«Գենդերային հիմնախնդիրները ժամանակակից Հայաստանում». գիտաժողովի հրավեր

Մայիսի 11-12-ը  Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնը (ԳՀԱԿ)   հրավիրում է մասնակցելու «Գենդերային հիմնախնդիրները ժամանակակից Հայաստանում. հետազոտությունից դեպի քաղաքականություն» խորագրով երրորդ միջազգային գիտաժողովին:

 

Գիտաժողովը նվիրված է թվով քսանութ հետազոտությունների (28) ներկայացմանը, որոնք իրականացվել են Հայաստանում սոցիալական գիտություններով զբաղվողհետազոտողների կողմից: Հետազոտությունները իրականացվել են ԳՀԱԿ-ի աջակցությամբ 2013-2014 թթ. ընթացքում:

 

Գիտաժողովը տեղի կունենա ԵՊՀ–ի Պալեանների դահլիճում (Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, 4- րդ հարկ),

մայիսի 11-12, 2015:

 

 

Հ.Գ.  Նշենք, որ  այս օրերին  Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնը նշում է իր գործունեության 2-ամյակը:   Այդ կապակցությամբ կենտրոնի  թիմը շնորհավորանքներն է ստանում  իր գործընկերներից, եւ ի պատասխան դրանց՝  դիմում   բոլորին, ովքեր նպաստել և մասնակցել են կենտրոնի ստեղծմանը, զարգացմանն ու առաջխաղացմանը և/կամ որևէ կերպ աջակցել են կենտրոնի գործունեության մասին տեղեկատվության տարածմանը: «Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում այն մարդկանց, ովքեր կարողացել են ժամանակ տրամադրել և մասնակցել կենտրոնի միջոցառումներին՝ դառնալով գենդերային հավասարության և գենդերայնորեն զգայուն ու առողջ հասարակություն կերտելու գործընթացի մասնակիցները: Շնորհակալ ենք մեր կողքին լինելու համար»,  – ասված է կենտրոնի ուղերձում:

 

WomenNet.am-ը  միանում է  բոլոր շնորհավորանքներին՝  մաղթելով  կենտրոնի թիմին նորանոր հաջողություններ:

 

 


Դիտումների քանակը` 4815

Գլխավոր էջ