«Զոհի հոգեբանությունը սարսափելի է», ասել է Ռուբեն Վարդանյանը
Գործարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանը The New Times ամսագրին տված հարցազրույցում պատմել է «100 կյանք» նախագծի մասին, որի մեկնարկը տրվել էր մարտի 10-ին Նյու Յորքում: Հարցազրույցի ընթացքում Ռ.Վարդանյանի կողմից արված մի քանի ուշագրավ դիտարկումներին է անդրադարձել «Մեդիամաքսը».
«Զոհի հոգեբանությունը սարսափելի բան է: Ահավոր է կարդալ պատմություններ այն մասին, թե ինչպես են բռնաբարել քո ազգի կանանց, քույրերին, մայրերին, անհնար է… Եվ իհարկե, ինքդ քեզ հարց ես տալիս. ինչպե՞ս ստացվեց, որ չպաշտպանեցին, չփրկեցին, չօգնեցին, ինչո՞ւ թույլ տվեցին, որ նման բան տեղի ունենա»,- ասել է Ռուբեն Վարդանյանը:
«Ողբերգության շուրջ միավորվելը վտանգավոր բան է: Այո, երեխաները պետք է մեծանան այն գիտակցությամբ, որ դա պատահել է մեզ հետ: Սակայն կարելի է եւ պետք է, ընդ որում՝ գիտակցաբար, նայել այդ ամենին այլ կերպ. անկախ նրանից, թե ինչ է տեղի ունեցել մեզ հետ, մենք կանք, մենք փրկվել ենք, մենք 5-հազարամյա պատմություն ունեցող ազգի ժառանգներ ենք, մենք 2-րդ շանսն ենք ստացել տարբեր երկրներում եւ հաջողության ենք հասել: Միայն ուժեղ անձը ցնցումից հետո կարող է «շնորհակալություն» ասել, միայն ուժեղ ազգը, հետահայացք գցելով դեպի այդ 100 տարին, կարող է ասել ինքն իրեն. «Մենք թույլ չտվեցինք, որ մեզ վերացնեն»,- ասել է բարերարը:
«Ուզում եմ ընդգծել, որ մեր նախագիծը, նախ եւ առաջ, դրական ուղղվածություն ունի: Պատահեց Ռուանդան. ինչպե՞ս դա կարող էր տեղի ունենալ 20-րդ դարի վերջում: Կամ ինչպե՞ս կարող է պատահել այն, ինչ տեղի է ունենում հիմա Իրաքի եզդիների հետ, որոնք սպանվում են ISIS-ի մոլեռանդ անդամների կողմից: Հետեւաբար, թիվ մեկ խնդիրն է թույլ չտալ նման դեպքերի կրկնողությունը, թիվ երկուսը՝ օգնել մարդկանց, որոնք հայտնվել են այդ սարսափի մեջ, եւ երրորդը՝ օգնել փրկվածներին վերադառնալ նորմալ կյանքի: Այստեղից է գալիս եւ մեր համագործակցությունը Ջորջ Քլունիի հետ, որը Not On Our Watch կազմակերպության համահիմնադիրն է: Նա Դարֆուրում իրապես պայքարում է ցեղասպանությունների դեմ, գնում է այնտեղ, աշխատում է կանխարգելիչ միջոցների նախաձեռնման ուղղությամբ: Եվ ահա հիմա մենք միավորել ենք մեր ջանքերը», – ասել է Ռուբեն Վարդանյանը:
Հոդվածը ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
100 Lives. կարեւորենք մարդկային արժեքները
Ցեղասպանությունից հայ որբերին փրկած օտարազգի կանայք
Պատմի՛ր քո պատմությունը Armeniangenocide100.org վեբ կայքում
«Այդ դաժանություններն իրականացնողը հենց իմ ընտանիքն է եղել». Նևին Թահինջիօղլու
Սաբիհա թե՞ Խաթուն. հայ որբերի խեղված ճակատագրերը
Հայոց ցեղասպանությունն ու հայ կանանց կրկնակի ցավը…
Սեռական բռնությունը որպես ցեղասպանության իրականացման միջոց
Դաջված կանայք, դաջված ճակատագրեր…
«Մեծ մամիս հուշերը» գիրքը՝ Հայոց ցեղասպանությունը փաստող ևս մեկ պատմություն
«Դու պետք է քո պատմությունը պատմես»…/ վիդեո
«Ցեղասպանության որբերը» ֆիլմի պրեմիերան` ամերիկյան PBS հեռուստաալիքով/ վիդեո
Անտոնիա Արսլանի «Արտույտների ագարակը» վերահրատարակվել է Երևանում
Հայոց ցեղասպանությունը վերապրածների մեծամասնությունը Հայաստանում կանայք են
Դիտումների քանակը` 4088