Այս առաջարկով հանդես եկավ այսօր խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ անդրադառնալով ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի երեկվա ելույթին:
«Ես անթույլատրելի եմ դիտում վիրավորական արտահայտությունները Զարուհի Փոստանջյանի հասցեին: Եթե Գալուստ Սահակյանի տարիքը, խորհրդարանում ունեցած կարգավիճակը մի կողմ դնենք, նրա արարքը տղամարդուն վայել չէ», – ասաց Ռուբեն Հակոբյանը, նշելով, թե ինքը ընդհանրապես անընդունելի է համարում միմյանց հասցեին վիրավորական արտահայտություններ թույլ տալը որեւէ բանավեճի, ելույթի ժամանակ, և նա այդ մասին զգուշացրել է նաեւ Զարուհի Փոստանջայանին իր ելույթից անմիջապես հետո:
«Բայց Գալուստ Սահակյանը գերազանցեց մինչև այս խորհրդարանում եղած բոլոր դեպքերին, երբ անձնական վիրավորանքներ են հասցնում: Պետք է նա քաջություն ունենա Զարուհի Փոստանջյանից ներողություն խնդրել»,- հավելեց Ռուբեն Հակոբյանը:
Քիչ անց անդրադառնալով Ռուբեն Հակոբյանի խոսքերին, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ես ներողամիտ եմ, բայց երբեք ներողություն չեմ խնդրում»:
Գալուստ Սահակյանը չի համարում, որ պատգամավորուհուն վիրավորել է։
«Ընենց եք ասում՝ կնոջը վիրավորել ես, ոնց որ նրա վրա կրակել եմ։ Ճղճղալ, լպիրշ պահել, անընդհատ ՀՀԿ-ին վիրավորել… Եթե կին է, ուրեմն կնոջ պես պետք է իրեն պահի։ Ես կնոջը չեմ վիրավորել։ Ավելին՝ դրական խոսք եմ ասել՝ առաքինի տիկին եմ նրան անվանել», –այսօր ասել է Գ. Սահակյանը:
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ–ում կառավարության ծրագրի վերաբերյալ ՀՀԿ խմբակցության դիրքորոշումը հայտնելիս Գալուստ Սահակյանն անդրադարձել էր վերջին օրերի քննադատություններին, այդ թվում ` Զարուհի Փոստանջյանի այն հայտարարությանը, որ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը խարդախ է եւ խաբեբա:
«Երկրի գլխավոր դատախազից դժգոհ են լինում միայն հանցագործները, եւ այդ առաքինի տիկնոջը պետք է սովորեցնել, որ ԱԺ-ն մայրուղի չէ, որ մեքենա կանգնեցնել, ու մեքենաները չկանգնեն, դրանից նեղանան»,- հայտարարեց նա:
Նշենք, որ դրանից առաջ Ազգային ժողովի նիստում “Ժառանգության” պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարել էր, որ Բյուրական գյուղում կառուցվող ՀԷԿ-ը պատկանում է դատախազ Աղվան Հովսեփյանին: Այդ ՀԷԿ-ի կառուցմանը դեմ են գյուղացիները, սակայն դատախազը անտեսում է դա:
“Գյուղում առանց այդ էլ դաչա ունես, ջերմոցներ ես դրել, կանաչի ու պոմիդոր ես ծախում, էդքան ունես, էլի ես ուզում ունենալ”,-ասաց` Փոստանջյանը` նշելով, որ ինքը ընդամենը մեջբերեց գյուղացիների խոսքերը: “Եվ այդ խարդախ դատախազը գալիս է այստեղ եւ մեր գործընկերոջը մեղադրելով խարդախության մեջ` միջնորդում զրկել անձեռնմխելիությունից”,-եզրափակեց Փոստանջյանը:
Պատգամավորի ելույթից հետո ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանը պատգամավորներին կոռեկտության կոչ արեց, ասաց՝ ուրիշներին վիրավորելով մարդիկ իրենց չեն արժեւորում:
“Դուք դատախազի փոխարեն մի վիրավորվեք”,- պատասխանեց Փոստանջյանը`ավելացնելով, որ ինքը իրավաբան է, եւ լավ գիտի, թե որն է վիրավորանքը:
P.S. Նշենք, որ այս շաբաթվա սկզբից ԱԺ-ում Կառավարության նոր ծրագրի շուրջ տեղի ունեցած քննարկումները ցույց տվեցին, որ իրականում բանախոսների մեծ մասը , անկախ իրենց քաղաքական պատկանելիությունից, պատկերացում անգամ չունեն որտեղ է սկսվում եւ որտեղ է վերջանում վիրավորանքը: Ինչ վերաբերւմ է ԱԺ-ում առաջին անգամ չէ հնչեցվող «Եթե կին է, ուրեմն կնոջ պես պետք է իրեն պահի» արտահայտությանը, ապա նման, պատգամավորական գործունեության հետ կապ չունեցող որակումներին վերջ դնելու միակ տարբերակը՝ կանոնակարգով արգելելն է, որպես սեքսիզմի դրսեւորում: Իսկ պատգամավորական մտքի մնացած այլ փայլատակումներով թող էթիկայի հանձնաժողովը զբաղվի:
Թ.Հ.
«Գալուստ Սահակյանը պետք է Զարուհի Փոստանջյանից ներողություն խնդրելու քաջություն ունենա»

Դիտումների քանակը` 4197