«Երբ նշաձողը բարձր ես դնում, բարձրին էլ հասնում ես»…

Մինչև 2030 թվականը հասնել գենդերային հավասարության  կյանքի բոլոր բնագավառներում, – այս որոշմամբ, ինչպես հայտնի է,  եզրագծվեց Նյու Յորքում ՄԱԿ-ի Կանանց դրության հանձնաժողովի 59-րդ նստաշրջանը:  Որքանո՞վ է իրատեսական հաղթահարել այս շեմը Հայաստանի համար, ի՞նչ խնդիրներ, խոչընդոտներ կան այդ ճանապարհին, ինչպես նաև, որոնք են առաջնային գործողություններն ու մեխանիզմները, որոնք պետք է կիրառվեն նպատակին հասնելու  համար: Ահա այս էին այն հիմանական հարցադրումները, որոնց մասին խոսվեց ապրիլի 14-ին  Երեւանում կայացած «Կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնումը՝ որպես 2015 թվականից հետո կայուն զարգացման նախադրյալ» համաժողոովի ընթացքում:

 

Համաժողովը նախաձեռնել էր «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիաիցիան»: Մասնակցում էին հասարակական և պետական կառույցներ ներկայացնող 70-ից ավելի կանայք՝ մայրաքաղաքից եւ Հայաստանի տարբեր մարզերից, ովքեր ակտիվորեն ներգրավված են և աշխատանքներ են տանում գենդերային քաղաքականության իրականացման ուղղությամբ: Հանդիպման բանախոսներն էին ԱԳՆ մարդու իրավունքների և հումանիտար հարցերի բաժնի վարիչ Կարինե Սուջյանը, ինչպես նաև Նյու Յորքի նստաշրաջանի և ՀԿ ֆորումի մասնակիցներ՝ «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիաիցիայի» նախագահ Ջեմմա Հասրաթյանը և «ՊրոՄեդիա- Գենդեր» ՀԿ նախագահ Թամարա Հովնաթանյանը:

 

Քննարկման առանցքային թեման կանանց մասնակցությունն էր որոշումների ընդունման մակարդակում՝ տեղական ինքնակառավարման մարմիններից մինչեւ  Ազգային ժողով: Մենք զրուցեցինք այս թեմայի շուրջ համաժողովի մի քանի մասնակիցների հետ՝ հետաքրքրվելով նաեւ ինչքանով է , իրենց կարծիքով, իրատեսական 2030-ին նախանշված նպատակը:

Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիաիցիայի» նախագահ Ջեմմա Հասրաթյանը, ով նաև Պեկինյան գագաթնաժողովի մասնակից է եղել, նշեց, որ, Պեկինում՝ քսան տարի առաջ վերցված  նշաձողը բավականին բարձր էր և դժվար հասանելի բոլոր երկրների՝ անգամ եվրոպական զարգացած երկրների համար:

–         Ժամանակը ցույց տվեց, որ ձեռքբերումներ անշուշտ եղան, սակայն շարժընթացը դեպի դրական փոփոխություններ տեղի ունեցավ շատ դանդաղ: Եվ նստաշրջանի գնահատականն էլ այն եղավ, որ ոչ լրիվ չափով են ի կատար ածվել Պեկինի  հռչակակգրի եւ գործողությունների ծրագրիի դրույթները: Երկրներից և ոչ մեկը կանանց ներկայացվածությունը չի ապահովել որոշումների ընդունման մակարդակում տղամարդկանց և կանանց ազգաբնակչության կազմում տոկոսի չափով: Մինչդեռ երկրները կայուն զարգացում կարող են ապրել միայն մեկ դեպքում, եթե կանանց և տղամարդկանց ռեսուրսը  հավասարաչափ ներառնվի երկրների զարգացման գործընթացներում»,- ասաց տիկին Հասրաթյանը:

 

Նրա խոսքով, նստաշրջանի ընթացքում  շատ հստակ ընդգծվեց տեղական մակարդակում կանանց ներգրավման հիմնախնդիրները, ինչն, ըստ էության, կապված է տեղական ժողովրդավարության կայացման հետ:

–         Ժողովրդավարությունը վերևից որոշումներով չի ձևավորովում: Անհարմար եմ զգում Հայաստանի համար, որն ունի կրություն ունեցող կանանց մեծ ներուժ, ու չկա այդպիսի գյուղ, որը դպրոց չունենա ու որում չլինի առողջապահական հիմնարկ, իսկ գյուղական 866-համայնքների ՏԻՄ-երում՝ ունենք ընդամենը 16 կին գյուղապետ եւ 9.4 % կանանց ներկայացվածություն գյուղական համայնքների ավագանիների կազմում: Դրա հետ մեկտեղ  քաղաքներ ունենք, որոնց ավագանիների կազմում  ոչ մի կին չկա: Եթե ասում են, որ կանայք  չեն ուզում ընդգրկվել, ապա ինչ են անում նրանք՝ քաղաքական կուսակացությունների կանանց խորհուրդներում», – ասաց Ջ. Հասրաթյանը, նկատելով, որ այս հարցի լուծման տարբեր եղանակներ կան, այդ թվում քվոտայի կիրառում, որն այժմ գործում է միայն մայրաքաղաքում, եւ գուցե նպատահարմար է խոշոր քաղաքներում էլ ացկացնել ՏԻՄ-ընրությունները Երեւանի օրինակով՝ համամասնական  ընտրակարգով:

 

«ՊրոՄեդիա- Գենդեր» ՀԿ նախագահ Թ. Հովնաթանյանի դիտարկմամբ,  կանանց քաղաքական մասնակցության թեման առանձին էր  քննարկվել ՄԱԿ-ի Կանանց դրության հանձնաժողովի 59-րդ նստաշրջանում, որի ընթացքում  Միջխորհրդարանակն միությունը, ավանդույթի համաձայն, ներկայացրեցկանանց քաղաքական  մասնակցության իր վերջին քարտեզը:

 

–          Նշվեց, որ  այսօր աշխարհում պետությունների ղեկավարների թվում  19 կին կա, ինչպես նաեւ կանայք կազմում են խորհրդարանի խոսնակների 15.8%-ը, իսկ գործադիր մարմնում նախարարների 17.7%: Խորհրդարաններում կանանց ներկայացվածության մասով ասվեց, որ եթե  20 տարի առաջ կանայք կազմում էին աշխարհի խորհրդարաններում  ընդամենը 11%, ապա այսօր աշխարհի խորհրդարաններում միջինում՝  պատգամավորների մոտ 22% կանայք են: Հայաստանի խորհրդարանում  քսան տարվա կտրվածքով աճել է ընդամենը 4,5  տոկոսով (6,3% –ից 1995 թվականին մինչեւ 10,6% 2015-ին ), այն էլ քվոտաների շնորհիվ:    Նշված ցուցանիշները  բավականին ետ են մնում  նստաշրջանին  հռչակված «Մոլորակ  50/50» բանաձեւից, եւ գուցե  շարժընթացն էլ այս բնագավառում բավարար չէ 2030-ին  գենդերային հավասարությանը հասնելու համար, սակայն, կարծում եմ,  նպատակը պետք է  կոնկրետ ձեւակերպվեր, որպեսզի բոլորի համար տեսանելի լիներ, ինչին եւ ինչ ժամկետներին են ձգտում հասնել, – ասաց  Թ.Հովնաթանյանը:

 

 

«Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիաիցիայի Վանաձորի մասնաճյուղի ղեկավար Արմենուհի Կյուրեղյանը անդրադարձավ Ազգային ժողովի ընտրություններում գենդերային քվոտայի բարձրացման անհրաժեշտությանը՝ հաշվի առնելով այն փաստը, որ այսօր գործող  20-տոկոսանոց քվոտայի պարագայում ունեցանք ընդամենը 10,7 տոկոս կին խորհրդարանում: Նրա խոսքով, 30% քվոտայի ներդրումը կարող է առաջին քայլերից մեկը լինել Նյու Յորքի նշաձողին հասնելու ճանապարհին:

 

–         Մինչեւ 2030 թվականը 50/50 ներկայացվածություն ապահովելն, իրատեսական կարող է լինել՝ հաշվի առնելով սինեգետիկ էֆֆեկտը, որ առաջ է գալիս քվոտաների աստիճանաբար ավելացման  դեպքում: Երբ հասարակությունը տեսնում է կանանց ներկայացվածության դրական արդյունքները, ավելի հեշտ է դառնում այդ տոկոսների ավելացման պրոցեսը,   – նշում է Արմենուհի Կյուրեղյանը, խոսելով նաև հաճախ բարձրաձայնվող մտավախությունների մասին՝  քվոտաների միջոցով ընդգրկվող կանանց որակի վերաբերյալ. – Ինչպես ցույց է տալիս միջազգային փորձը, քանակն իր հետ անպատճառ նաև որակ է բերում: Իսկ եթե որակյալ կադրեր ենք ուզում, ապա պետք է պահանջը երկու սեռերի համար հավասարաչափ տարածել:

 

 

Գենդերային հարցերով փորձագետ, Ասոցիացիայի փոխնախագահ Լիլիթ Զաքարյանը  2030-ի նշաձողը իրատեսական է համարում, սակայն  կարծում է, որ միայն  քվոտայի կիրառումը բավարար չէ, պետք է բացառել ինքնաբացարկների միջոցով  քվոտան չեզոքացնելու մեխանիզմը եւ կանանց առաջընթացն ապահովվող այլ միջոցներ գործադրել:

 

–         2012-ի խորհրդարանական ընտրություններում քսան տոկոսանոց քվոտայի կիրառման արդյունքում միայն երկու տոկոսով  բարձրացավ կանանց ներկայացվածությունը ԱԺ-ում: Եթե անգամ Ընտարական օրենսգրքով փոփոխության հասնենք  և  ամրագրենք, որ ինքնաբացարկ ներկայացրած կին թեկանծուին պետք է  փոխարինի ցուցակով  հաջորդ կինը, միևնույն է խնդիրը լուծված չի լինի, քանի որ իրավիճակը կտրուկ փոխելու համար գործողությունների  լայն սպեկտր է պետք: Պետք է ներգրավել ԶԼՄ-ներին, սոցիալական ցանցերը, կին քաղաքական գործչի  դրական կերպար է պետք ստեղծել: Ինչպես նաև դասագրքերի գենդերային փորձաքննություն անցկացնել, քանի որ այսօր դասագրքերը պարզապես վերարտադրում են կարծրատիպերը: Մենք ունենք կանանց մեծ ներուժ, որն ուղղակի կորում է, քանի որ  պետական մակարդակով չի օգտագործվում: Կուսակցությույունների հետ աշխատանք է պետք տանել, մինչդեռ այստեղ ես այնքան էլ լավատես չեմ, կուսակցությունների ղեկավարության մեջ չեմ տեսնում այն համակազմը, որը կարող է ընդունել, հասկանալ և կիրառել կանանց առաջընթացի համար անհրաժեշտ միջոցները:

 

 

Ասոցիացիայի վարչության անդամ Նարինե Դավթյանի համար գենդերային կրթությունն է մյուս կարևորագույն գործիքն է: Լինելով ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի մասնագիտական ուսուցման և կադրերի վերապատրաստման բաժնի պետ, նա նշում է, որ քաղծառայության համակարգում 2008 թվականից իրականացվում է  գենդերային հիմնախնդիրներ դասընթացը, որին մասնակցել են մոտ 450 քաղծառայող:

 

–         Երբ ինձ հարցնում են, ասում եմ՝ դեռ մանկապարտեզից է անհրաժեշտ գենդերային կրթությունը: Մենք ուզում ենք մարդկանց կարծրացած մտածելակերպը փոխել, մինչդեռ դա երկարատև պրոցես է, – նշում է Ն.Դավթյանը, հավելելով, որ քաղծառայողների շրջանում էլ միանշանակ չի ընկալվում այս դասընթացը: – Սկզբից մեծամասամբ շատ բացասական են տրամադրվում, օտարում են տերմինը: Մինչդեռ «գենդեր» եզրույթը միայն կանանց չի վերաբերում: Այստեղ լուրջ հիմնախնդիրներ կան, որ տղամարդկանց էլ է առնչվում ու իրենք նույնպես պետք է իրազեկ լինեն ու ներգրավվեն այս գործընթացներում: Մի պարզ օրինակ,  մարդու սոցիալական իրավունքներից մեկի կենսաթոշակ ստանալու վերաբերյալ: Հայտնի է,  որ տղամարդկանց կյանքի տևողությունը կարճ է, եւ ուրեմն խախտվում է այդ իրավունքը, քանի որ տղամարդիկ կամ ավելի կարճ են օգտվում այդ հնարավորությունից, կամ նույնիսկ չեն հատում այդ շեմը:

 

 

Ասոցիացիայի վարչության մեկ այլ անդամ Անահիտ  Աղոյանն էլ խոսելով 2030-ի նշաձողի մասին մեջբերում է քաղաքական գործիչ՝ Վացլավ Հավելի խոսքերը՝ քաղաքականությունը անհնարինի արվեստն է:

–         Ամբողջ դաշտը բաց է, սա հնարավորությունների լայն շրջան է ստեղծում: Քաղաքական դաշտում կանայք դեռ ասելիք ունեն: Ճիշտ է, այսօր մենք դասական քաղաքականությունից դուրս ենք, բայց էստեղ էլ կանայք մեծ դերակատարում պետք է ունեան՝ բարելավելու քաղաքական մեխանիզմները, որակապես փոխելու խաղի կանոնները քաղաքական դաշտում: Ինչպես նաև սոցիալական վիճակի բարելավումն էլ  մեծապես որոշումների ընդունման մակարդակում կանանց ներկայացվածության հետ է կապված»,- նշում է Ա.Աղոյանը, հավելելով, որ հաջողության հասնելու մեծ մասնաբաժինը միայն կանանց ձեռքերում է: – Մենք սովոր ենք մեղադրել այլոց, մինչդեռ, կարծում եմ, խնդիրը կնոջ մեջ է, երբ նա ինքն է իրեն ինքնախտրականության ենթարկում, կասկածի տակ դնելով իր ներուժը: Մինչդեռ ինքնագնահատականի բարձրացման , ինչպես նաև հստակ քաղաքական դիրքորոշման դեպքում հաջողությունն անխուսափելի է:

 

 

«Հոգեւոր Հայաստան» ՀԿ-ի նախագահ  Անահիտ Հարությունյանի կարծիքով, սխալ է քննարկել  2030-ի նպատակի  իրատեսական լինելը:

–         Երբ ուզում ես իրավիճակի արմատական վերափոխություն,  պետք չէ, որ քո դրած խնդիրը իրատեսական լինի, եթե ադպես առաջնորդվեինք աշխարհը առաջ չէր գնա: Շատ դեպքեր են եղել, երբ նման այլ խնդիրներ համարել են ֆանտաստիկա, խենթություն, մինչդեռ կյանքը ցույց է տվել, որ երբ խնդիր ես դնում, ելքերը գտնում ես դա անելու համար ու եթե բարձր ես դնում, բարձրին էլ հասնում ես:

Ա.Հարությունյանի կարծիքով քայլերը պետք է սկսկել տեղական ինքնակառավարման մարմիններում կանանց ներգարվումից.

–         Մենք  քսան տարի կորցրել ենք այդտեղ: Մեր  էությունը այնտեղ է՝ հեռավոր գյուղերում, որտեղ պահպանվել է այդ բնատուր մաքուր ձևը: Կնոջ ստորադասելը… դրանք մահմեդական մշակույթի թափանցումն է մեր կենցաղ: Մեր  կանանց պետք է ներշնչել, որ միայն բողոքելով չէ, շատ կոնկրետ գործի պետք է անցնել: Նրանց պետք է զինել գիտելիքներով: Հարցերը ի վերջո,  կաբինետներում չեն լուծվում…

 

 

Զրուցեց Լիլիթ Քոչինյանը

 

Կարդացեք Պեկին+20 գործընթացի մասին պատմող նյութերը  մեր կայքում.

 

Ի՞նչ է խոսվել ու որոշվել ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի նստաշրջանում

 

ՄԱԿ- ը հավակնոտ նպատակ հռչակեց՝ մինչև 2030թ. հասնել գենդերային հավասարության

 

Կանանց նկատմամբ բռնությունը թանկ է նստում աշխարհի վրա

 

«Մենք սպասում ենք ձեզ, տիկին Գլխավոր քարտուղար»…

 

«Առնվազն 700 տարի կպահանջվի լրատվամիջոցներում գենդերային հավասարությանը հասնելու համար»

 

Բիզնեսը հավասարություն է ենթադրում

 

«Կանայք քաղաքականության մեջ – 2015». ներկայացվեց նոր քարտեզը

 

«Յուրաքանչյուր կին, յուրաքանչյուր երեխա». հաջողվել է փրկել 2,4 մլն. կյանք

 

 

Լիդիա Ալպիզար. «Մենք՝ ամբողջ աշխարհի կանայք, արժանի ենք ավելի լավի»:

 

«Կապանքներից ազատենք կանանց ներուժը հանուն բոլորի համար ապահով ապագայի»

 

Կանանց երթը Նյու Յորքում « Մոլորակ 50/50» կարգախոսով

 

Յուրաքանչյուր կին, Յուրաքանչյուր իրավունք, Յուրաքանչյուր րոպե

 

56 երկրներ, այդ թվում Հայաստանը, ամփոփեցին Պեկին+20-ի արդյունքները

 

Ոչ կառավարական կազմակերպությունների ֆորումը Ժնևում/ լուսանկարներ

 

Էմմա Ուոթսոնը կոչ արեց տղամարդկանց պայքարել գենդերային հավասարության համար

 

«Գենդերային անհավասարության վերացման վերջնաժամկետը հայտնի է. դա 2030 թվականն է»…

 

«ՄԱԿ կանայք» կառույցը ազդարարել է Պեկին+20 գործընթացի սկիզբը

 

Պեկին+20.« Կանանց հիմնախնդիրները չեն ծերանում» – քարոզարշավի մեկնարկ

 

Անվտանգություն, մարդու իրավունքներ և կանանց հնարավորությունների ընդլայնում

 

Դիտումների քանակը` 4552

Գլխավոր էջ