«Ես Դաունի համախտանիշ ունեմ, սակայն դա ամենաանհետաքրքիրն է իմ մեջ»…/ տեսահոլովակ
Մեդիսոն Թեվլինը կդառնա հատուկ Օլիմպիական խաղեր-2015-ի դեսպանը
Տորոնտոյում բնակվող 13-ամյա Մեդիսոն Թեվլինն ընտրվել է որպես հատուկ Օլիմպիական խաղեր-2015-ի դեսպան: Մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց համար կազմակերպվող այս հայտնի սպորտային մրցույթները կանցկացվեն Լոս Անջելեսում հուլիսի 25-ից օգոստոսի 2-ը: Իր մասին Թեվլինն ասում է. – «Ես Դաունի համախտանիշ ունեմ, սակայն դա ամենաանհետաքրքիրն է իմ մեջ: Ուզում է իմ իսկ օրինակով ապացուցել, թե ինչքան կարևոր է հասնել նպատակներին և ամեն ինչ անել այդ ուղղությամբ»:
Մեդիսոնն արժանացել է խաղերի բացմանը ելույթ ունենալու պատվին: Նա կկատարի «Հասի՛ր» (Reach) երգը հեղինակներ Կոուդի Սիմպսոնի և Մարկ Ռոբերժի հետ միասին:
«Նա համարվում է քաջությանը և տոկունությանը նվիրված այս հիմնի մարմնավորումը», – ասաց Համաշխարհային հատուկ օլիմպիադայի կանադական ներկայացուցչության նախագահ Շերոն Բոլենբախը CTV Տորոնտոյին տված հարցազրույցում:
Եվ իսկապես, այս աղջիկը կարող էր և չհայտնվել կազմակերպիչների տեսադաշտում, եթե չլինեին նրա համառությունն ու քաջությունը: Թեվլինը երգոցողությամբ է զբաղվում և ուզում է երգչուհի դառնալ: Այս տարվա հունվարին համացանցը ցնցեց նրա` Ջոն Լեջենդի «All of me» երգի կատարումը: YouTube-ում տեղադրված տեսահոլովակը շատ արագ հայտնի դարձավ: Այսօրվա դրությամբ այն ավելի քան 7 միլիոն դիոտւմ է գրանցել: Հենց երգի հեղինակ Ջոն Լեջենդն է իր Թվիթրեի էջում տեղադրել տեսահոլովակի հղումը: Ծագող 13-ամյա աստղով հետաքրքրվեցին նաև շոու-բիզնեսի ներկայացուցիչները:
Դիտումների քանակը` 4622