Բարի կամք, որ նպաստում է կանանց համար կայուն փոփոխությունների…

 

  «Ֆորբս» պարբերականի հարցազրույցը

 Կանանց համար գլոբալ հիմնադրամի նախագահ՝

Մուսիմբի Կանիորոյի հետ

 

Օրերս  Նյու Յորքում՝ Մանհեթենում  տեղի ունեցավ  Կանանց Համար Գլոբալ հիմնադրամի  գործունեության 25-ամյակին նվրված  մեծ հանդիսություն, որին   մասնակցում էին  ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը և CNN-ի հայտնի լրագրող Քրիստիան Ամանպուրը ( լուսանկարում): «Ֆորբս» պարբերականը  հոբելյանի առիթով զրուցում է Կանանց Համար Գլոբալ հիմնադրամի նախագահ և գլխավոր տնօրեն Մուսիմբի Կանիորոյի հետ՝  անդրադառնալով անցած  25 տարիների առաջընթացին և մարտահրավերներին: Ներկայացնում ենք ձեր ուշադրությանը այդ հարցազրույցը որոշ կրճատումներով:

–  Կանանց և աղջիկների իրավունքների պաշտպանությանը ուղղված  ծրագրերը՝ մի առաքելություն է, որը  կարևորվում է այսօր ողջ աշխարհում: Չնայած դրան  սարսափելի պատմությունները, ցավոք սրտի, շարունակվում են բոլոր մայրցամաքներում: Ի՞նչ եք կարծում, որտե՞ղ ենք մենք հիմա,  և արդյոք իսկապես առաջընթաց է նկատվում աշխարհում:

 

–         Մենք ապրում ենք կանանց համար շատ հակասական ժամանակներում: Մի կողմից, մենք կարող ենք ետ նայել ընդամենը երկու տասնամյակ և նկատել հսկայական ձեռքբերումներ կյանքի ցանկացած բնագավառում. առողջապահություն, կրթություն, ֆինանսներ, տեխնոլոգիա, հաղորդակցություն և նույնիսկ անվտանգություն: Մյուս կողմից, այս ձեռքբերումները շատ քիչ են` համեմատած վատթարացող աղքատության, բռնության, շահագործման, հակամարտությունների և անտարբերության հետ: Սպանել աղջկան, ով ընդամենը ուզում է  կրթություն ստանալ  կամ դատապարտում է բռնաբարությունը. սա ամենևին էլ հույս չի ներշնչում:

 

Այնուամենայնիվ, Կանանց Համար Գլոբալ հիմնադրամը դիտարկում է իրավիՃակը որպես հնարավորության ժամանակաշրջան: Վերջին 25 տարվա  ընթացքում մենք ստեղծել ենք կին առաջնորդների մի ցանց և կանանց իրավունքների կազմակերպություններ, որոնք մշակել են նորանոր լուծումներ կանանց և աղջիկների իրավունքների առաջխաղացման համար ամբողջ աշխարհում: Ամենակարևթր ձեռքբերումներից մեկը ՝ անձնական և անհատական խնդիրները հանրային քաղաքականության վերածելն էր:  Դա հնարավորություն ընձեռեց խախտել լռությունը կանանց նկատմամբ բռնության ամենատարբեր դրսևորումների` բռնաբարության, սեռական բռնության, թրաֆիքինգի, տարբեր ծեսերի, ճնշումների, վախի, անապահովության և այն ամենի շուրջ, ինչը վնասում է կնոջ մարմինը և հոգեվիճակը: Կանանց հանդեպ բռնությունը այլևս միայն «ընտանեկան չէ»: Այդ լռությունը խախտելը շատ հրատապ է ու կարևոր, որովհետև այն թույլ է տալիս կանանց ամենուրեք միավորվել բարոյական պայքարի համար իրենց հասարակություններում:  Այո՛, առաջընթացը չափազանց դանդաղ է, և կանայք դեռևս շարունակում են մահանալ, ինչպես և նախկինում, սակայն հույսի պատուհանը առկա է պատմություններից շատերում: Պակիստանցի դպրոցական աղջկա պատմությունը դրանցից մեկն է: Նույնիսկ այն փաստը, որ դուք հիմա ինձ հետ հարցազրույց եք վարում, և կպատմեք այս խնդիրների մասին, շատ կարևոր է, և, ընդհանրապես, լրատվամիջոցների դերը շատ կարևոր է:

 

 

– Դուք ղեկավարում եք Կանանց Ֆոնդը պատմության ամենակարևոր ռազմավարական փուլում և համաշխարհային ասպարեզում բավականին դժվարին ժամանակներում- ինչպիսի՞ ռազմավարություն է մշակվել և ինչքանո՞վ Ֆոնդը կարող է փոխվել այս փոփոխվող աշխարհում  նպատակներին հասնելու համար:

 

–         Ես լիովին հիմնվում եմ այն տեսակետի վրա, որ կազմակերպությունները կենդանի մեխանիզմներ են, և արդյունավետ լինելու համար նրանք աննդհատ պետք է զարգանան: Ինձ աջակցում են Խորհուրդը, աշխատակիցները դրամաշնորհատուները և հովանավորները:

 

Կանանց Համար գլոբալ հիմնադրաամը ստեղծվել է 1987թ.-ին` աջակցելու համար ուժեղ կանանց շարժում ստեղծելուն, որն էլ կպաշտպաներ կանանց իրավունքները: Մենք միտումնավոր կենտրոնացրել ենք իրավապաշտպան կազմակերպությունները այն վայրերում, որտեղ շատ մեծ է անհրաժեշտությունը: Այսօր մեր Ֆոնդը տարեկան տրամադրում է մոտ 8 մլն. դոլար կանանց կազմակերպություններին ողջ աշխարհում և իր գործունեության ընթացքում բաշխել է 100 մլն. դոլարի  դրամաշնորհներ  ավելի քան 9000 կազմակերպություններին   174 երկրներում:

 

Իր 25-ամյակի կապակցությամբ Հիմնադրամը փորձում է հասկանալ, թե ինչպես մենք կարող ենք առավելագույնի հասցնել մեր փորձը և այնպես անել, որ մեր ներդրումները ավելի արդյունավետ լինեն կանանց համար:  Ինչպես ցույց է տալիս փորձը, մեր հիմնադրամը  ներդրումներ է կատարել` ստեղծելու համար ավելի ուժեղ և կենսունակ քաղաքացիական հասարակություն, ավելի առողջ համայնքներ, ավելի խաղաղ և կայուն ընտանիքներ: Շուրջ 25 տարի շարունակ մենք աշխատել ենք ուժ հաղորդել կանանց շարժումներին, աջակցել ենք կանանց կազմակերպություններին :  Ապագայում  էլ Կանանց  համար գլոբալ հիմնադրամը կաջակցի  կանանց և աղջիկների  նպատակային խմբերին  իրենց ձայնը լսելի դարձնելու , ռեսուրսներ ունենալու համար:

 

Մենք նաև տեսնում ենք այն, որ կա անհրաժեշտություն ավելի ազդեցիկ կանանց շարժում ստեղծելու: Դրա համար պահանջվում է ավելի մեծ ուշադրություն դարձնել գործընկերային հնարավորություններին և համագործակցությանը այնպիսի խաղացողների հետ, որոնց հետ նախկինում չենք աշխատել: Մենք, անշուշտ,  կնպաստենք կանանց կազմակերպություններին` աշխատելու կառավարության և համայնքների հետ` լավագույն փորձ կուտակելու ակնկալիքով:

 

Մենք մի նոր հետաքրքիր նախաձեռնություն ունենք` “Թվային կանայք”: Մենք ուզում ենք աջակցել մեր դրամաշնորհառուներին,  որ նրանք նոր տեխնոլոգիաներ օգտագործել:  Օրինակ, Պակիստանում դրամաշնորհառու Բլյու Վեինսը օգտագործում է Twitter-ը երկրում առաջիկա ընտրությունների նախաշեմին կին ընտրողներին մոբիլիզացնելու համար: Կանանց իրավուքների մեկ այլ  «Ֆիջի»  կազմակերպությունը վերջերս Ֆեյսբուքյան մեծածավալ քննարկում կազմակերպեց, որտեղ ավելի քան 1200 հետևորդներ բաժանորդագրվեցին:

 

Այս տարի հիմնարամը   մասնակցեց կանանց և աղջիկների աջակցության ծրագրերի օն-լայն ֆորումին: Մենք դեռ գնահատում ենք մեր մասնակցությունը այդ հարթակին, քանի որ շատ արժեքավոր դասեր քաղեցինք:

 

– Չնայած առաջընթացին` սեռական բռնության վիճակագրությունը/և՛ ԱՄՆ-ում, և՛ ամբողջ աշխարհում/ շարունակում է մնալ ցնցող մի երևույթ, իսկ զոհերի թիվը իսկական խայտառակություն է հասարակության համար: Պարզապես մեզ անհրաժեշտ են ավելի ուժեղ օրենքներ և դրանց ավելի հստակ կատարում, ինչպե՞ս կարող ենք լուծել այս խնդիրը:

 

–         Կանանց համար գլոբալ հիմնադրամը հաջողությամբ աջակցում է այն ակտիվությանը, որը հանգեցնում է նոր օրենքների և քաղաքականության, և նույնիսկ ավելի մեծ չափով վերահսկում է դրանց կիրառելիությունը: Մենք գիտենք, որ մեր  դրամաշնորհառուներից շատերը  մեծ քարոզչություն են ծավալել, որը հանգեցրել է ազգային մակարդակով ընտանեկան բռնության և սեռական բռնության մասին ավելի լավ օրենքների ընդունմանը, ավելի ուժեղ հակաթրաֆիքինգային օրենքների ընդունմանը: Այս օրենքներից օգտվող կանանց և աղջիկների ընդհանուր թիվն այսօր անցնում է նույնիսկ միլիարդից: Այս ամենը վկայում է այն մասին, որ այն կանանց շարժումները, որոնց աջակցել ենք, գնալով ավելի ազդեցիկ են դառնում: Ակնհայտ է նաև այն, որ իսկապես զգալի փոփոխություններ անելու համար անհրաժեշտ են ավելի շատ կանայք որոշումներ կայացնող մարմիններում:

 

– ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը դեռևս երկու տասնամյակ առաջ է հայտարարել, որ ր կանանց և աղջիկների սոցիալական արդարության հասնելու ռեսուրսները ընդլայնվել են: Արդյո՞ք բավարար է այն, ինչ անում ենք: Կարո՞ղ ենք ավելի շատ բարեգործություն անել:

 

–         Իհարկե` ոչ, բավարար չէ:  25 տարի առաջ, երբ  Գլոբալ հիմնադրամը  ստեղծվեց, ամեն ինչ այլ կերպ էր: Այդ ժամանակներից ի վեր, իհարկե որոշ փոփոխություններ են եղել կանանց իրավունքների առաջխաղացման ուղղությամբ: Մենք կարող ենք առանձին օրինակներ բերել, սակայն աշխարհում ոչ մի ազգ դեռևս չի հասել լիակատար հավասարության: Կանայք մտահոգված են գենդերային հավասարությամբ: Բայց  փոփոխությունը կլինի ոչ թե շատ ֆինանսավորման պարագայում, այլ երբ կանայք դիտարկվեն որպես տղամարդկանց հավասար գործընկեր, ունենան ձայն, ընտրություն և բավարար ռեսուրսներ նպաստելու համար խաղաղությանը, զարգացմանը, շրջակա միջավայրի պաշտպանությանը և տնտեսական աճին: Իրական հաջողությունը կլինի միայն այն ժամանակ, երբ բարեգործական նպատակներով կատարվող ներդրումները դարձնեն կանանց կազմակերպություններին ավելի առողջ և կայուն` ապահովելով ընդհանուր աջակցություն նրանց  զարգացման համար: Սա պահանջում է ֆինանսավորում աշխատակիցների, կառույցների, գործողությունների, պլանավորման, մշտադիտարկման և գնահատման համար: Ընդհանուր աջակցությունը օգնում է կազմակերպություններին ստեղծել երկարաժամկետ կայունություն և ամրապնդել իրենց կարողությունները:

 

– Եվ, վերջապես, ես շատ ոգևորված եմ ցանցերով` վիրտուալ և իրական, որոնք ձևավորվել են վերջին 5 տարիների ընթացքում, մասնավորապես երիտասարդ կանանց շրջանում: Որքանո՞վ է կարևորվում կին առաջնորդների այս նոր սերնդին խրախուսելը ոչ միայն բողոքելու և կազմակերպելու տեսանկյունից, այլև իրականացնելու իրական քաղաքական ուժը և հասարակական առաջնորդությունը:

 

–         Մենք կարծում ենք, որ երիտասարդ աղջիկները և կանայք ունեն ապագայի բանալին: Բայց  հաջողությունը երբեք չի գա, եթե մենք շարունակենք նստել մեր համակարգիչների առջև և ինչ-որ բաներ գրենք այնտեղ: Մենք պետք է դուրս գանք մեր քաղաքների հրապարակներ և նույնիսկ գրավենք Ուոլ Սթրիթը, որպեսզի իրական փոփոխության հասնենք: Այսօր աշխարհում հաշվվում է պատմության մեջ երիտասարդների ամենամեծ թիվը քան  երբևէ` բնակչության 43 %: Նրանց մեծ մասը` 87 % ապրում է զարգացող երկրներում, շատերը աղքատ են` սահմանափակ իրավունքներով, հնարավորություններով և ընտրությամբ, առողջապահության, կրթության և աշխատանքի անհավասար պայմաններով: Դեռահաս աղջիկները բռնության ամենամեծ ռիսկին են ենթարկվում. տարեկան մոտավորապես 60 մլն.  աղջիկներ  6-11 տարեկան: Նրանց  40 %-ը  ապրում են Աֆրիկայում, իսկ 35 %-ը  Հարավարևմտյան Ասիայում: Այս երիտասարդներին պետք է խրախուսել դառնալ առաջնորդ, ուշադրություն դարձնել իրենց կրթությանը, առողջությանը, անվտանգությանը և հնարավորություններին: Հիլարի Քլինթոնը կոնֆերանսի ժամանակ կանանց ուղղված իր ելույթում ասաց.

 

“Մի նոր աշխուժություն է նկատվում նոր տեխնոլոգիաների հետ կապված, որոնք հնարավորություն են տալիս կանանց և աղջիկներին լսելի դարձնել իրենց ձայնը:  Պարզապես մենք պետք է խելամիտ լինենք և ըմբռնենք, թե ինչ նշանակություն ունի այս պահին այն մեզ համար: Աշխարհը փոխվում է և մենք պետք է ընդունենք 21-րդ դարի նոր տեխնոլոգիաները կանանց և աղջիկների իրավուքնների առաջխաղացման համար: Այսնինք առաջընթացը գալիս է, և մենք ընդամենը պետք է աջակցենք նրան”:

 

Մենք համաձայն ենք: Եվ   հավատացած ենք, որ Կանանց  համար գլոբալ հիմնադրամը   ապագայում էլ ավելի մեծ հնարավորություններ կընձեռի կանանց և աղջիկներին…

 

Աղբյուրը՝ Forbes.com 

 

Լուսանկարները՝  Global fund for women 

Դիտումների քանակը` 3521

Գլխավոր էջ