Աղավնի Սահակյան. «Եթե կամավոր մեկնում ես ռազմի դաշտ, ուրեմն պիտի կռվես տղամարդուն հավասար»

«Շուշիի ազատագրման  նվիրական  օրվանից անցել է  24 տարի,  սակայն այդ  տարիները 24 օրվա  պես անցան: Մենք  պարզապես  չէինք կարող Շուշին  չազատագրել, գիտեինք նաև, որ ցանկացած գնով պիտի գրավենք ամրոցն ու վերջ: Հակառակորդը մեր կառուցած ամրոցում  նստած և մեր եկեղեցին գրադ հրթիռների  պահեստ դարձրած` այդ ամրոցի ստորոտին ծվարածներիս  գլխին  կրակ ու երկաթ  էր թափում»,-  WomenNet.am- հետ զրույցում   հիշում է  Շուշիի ազատագրման մասնակից, բուժքույր, ենթասպա Աղավնի Սահակյանը:

 

Մասնագիտությամբ  բուժակ  Աղավնին  1992 թ. ապրիլի 3-ին կամավոր մեկնեց ճակատ՝ զինվորին աջակցելու ցանկությամբ ու  հաստատակամությամբ: Նա  ներկայացավ լեգենդար Կոմանդոսին /Արկադի Տեր-Թադևոսյան/, ում  կարգադրությամբ էլ ընկերուհու`Մելսիդայի հետ տեղափոխվեց  Յուրա Հովհաննիսյանի հրամանատարությամբ  գործող «26-ի դիրքերը»: Շուշիի և Ստեփանակերտի մեջտեղում  գտնվող այսպես կոչված «26» բարձունքը ամենավտանգավոր ու  ծանր կետն էր մինչև Շուշիի ազատագրումը: Հակառակորդն  անընդհատ  լարված կրակում էր այդ ուղղությամբ, քանի որ եթե գրավեր  այդ  բարձունքը, կմտներ Ստեփանակերտ:  Այդ   դիրքի անունով  հրամանատարին կոչում էին  26 –ի Յուրա:

Արցախյան ազատամարտում տղամարդկանց  կողքին կռվող  բազմաթիվ կանանցից մեկն էլ Աղավնին էր, ով   «26» -ի հետ  մասնակցեց  Շուշիի, Մարտակերտի (Ձլդրան, Վանք, Մաղավուզ, Դրմբոն և այլն), Աղդամի (Ալիաղալի և այլն) շրջանների, Ստեփանակերտի (Կրկժան) ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին, փրկելով բազմաթիվ ազատամարտիկների կյանք: Նա  պարգևատրվեց «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով։ Իսկ զինադադարից  հետո  10 տարի  շարունակեց  ծառայությունը  ԼՂՀ  Պաշտպանական  բանակում:

 

Աղավնին կռվի դաշտում , բուժօգնության  պայուսակն ուսին, սողեսող վիրավոր զինվորներին օգնության էր հասնում, վիրակապում  կտրված ու արնաշաղախ ոտքն ու ձեռքը: Վիրավորվում էր, երբ զինվորներն  իրեն տղամարդ-աղջիկ էին անվանում:

 

-Եթե  կամավոր մեկնում ես ռազմի դաշտ, ուրեմն  տրտնջալու իրավունք չունես ու պիտի կռվես տղամարդուն  հավասար: Ես  չէի գնացել  միայն ճաշ եփելու կամ  վիրակապելու,  հարկավոր էր նաև  տղամարդկանց ոգևորել խիզախությամբ, թև ու թիկունք  լինել նրանց: Գիտեք,  պատերազմը թերևս միակ տեղն է, որտեղ  ճանաչում ես  կողքինիդ, որտեղ ամեն  ինչ ջրի երես է  բարձրանում,  մի  օր թաքցնես էությունդ, երկու օր,  բայց, դե,  մի  օր էլ  բացահայտվում է», – ասում է Աղավնին:

Նա  համոզված էր, որ ռազմի դաշտում կնոջ ներկայությունն անհրաժեշտ էր, որ նա  պիտի զինվորի համար լինի մայր, քույր,  պատվար, զինվորին  պետք էր  կնոջ ամենօրյա հոգատարությունը: Ու երբ  ջոկատի  բժիշկը կատակում էր, ասելով, որ  իրեն ավելի շատ Արծվիկ, քան Աղավնի պետք է  կոչել, Աղավնին պատասխանում էր, որ հարկ եղած դեպքում  կդառնա  նաև Արծվիկ: «Վիրավորի  հետ ապրել եմ  իր ցավը,  մահացողի  հետ «մահացել»: Դժվար էր, սակայն  Կարինեի հետ, ով  նույնպես  բուժքույր էր, գիտեինք, որ պետք ենք գնդին ու վերջ: Պատերազմը չկարծրացրեց  սիրտս,  ինչի  համար  ուրախ եմ»,- ասում է Աղավնին:

 

Աղավնու մի ուսից  կախված էր  բուժքույրական  պայուսակը,  մյուսից` զենքը: Պատմում է, որ թեև կրակել է հակառակորդի  ուղղությամբ, սակայն սպանել է, թե ոչ, չգիտի: Մինչդեռ «Մելսիդան զենքի վարպետ  էր,  հիանալի դիպուկահար էր, երբեք  չէր վրիպում»: Աղավնին հակառակորդին  առավել մոտիկից  հանդիպեց  «Քելբաջարի  օպերացիայի»  ժամանակ,  երբ  «միայնակ գայլ» մականունով ազատամարտիկ Արայիկ Խանդոյանի հետ Յուրայի խմբից  հետ ընկնելով  հայտնվեցին ադրբեջանական  գյուղերից  մեկում:

 

-Ես ու Արայիկը որոշեցինք ավերված տներից  մեկը հրդեհել, որ  մեր ընկերներն  իմանային  որտեղ ենք: Մենք  չէինք  նկատել, որ  տներից մեկում թաքնված  մեկ տասնայկից  ազերիները մեզ  նկատել են…  Այդ  պահին   սարերում արձագանքեց Յուրայի ձայնը, նա  մեզ  հետ էր կանչում: Ու երբ վերադարձանք  Յուրան վրդովված ասաց. « Դու ինձ  մարդասպան էիր դարձնելու, ես  նշանառության  տակ էի առել քեզ, որ եթե նրանք   քեզ բռնեին, կրակելու  էի քեզ, որ նրանց  ձեռքը չընկնեիր», – պատմում է Աղավնին:

… Դեռ թարմ է  հիշողությունը,  պատերազմի  յուրաքանչյուր դրվագ: Սակայն, կարծես այսօր էլ  շարունակվում է «Շուշիի ազատագրումը,  քանի որ հակառակորդը չի հաշտվում … «Մենք այս  անգամ էլ նրան դաս  կտանք, ու թող ոչ ոք չմտածի ու չհայտարարի, թե ազատագրված  հայկական  հողերը երբևէ  կվերադարձվեն: Նման  բան  չի լինի, քանի որ դրանց  վրա  հայ զինվորի,  իմ  հրաշք  ընկերների  արյունն է թափվել», – ասում է  Աղավնին:

 

Անուշ Ներսիսյան

 

Լուսանկարները՝ Աղավնի Սահակյանի անձնական արխիվից:

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Մելսիդան վերցրել է զենքը և մի քանի րոպեներ անց ոչնչացրել անօդաչու սարքը»

Պատերազմ տեսած կանայք. «Անսովոր ճակատագրով սովորական կին եմ»…

Կանայք զինված ուժերում. ի՞նչ են ցույց տալիս ուսումնասիրությունները

Դիպուկահար կանայք. «ցանկացած ժամի` ցանկացած խնդիր »

Հավսա՛ր, զգա՛ստ. բանակի աղջիկները / տեսանյութ

Երբ մարտի են գնում աղջիկները

Մարիեթ Շուրման. «Կանանց դերը խաղաղության հասնելու համար չափազանց որոշիչ է»

«Անհնար է մոռանալ այդ ամենը»

«Վաշտի աղջիկները». Ծանոթացեք ռազմական ինստիտուտի կուրսանտների հետ

«Դեռ չեմ հանդիպել մեկին, ում բանակից շատ կսիրեմ»…

Ինչո՞ւ էին կանայք գնում պատերազմ

Սահմանային զորամասի կանայք

Ջոն Հեֆերնը հիշեցրեց խաղասիրական եւ անվտանգության գործընթացներում կանանց դերի մասին

Նորվեգացի կանայք պարտադիր զինծառայության կանցնեն

«Կոտրի՛ր կարծրատիպերը, անցի՛ր մեր շարքերը». բանակի կոչը հայ կանանց / տեսանյութ

Այս պահին հայոց բանակում ծառայում են 2000-ից ավելի կանայք

Հայ կանայք բանակում. կողմ եւ դեմ

Պատրա՞ստ է բանակն ընդունել հայ աղջիկներին ու կանանց

«Զենքը կվերցնեմ ու կգնամ տղայիս հետեւից»

«Ինձ համար իսկապես պատիվ է աշխատել հայոց բանակում»

Մարիամի մեդալը

Զորամասի միակ կին ենթասպան ցանկանում է սպա դառնալ

«Ես ինձ զինվորի մայր եմ համարում, քանի որ զինվորների բոլոր հոգսերին տեղյակ եմ»

Աղջիկների մուտքը ռազմական հաստատություններ՝ բանակի բարեփոխումների մի մասն է

Նրան Ռեմբո էին ասում…

«Անժելիկան տղես ա. պիտի ծառայի»…

Դրա մասին կարող են երազել ոչ միայն «իսկական տղամարդիկ»…

Նրանք բանակի մասին մանկուց են երազել…

«Աղջիկներն իրենց օրինակով կարող են ապացուցել, որ խաղաղ պայմաններում բանակում զոհ չի կարող լինել»…

Կանայք աշխարհի բանակներում և մարտի դաշտում

Ղարաբաղյան պատերազմի կանացի դեմքը

 

Դիտումների քանակը` 5788

Գլխավոր էջ