«Ես ԿԱՐՈՂ ԵՄ աշխատել». Ճամբարակում բացվեց «ԼԱՅՖ սրճարան» սոցիալական ձեռնարկությունը

Հուլիսի 8-ին Ճամբարակում  տեղի ունեցավ «ԼԱՅՖ սրճարան» սոցիալական ձեռնարկության պաշտոնական բացումը: Ձեռնարկության հիմնումը միտված է նպաստելու հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությանը. ներկայումս սրճարանում աշխատող անձանց մեծ մասն ունի հաշմանդամություն:

 

 

«ԼԱՅՖ» սրճարանը հիմնվել է «Աստղացոլք» ՀԿ-ի կողմից` «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով (LIFE)» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ: Սրճարաի բացումը  այս ծրագրի շրջանակներում    եռեւս հունիսից  մեկնարկած  «Ես ԿԱՐՈՂ ԵՄ աշխատել: Արդարությունը ձեր ձեռքերում է» քարոզարշավի միջոցառումներից մեկն է միայն: Այն կտեւի մինչեւ հուլիսի վերջ:

 

 

Ինչպես WomenNet.am –ի հետ զրույցում պատմեց «Life» ծրագրի տնօրեն Ջինա Սարգիզովան  քարոզարշավի նպատակն է հասարակության լայն շրջանակներին և մասնավորապես գործատուներին ներկայացնել մի կողմից՝   հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային և ստեղծագործական ներուժը, մյուս կողմից` այն աջակցման պետական ծրագրերը, որոնցից կարող են օգտվել գործատուները հաշմանդամներին աշխատանքով ապահովելու դեպքում:

 

Նրա ներկայացմամբ  2012-ին մեկնարկած   LIFE ծրագրի շրջանակներում հաշմանդամություն ունեցող 305 անձ ապահովվել է մշտական աշխատանքով, 44 միջին մասնագիտական կրթական հաստատություններում պայմաններ են ստեղծվել ներառական կրթության համար, հաշմանդամություն ունեցող 900 երիտասարդ  աղջիկներ եւ տղաներ ստացել են մասնագիտական կրթություն, ստեղծվել է 17 սոցիալական ձեռնարկություն, այդ թվում նաեւ Ճանբարակ քաղաքում  բացված  սրճարանը:

 

 

«Ճանբարակ քաղաքում սրճարան չկար եւ քաղաք այցելողը տեղ չուներ, որտեղ կարող էր սնվել: Հիմա բացել են սրճարան, որտեղ աշխատելու են հաշմանդամություն ունեցող 12 անձինք: Սեւանում հրուշակեղենի արտադրամաս է բացվում, որտեղ արտադրելու են Գավառի փախլավա: Վանաձորի քաղաքապետարանին կից կանաչապատման բրիգադ է, որտեղ արդեն այսօր ներգրավված են հաշմանդամություն ունեցող 14 անձիք: Սպիտակում ձեռնամուխ ենք եղել ջերմոցի կառուցմանը, որտեղ 15 մարդ կանցնի աշխատանքի: Այդտեղ ստացված բերքը` հիմնականում բանջարեղենը, գնվելու է քաղաքապետարանի կողմից եւ բաժանվելու է մանկապարտեզին եւ ծերանոցին: Այսինքն,  բոլոր այս սոցիալական ձեռնարկությունների դեպքում  համընկնում են    քաղաքի բնակչության կարիքները  եւ հաշմանդամություն ունեցող անձանց շահերը ՞ նրանց  աշխատանք ունենալու իրավունքի իրացման հետ մեկտեղ լուծվում են  սոցիալական շատ խնդիրներ»,- ասում է Սարգիզովան։

 

 

Նշենք, որ Հայաստանում պաշտոնապես գրանցված է հաշմանդամություն ունեցող  194768 անձ: Նրանցից շատերը ստիպված են դիմակայել հասարակության կողմից հաշմանդամության թյուր ընկալմանը, կանոնակարգերի ոչ պատշաճ կիրառմանն ու աշխատավայրում առկա խտրականությանն առնչվող խնդիրներին: Ավելին, հաշմանդամություն ունեցող անձանց համար հաճախ մատչելի չէ իրենց իրավունքների մասին համապատասխան տեղեկատվությունը: LIFE ծրագրի  «Ես ԿԱՐՈՂ ԵՄ աշխատել: Արդարությունը ձեր ձեռքերում է» քարոզարշավը փորձում է լրացնել այդ բացը:

 

 

LIFE ծրագրի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել կից ներկայացվող փաստաթղթում կամ այցելելով   http://www.life-disability.am/  վեբ կայք:

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

 

«LIFE»-ը՝ լիարժեք կյանքով ապրելու եւ աշխատելու հնարավորություն է / վիդեո

 

«LIFE»-ը ` կյանք է արժանապատիվ ապրելու իմաստով

 

 

Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունը Հայաստանում. հետազոտություն

 

 

«Եկեք փոխենք հասարակության վերաբերմունքը հաշմանդամ կանանց նկատմամբ»

 

 

«Մոտենում են, որ խոսեցնեն, հասկանում են, որ չեմ տեսնում, թողնում գնում են…»

 

 

«Միսս Հայք» գեղեցկության մրցույթը կարծրատիպեր է կոտրում

 

 

Թռիչք առանց ձեռքերի. Ջեսիկա Քոկսի կյանքի պատմությունը/ վիդեո

 

 

Մանկական հաշմանդամությունը թվերով /վիդեո

 

 

‹Վերացնենք խոչընդոտները, բացենք դռները դեպի հասարակություն բոլորի համար››

 

 

«Ժամանակն է իրագործելու մեր ներուժը»

 

 

Հաշմանդամների իրավունքները խախտվում են «ամենակարևոր» ոլորտներում

 

 

Արդարությունը ձեր ձեռքերում է / սոցիալական տեսահոլովակ Հայկոյից և Մկոյից

 

 

«Ես ունեմ մայրանալու իրավունք»

 

 

“Հաշմանդամության խնդրին նույնպես պետք է գենդերային մոտեցում ցուցաբերել”…

 

 

Հայաստանի հաշմանդամ երեխաների 65 տոկոսը ապրում է աղքատության մեջ/ վիդեո

 

 

Հանրային կարծիքը հաշմանդամության խնդիրների վերաբերյալ՝ ինչպիսի՞ն է այն Հայաստանում

 

 

Կարինե Գրիգորյան . «Բոլորս էլ արժանի ենք, որ ապրենք արժանապատիվ կյանքով»:

 

 

Հաշմանդամ աղջիկներից ծնողներն ավելի հաճախ են հրաժարվում՛

 

 

Դիտումների քանակը` 4232

Գլխավոր էջ