«Իմ ընտրազանգվածն՝ իրենց երեխաների կրթությամբ մտահոգ մայրերն են»,
– ասում է «Ժառանգություն» կուսակցության անդամ, Շենգավիթում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված Անահիտ Բախշյանը՝ պատասխանելով WomenNet.am –ի այն հարցին թե ու՞մ է հասցեագրված իր քարոզարշավը:
Նրա խոսքերով իր ընտրազանգվածն իրենց երեխաների կրթությամբ մտահոգ ծնողներն են, հատկապես մայրերը, որովհետեւ, ըստ պատգամավորթյան թեկնածուի, երեխաների կրթությամբ այսօր ընտանիքում առավելապես անհանգստացած են մայրեր:
«Այն մայրերը, ովքեր ցանկանում են, որ իրենց երեխաները լավ կրթություն ստանան, այն մայրերը, ովքեր ժամանակին կրթություն չեն ստացել, բայց չեն ցանկանում սահմանափակվել ունեցածով եւ ցանկանում են շարունակել նաեւ իրենց կրթությունը, իմ ընտրազանգվածն են: Նրանց հոգսն իմ հոգսն է: Իմ ընտրազանգվածն են նաեւ այն մանկավարժները, ովքեր ցանկանում են ապրել այնպիսի երկրում, որտեղ ուսուցչին հարգելու են, որտեղ նա իր աշխատանքի դիմաց արժանավայել աշխատավարձ թ ստանալու, սոցիալապես ապահովված է լինելու եւ կարողանալու է մտածել միայն առավել լավ որակի ուսուցում տալու ուղղությամբ: Նրանք իմ ընտրազանգվածն է, որովհետեւ ես գալիս եմ Ազգային ժողով՝ որակյալ կրթության համար պայքարելու» , ասում է Բախշյանը` հավելելով, որ իր ընտրազանգվածը լավ է ճանաչում իրեն, քանի որ հենց այստեղ է գտնվում թիվ 27 դպրոցը, որտեղ նա երկար տարիներ աշխատել է եւ այսօր ավելի քան 8000 աշակերտներ եւ նրանց ծնողները գիտեն, թե ինչպիսի անձնավորություն է նա:
Մեր հարցին ՝ արդյո՞ք աջակցում են իրեն կանանց իրավունքների համար պայքարող հասարակական կազմակերպությունները, «ժառանգության» թեկնածուն ասում է , կանանց ՀԿ-ները որեւէ կերպ նրան չեն աջակցել:
«Անկեղծ ասած ես էլ չեմ դիմել, որ նրանք ինձ աջակցեն, իրենք էլ են ինձ իրենց աջակցությունը չեն առաջարկել: Հիմա որ ասեցիք, նոր մտաբերեցի, որ այս պահին գուցե նրանք պետք է կանգնեին կին թեկնածուների կողքին: Գուցե տարօրինակ է այդ պահվածքը, բայց նրանց կողմից առայժմ լռություն է», ասաց Անահիտ Բախշյանը՝ հավելելով, որ հավատում է իր հաղթանակին, դրա համար էլ այքարում է:
Հ. Հ.
Դիտումների քանակը` 3755