«Դուք բոլորդ Բիլ Գեյթս եք»…
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը հիմնականում տղամարդկային է, նշում է «Կանայք և տեղեկատվական հասարակությունը» ՀԿ-ի նախագահ Նարինե Աբազյանը՝ այս փաստը հաստատելով իր տարիների աշխատանքային փորձով: 2011-ի սեպտեմբերին հիմնված «Կանայք և տեղեկատվական հասարակությունը» ՀԿ փորձում է կոտրել այդ կարծրատիպը՝ նպաստելով կանանց և աղջիկների ներգրավմանը Հայաստանի տեղեկատվական հասարակությանը և նոր նոր անուններ բացահայտելով այս ազպարեզում: «Տեխնոլոգիաներին անհրաժեշտ են աղջիկներ» ֆորումը, որը կայացավ երեկ «Աղջիկները ՏՀՏ ոլորտում» միջազգային օրվա առթիվ՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանում, նույնպես այս առաքելության արտացոլումն է: Այն հնարավոր դարձավ իրագործել՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ԱՄՆ ՄԶԳ «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի, Հայաստանի ամերիկյան համալսարանի, Cisco ընկերության, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի աջակցությամբ և Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) տեղեկատվական օժանդակությամբ:
– Այսօր մեր բարձր դասարանի աշակերտուհիները բավականին լավ առաջադիմություն են ունենում, մաթեմատիկա, ֆիզիկա առարկաներից,- ասում է Նարինե Աբազյանը,- բայց հետագայում, երբ կարիերայի ընտրության հարց է առաջանում՝ նրանք, սովորաբար ծնողների, բարեկամների, հասարակության խորհրդով ընտրում են ֆինանսներ, լեզուներ, շատ քչերն են ընտրում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, դա գալիս է ինֆորմացիայի պակասից և բացի այդ մեր աղջիկների և առհասարակ հասարակության համար կարծեց թե տեսանելի չեն կանանց այն իդեալները, որոնք կարող են օրինակ ծառայել աճող սերնդի համար:
Նշենք, որ ֆորումը , որը անցկացվում է «Աղջիկները ՏՀՏ ոլորտում» միջազգային օրվա արթիվ, նպատակ ունի նաեւ դպրոցի բարձր դասարանի աշակերտուհիներին ծանոթացնել այս ոլորտի հաջողակ կանանց, ովքեր ներկայացնելով իրենց անձնական փորձը՝ կքաջալերեն աղջիկներին այս ասպարեզ մուտք գործելու ու հաջողույունների հասնելու համար:
– Ես նորություն ասած չեմ լինի, եթե շեշտեմ, որ մեր հույսը այս երիտասարդ սերունդն է՝ և´նոր էներգիայի, և´ նոր ղեկավարման, և´ նոր գաղափարների առումով,- ասում է Ամերիկյան համալսարանի փոխտնօրեն Դերի Սլիվենսնը, նշելով, որ ինֆորմացիոն տեխնոլոգիներին վերաբերվող առարկաների քննություններից կանայք ավելի բարձի գնահատական են ստանում, քան տղաները: Միացյալ Նահանգներում այս ոլորտում աշխատողներից միայն 25 % են կանայք, մինչդեռ 92-ին այդ թիվը կազմում էր 32 %:
– Դուք բոլորդ Բիլ Գեյթս եք,- շարունակեց նա՝ դիմելով աշակերտուհիներին,- ուղղակի ձեզ պետք են այլընտրանքային մոտեցումներ, որպեսզի դուք կարողանաք ավելիին հասնել այս ոլորտում, և դա իհարկե մեծ աշխատանք կպահանջի ձեզանից՝ առաջ գնալու համար:
Ֆորումի աշխատանքներն այս տարի ավելի ընդգրկուն էին, համակարգչային ուղիղ կապի միջոցով Հայաստանի մարզերի մի շարք դպրոցներ հնարավորություն ունեցան հեռակա մասնակցել ֆորումին, նրան անգամ հնարավորություն ընձեռնվեց հարցեր ուղղել ֆորումի կազմակերպիչներին:
Երևանի 18 դպրոցների 127 աշակերտուհիներ նախորդ շաբաթների ընթացքում մասնակցել էին հարցաշար-շարադրությանը, նրանք պատասխանել էին մի շարք հարցերի, ինչպես նաև մասնակցել «Ինչպե՞ս եք պատկերացնում տեղեկատվական հասարակությունը» շարադրությունների մրցույթին: Նրանցից 23 հաղթողները պարգևատրվեցին, համակարգչային աքսեսուարներով:
-Ինձ համար համակարգիչը ոչ միայն շփվելու և տեղեկացված լինելու միջոց է, այլև գիտելիքներ ստանալու լայն հնարավորություն է,- ասում է Ռաֆյան Աննան, ով սովորում է թիվ 112 դպրոցի 10-րդ դասարանում,- իմ հետագա մասնագիտությունն էլ անշուշտ կապված է լինելու տեղեկատվական տեխնոլոգիաների հետ, քանի որ ես չեմ պատկերացնում իմ ապագան առանց համակարգչի:
Կարինե Պետրոսյան
Կարդացեք նաև այս թեմայի շուրջ մեր կայքում.
Հայաստանը նշում է «Աղջիկները ՏՀՏ ոլորտում» միջազգային օրը
Ժենյա Ազիզյան. «Բոլոր աղջիկները գնում էին պարի խմբակ, իսկ ես՝ ծրագրավորման»…
Շերիլ Սենդբերգը՝ առաջին կինը Facebook-ի տնօրենների խորհրդում
Դիտումների քանակը` 5265