«Բռնությունը ավանդույթ չէ, ամուր ընտանիքի հիմքը` սերն ու հարգանքն է»/ տեսահոլովակ
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» կազմի մեջ մտնող 7 կանանց իրավունքներով զբաղվող ՀԿ-ները ՝ պաշտպանելով կառավարության կողմից այս տարվա հունվարին մերժված ընտանեկան բռնության մասին օրինագիծը, կազմակերպում ենք 12 ժամյա նստացույց: Այ կկայանա հոնկտեմբերի 1-ին առավոտյան 9-ից երեկոյան 9-ը կառավարության շենքի դիմաց:
Այս ամսաթիվը հատուկ է ընտրված: 2010թ. հոկտեմբերի 1-ին դաժան ծեծի արդյունքում զոհվեց 20-ամյա Զարուհի Պետրոսյանը, ով Հայաստանում ընտանեկան բռնության առագին հրապարակային զոհն եր:Սա միակ դեպքը չէր Հայաստանում, բայց զարհուրելի էր հայերիս համար ինչպես Հայաստանում, այպես էլ սփյուռքում: Դեպքից հետո այս հարցով մտահոգված կազմակերպությունները ստեղծեցին Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա, որի պահանջն էր արդար դատավարություն և նման դեպքերի կանխում:
Այսուհետև Կոալիցիան յուրաքանչյուր տարի հոկտեմբերի 1-ին նշելու է «Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր»:
Այս օրվա խորհուրդն է ընտանեկան բռնության կանխարգելումը` առողջ և ամուր ընտանիքներ կերտելու համար: Ինչպես նաև կոչ ենք անում կառավարությանը կատարել խոստումը և ընդունել ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենք:
Հոկտեմբերի 1-ին Կոալիցիան կանցկացնի 12-ժամյա խաղաղ հավաք Կառավարության շենքի առջև: Հավաքը կսկսվի առավոտյան 9:00-ին և կավարտվի երեկոյան 21:00-ին:
Կոչ ենք անում բոլոր մտահոգ քաղաքացիներին և կազմակերպությունների ներկայացուցիչներին այդ օրը միանալ մեզ:
Բռնությունը ավանդույթ չէ, ամուր ընտանիքի հիմքը սերն ու հարգանքն է:
Ըստ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի»
հաղորդագրության
Դիտեք Կանանց աջակցման կենտրոնի կողմից պատրաստված տեսաֆիլմը :
Դիտումների քանակը` 7439