանի ժողովրդագրությանը/ վիդեո
«Չէիք կարող պահել, չունենայիք, ո՞ւմ հույսով եք ունեցել»…
Որտեղի՞ց գտնել 2,4 մլրդ. դրամը նորաստեղծ ընտանիքների համար
Հաճախ կնոջ համար սա պատերազմ է «միայնակ – ամբողջ աշխարհի դեմ»…
“Թույլ տվեք, որ մեր քույրիկները ծնվեն”
Դ-ր Գիլմոտո. «Հայաստանը մինչև 2060-ը կկորցնի գրեթե 93 հազար պոտենցիալ ապագա մայր»
Դիտումների քանակը` 2837