«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան ազդարարում է Գենդերային բռնւթյան դեմ պայքարի 16-օրյակի մեկնարկը
Նոյեմբերի 25-ին Կանանց նկատմամբ բռնության դեմ պաաքարի միջազգային օրվա կապակցությամբ ժամը 13:30-ին, կոալիցիան մոմավառություն եւ խնկավառություն կիրականացնի Հանրապետության Հրապարակում ՝ նվիրված ընտանեկան բռնության զոհերի հիշատակին:
Այնուհետեւ երթ է կազմակերպվելու դեպի Ազգային ժողով, որտեղ պատգամավորների են հանձնվելու 1000-ից ավելի ՀՀ քաղաքացիների ստորագրությամբ պահանջ բացիկները՝ Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքը ընդունելու կոչով:
Հիշեցնենք, որ 16-օրյակին ընդառաջ Կոալիցիան հանդես էր եկել ֆոտոշարքով, որի միջոցով կոալիցիայի անդամ կազմակերպությունների անդամները եւ նրանց համակիր քաղաքացիները կոչ են անում պայքարել ընտանեկան բռնության դեմ:Նրանցից յուրաքանչյուրը նկարվել է իր իսկ կողմից հեղինակած հաղորդագրությամբ:
Ֆոտոշարքը կարող եք դիտել այստեղ.
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Նարնջագույնով պատեք ձեր շրջակայքը» . 16 օրյակի կարգախոսը
Դիտումների քանակը` 3785