«Գենդերային հավասարությունը – կայուն խաղաղություն է»/ վիդեո
«Գենդերային հավասարությունը – կայուն խաղաղություն է», – հաշվետվություն է, որը պատրաստվել է շվեդական ՛՛Կվինա տիլ Կվինա՛՛ հիմնադրամի անցկացրած հետազոտության հիման վրա: Այն ցույց է տալիս, թե ինչքան քիչ բան է արվել այս 12 տարիների ընթացքում 1325 բանաձևի ընդունումից հետո:
Հաշվետվությունը հիմնված է Ադրբեջանում, Հայաստանում, Բոսնիայում և Հերցեգովինայում, Կոնգոյում և Լիբերիայում անցկացված հետազոտության վրա: Չնայած երկրների և կոնֆլիկտների միջև առկա հսկայական տարբերություններին, կանանց մասնակցության առումով պայմանները զարմանալիորեն նույնն են:
Բոլոր տարածաշրջաններում կանայք և կանանց կազմակերպությունները կարևոր դեր են խաղում տեղական մակարդակով կոնֆլիկտների կարգավորման հարցում և ծայրահեղ դժվար պայմաններում գոյատևման պրակտիկ խնդիրների լուծման հարցում: Սակայն, երբ գալիս է պաշտոնական որոշումներ կայացնելու ժամանակը, նրանց առջև բոլոր դռները փակվում են: Սրան հակասում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 1325 բանաձևը, որի համաձայն միայն կանանց հավասար մասնակցությունը կարող է երաշխավորել կայուն խաղաղությունը: Մինչդեռ կանայք հայտնվույմ են ինչպես միջազգային բանակցություններից դուրս, այնպես էլ ազգային մակարդակով բանակցություններից դուրս:
Ըստ հետազոտության արդյունքների՝ հիմնական արգելքները, որոնց հետ բախվում են կանայք բոլոր 5 կոնֆլիկտներում.
– Խտրական օրենքներ և նահապետական նորմեր
– Ասեկոսեների տարածում և կին-ակտիվիստների հանդեպ սպառնալիքների կիրառում
– Բռնություն, այդ թվում սեռական բռնություն
– Աղքատություն և կաշառակերություն
– Միջազգային հանրության կողմից գենդերային խնդրառության անտեսում
«Ինչպես քաղաքականության այլ բնագավառներում, այնպես էլ խաղաղապահ բնագավառներում պետք է քչացնել տղամարդկանց գեռակշռությունը, և պետք է հնարավորություն տալ, որպեսզի այլ կարծիքները և ձայները լսելի լինեն: Այս ուղղությամբ կարևոր քայլ կլիներ մեծ քանակությամբ կանանց ՄԱԿ-ում և Եվրամիությունում բարձր պաշտոնների նշանակելը: Այլապես ինչպես կարող է միջազգային հանրությունը հաստատել, որ հավասարությունը կարևոր է», – ասում է Լենա Ագը, ով հանդիսանում է ՛՛Կվիննա տիլլ Կվիննա՛՛հիմնադրամի Գլխավոր Քարտուղարը
Խաղաղության և Անվտանգությանը վերաբերվող կարևոր պաշտոններում գենդերային անահավասարակշռության օրինակներ:
– 1992-ից 24 ամենամեծ խաղաղապահ գործընթացնորում բանակցողների միայն 8 %-ը և միջնորդների 3 %-ն էին կանայք:
– ՄԱԿ-ը երբեք կին չի նշանակել որպես իր գլխավոր միջնորդ.
– ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչների 89 % տղամարդիկ են:
– ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունների 84 % ղեկավարում են տղամարդիկ:
– ՄԱԿ-ի անդամ-երկրների դեսպանների 84% տղամարդիկ են:
– Եվրամիության անվտանգության ընդհանուր առաքելության ղեկավարների շարքում չկա ոչ մի կին:
– ԵՄ հատուկ ներկայացուցիչներից 10 –ից երկուսն են կանայք :
«Խաղաղ գործընթացները, որոնք բացառում են բնակչության կեսին, բավարար չեն: Հարցը չի վերաբերվում միայն նրան, որ հաշվի չեն առնվում կանանց կարիրքներն ու խնդիրները, այլ նաև այն ռիսկին, որ բոլոր խաղաղ համաձայնագրերը կխախտվեն», – ասում է Լենա Ագը:
Հետազոտության հիմնական եզրակացությունն է. Խաղաղարար առաքելություններում բացառապես տղամարդկանց նշանակելով՝ միջազգային հանրությունը միայն ավելի ու ավելի է խորացնում տղամարդկանց և կանանց միջև առկա անդունդը:
Այս առումով «Գենդերային հավասարությունը – կայուն խաղաղություն է» – դա նաեւ քարոզարշավ է՝ կանանց հավասար մասնակցությունը կոնֆլիկտների կարգավորման եը խաղաղարար գործընթացներում ապահովելու նպատակով:
No Women – No Lasting Peace / Առանց կանանց չի կարող լինել կայուն խաղաղություն
www.equalpowerlastingpeace.org
Դիտումների քանակը` 4446