«Երբ գնում էինք կռվի, չէինք մտածում, որ ապրելու ենք»…/ վիդեո
Արցախյան ազատամարտի մասնակից 61-ամյա Նինա Ադամյանը ապրում է Տավուշի մարզի Բերդ քաղաքում, 2000 թվականից ղեկավարում է իր ստեղծված «Սոսե Մայրերի ասոցիացիան»:
«Երբ գնում էինք կռվի, չէինք մտածում, որ ապրելու ենք: Ամեն ինչ այնքան դաժան էր, որ կյանքի մասին չէինք մտածում»,-ասում է տիկին Նինան:
Ղարաբաղյան հիմնախնդրի չկարգավորված հարցը տիկին Նինային անհանգստացնում է, բայց նրա , հույսը հայ զինվորն է, այլ ոչ թե Մինսկի խումբը: ,Մեր մատի փուշը ոչ Մինսկը պտի հանի, ոչՊուտինը, ոչ Պողոսը, ոչ էլ Պետրոսը: Մենք ենք էդ հոգսը հոգալու, սահմանները պահող ժողովուրդը պետք է հոգեպես ուրախ ու առողջ լինի: 1988-ից նրանց կրակոցները մեր աչքի առաջ ա, մեր գլխի մեջ ա»:
Պատմում է` ժամանակին հայտնի «Վագիֆանոցում», որտեղ պատերազմի ժամանակ գերիներ փոխանակում է կատարվել, ծանր իրավիճակների ականատես է եղել. ասում է` եղել են դեպքեր, երբ անդամահատված գերի է գտել թփուտներում:
Տեսանյութում Տիկին Նինան պատմում է թե ինչպես ու ինչ պայմաններում է գերիների հանձնում կատարել:
Արմինե Գեւորգյան
Դիտումների քանակը` 3537