«Ինձ համար Հայաստանը տրանզիտ չէ, կա իրոք ցանկություն, ապրել և աշխատել հայրենիքում»…
Վրույր Բիլեմջիանն արդեն երեք տարի է, ինչ ընտանիքով Սիրիայից տեղափոխվել է Հայաստան: Բժշկական համալսարանի Դեղագործական ֆակուլտետի ուսանող է, ինչպես նաև ՄԱԿ ՓԳՀ Հայաստանի ակտիվ կամավորներից: Ասում է, որ 2012- ի օգոստոսին որոշեցին, որ պետք է այստեղ գանք ընտանիքով, երկու շաբաթ մնանք ու ետ գնանք, սակայն այնպես եղավ, որ երկու շաբաթը երկու ամիս դարձավ, հետո՝ երկու տարի… ու մնացինք…
– Երբ գալիս էինք, Հալեպում սկսվել էին այդ կրակոցները, բայց ոչ կենտրոնում, սակայն հետո արդեն քաղաք հասան: Պապան իր բիզնեսը կորցրեց, գործարան ուներ, նույնիսկ հիմա չգիտենք, թե ինչ վիճակի մեջ ա: Տունը, խանութը դեռ մնացել ա: Հայկական թաղամասերի մեջ ա ու դեռ մի քիչ ապահով ա:
Վրույրը պատմում է, որ ՄԱԿ ՓԳՀ գրասենյակում կամավորական աշխատանքը օգնել է նրան շատ ընկերներ ձեռք բերել և ինտեգրվել հայ հասարակության մեջ:
– Հայրենիքի մասին մենք ուրիշ պատկերացումներ ունեինք մինչ այստեղ գալը: Օրինակ, որ հայրենիքում ամեն բան լավ է, հայության երկիրն ա: Ազգային ոգին այսօր էլ կա իմ մեջ, բայց հանդիպեցինք նաև դժվարությունների, մտածելակերպի տարբերության. կյանքը տարբեր է, այնտեղ համայնքային է եղել կյանքը՝ մշակույթի, հայրենի ոգու, լեզվի պահպանման խնդիրներ են դրվել, իսկ այստեղ՝ դու ես քո ճանապարհը գտնում:
Վրույրը մտածում է նաև արտերկրում ուսումը շարունակելու մասին:
-Մեկ տարի է մնացել, որ ավարտեմ համալսարանը, ուզում եմ Եվրոպական երկրներում շարունակել ուսումը: Եթե կարողանամ հետո այստեղ աշխատանք գտնել կամ իմ փոքրիկ բիզնեսը բացել, ապա միանշանակ կմնամ: Ինձ համար Հայաստանը տրանզիտ չէ, կա իրոք ցանկություն, ապրել և աշխատել հայրենիքում :
Վրույրը պատմում է նաև իր քույրիկի մասին, ով իր կարծիքով իրենից ավելի արագ հարմարվեց նոր միջավայրին:
-Քույրս 15 տարեկան է, հայկական դպրոց է գնում, ինձնից ավելի շատ տեղացի ընկերներ ունի: Եթե ասես, կուզես գնալ, ինքը հաստատ կասի՝ չէ: Ես էլ սիրեցի Հայաստանը, ավելի բաց երկիր է: Այո, Հալեպում նույնպես ազատ էինք, բայց կարծես օղակի մեջ էինք ապրում և այդ օղակից դուրս այլ կյանք էր…
Լիլիթ Քոչինյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Ինձ համար Հայաստանը տրանզիտ չէ, կա իրոք ցանկություն, ապրել և աշխատել հայրենիքում»…
Աննախադեպ տեսանյութեր ցեղասպանությունից փրկված հայերի մասին. ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարան
Միջերկրյածովյան ճգնաժամ. փախստականների և միգրանտների ամենաբարձր թիվն է գրանցվել
«Արևիկ-Հայաստան»-ը բացել է դռները Սիրիայից եկած հաշմանդամություն ունեցող երեխաների համար
«Նույնիսկ մեկ անձը, ով ստիպված է փախչել, շատ է»…
«Արևիկ-Հայաստան»-ը բացել է դռները Սիրիայից եկած հաշմանդամություն ունեցող երեխաների համար
«Նրան ծախել են մի տուփ ծխախոտի դիմաց». պատմում է ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչը
Փախստականների չորրորդ սերունդը. մեկդարյա պատմություն ունեցող լուսանկարների ցուցադրություն
«Որոշ երկրներ փակում են իրենց դռները ապաստան հայցող մարդկանց առջև»
Զարուհի Բաբայանը և նրա խաղաղության փոքրիկ դեսպանները
«Էստեղ ամենալավը, որ խաղաղ է, պատերազմ չէ». երեխաները նկարում են «Իմ հին-նոր Երևանը»
«Մենք պետք է կարողանանք գրկաբաց ընդունել նրանց»
Այսօր Փախստականների համաշխարհային օրն է
Ապրել դժվար կյանքով, սակայն խաղաղության մեջ/ տեսանյութ
Երեք քույրերի պատմություն / տեսանյութ
Պատերազմների գինը . 14 տրիլիոն դոլար եւ 200 հազար մարդկային կյանք մեկ տարում
Փախստականների եւ տեղահանվածների թիվն աշխարհում 60 միլիոնի է հասել / վիդեո
Սիրիայի բնակչությունն երկու կրակի միջեւ
Անջելինա Ջոլիի հզոր ելույթն այն մասին, թե իրականում ի՞նչ են ուզում կանայք տղամարդկանցից
«Պատմե՛ք ձեր ընկերներին». Փախստականների Համաշխարհային օրվան ընդառաջ
Դիտումների քանակը` 4610